ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




¶Ý»ñÇ ³×. ³åñ³ÝùÝ»ñÇ ¢ ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñÇ ·Ý»ñÇ µ³ñÓñ³óáõÙÁ ϳñáÕ ¿ ³ÝÑñ³Å»ßï ÉÇÝ»É, ë³Ï³ÛÝ ãÇ áõñ³Ë³óÝáõÙ µÝ³ÏãáõÃÛ³ÝÁ


ì»ñç»ñë óÝϳó»É »Ý Ï»Ýë³Ï³Ý ³ÝÑñ³Å»ßïáõÃÛ³Ý ³åñ³ÝùÝ»ñÁ, ³Û¹ ÃíáõÙª ѳóÁ:

76-ամյա թոշակառու Անահիտ Աթոյանի խոսքերոí, եթե առաջ թանկացման լուրն առնելուն պես սկսում էր կառավարությանը հայհոյել, ապա այս անգամ կենսական անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին լսելով՝ պարզապես անզորությունից լաց է եղել:

«Բա ինչո՞ւ մինչև ընտրվելը չէին ասում, ինչո՞ւ էին մեզ խաբում», - հարցնում է նա:

Սոցապ, առողջապահության, կապի և տրանսպորտի ոլորտները ներկայացնող նախարարները սառնասրտրոեն հիմնավորում են թանկացումը՝ ասելով, որ կոմունալ ծառայությունները մատուցվում են բնակչությանը ինքնարժեքից ցածր գներով, և եթե դրանք չթանկացվեն, ապա էլեկտրաէներգիա, գազ ու ջուր մատակարարող ոլորտները կհայտնվեն քայքայման եզրին:

Վերջին երկու շաբաթում հանրապետությունում դարձյալ թանկացել են ալյուրն ու հացը: Ալյուրի գինը բարձրացել է 10-15 %-ով (օրինակ՝ նախկինում 8200 դրամ (մոտ 14 դոլար) արժողությամբ ալյուրի պարկը վաճառվում է 9500 դրամով (մոտ 16,5 դոլար)): Հացը թանկացել է 10 դրամով: ¶նի նման աճի պատճառը ԱՄՆ գյուղնախարարության հրապարակած օգոստոսյան զեկույցն է, որի համաձայն աշխարհում ցորենի արտադրությունը մեկ ամսվա ընթացքում նվազել է 11 մլն տոննայով:

Սա բավական էր, որ ցորենի շուկայում ցնցումներ սկսվեն: Սակայն եթե հացի թանկացումը միջազգային շուկայում տիրող վիճակի հետևանք է, այլ է խնդիրը տրանսպորտի ուղեվարձի, էլէկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների թանկացման պարագայում:

Թանկացման մասին առաջինը խոսեց Հայաստանի կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ ¶ագիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա, 2004 թվականին 1 խմ խմելու ջրի սակագինը կաճի՝ 56 դրամից (մոտ 9 սենթ) դառնալով 105-120 դրամ (18-20 սենթ): Բայց սա դեռ բոլորը չէ: Պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ ջրամատակարարման համակարգը արդիականացնելու համար 1 խմ ջրի սակագինը պետք է հասցնել 250-300 դրամի (մոտ 43-52 սենթ):

Այս տարվա սկզբից բնակչությանը պարտավորեցրին ջրաչափեր տեղադրել (20-25 դոլար արժողությամբ)՝ վստահեցնելով, որ դրանով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում: Այժմ ակնհայտ է, որ այդ ծախսերը վերջինը չեն հայաստանյան ջրային տառապանքների շարքում:

Կենսական անհրաժեշտության ապրանքների գների աճը և կոմունալ ծառայությունների գների սպասվելիք աճը անդրադարձան նաև տրանսպորտի համակարգի վրա: Վերջերս մետրոյի ուղեվարձը բարձրացավ 10 դրամով (7 սենթից հասնելով 9 սենթի):

Սպասվում են էլեկտրաէներգիայի և պրոպան գազի հետագա թանկացումներ, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի երթուղային տաքսիների և տաքսիների փոËադրավարձի բարձացմանը:

Այսօր 1 խմ պրոպանն արժե 51 դրամ (մոտ 9 սենթ): Միջին ընտանիքն ամսական օգտագործում է մոտ 10-12 խմ պրոպան: Տնտեսագիտության ինստիտուտի որոշ տնտեսագետների հաշվարկով, գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան 20-25 %-ով:

«Հայռուսգազարդի» հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Շուշան Սարդարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ շուտով կսկսի գործել երկդրույք սակագնային համակարգը:

Դա նշանակում է, որ բացի օգտագործած գազի դիմաց վճարելուց, սպառողը կվճարի նաև գազատարների սպասարկման և պահպանման համար:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.