|
ì»ñç»ñë
óÝϳó»É »Ý Ï»Ýë³Ï³Ý
³ÝÑñ³Å»ßïáõÃÛ³Ý
³åñ³ÝùÝ»ñÁ, ³Û¹
ÃíáõÙª ѳóÁ: |
76-ամյա թոշակառու Անահիտ Աթոյանի խոսքերոí, եթե առաջ թանկացման
լուրն առնելուն պես սկսում էր կառավարությանը հայհոյել, ապա այս անգամ կենսական անհրաժեշտության
ապրանքների թանկացման մասին լսելով՝ պարզապես անզորությունից լաց է եղել: «Բա
ինչո՞ւ մինչև ընտրվելը չէին ասում, ինչո՞ւ էին մեզ խաբում», - հարցնում է նա:
Սոցապ, առողջապահության, կապի և տրանսպորտի ոլորտները ներկայացնող նախարարները սառնասրտրոեն
հիմնավորում են թանկացումը՝ ասելով, որ կոմունալ ծառայությունները մատուցվում են
բնակչությանը ինքնարժեքից ցածր գներով, և եթե դրանք չթանկացվեն, ապա էլեկտրաէներգիա,
գազ ու ջուր մատակարարող ոլորտները կհայտնվեն քայքայման եզրին: Վերջին երկու
շաբաթում հանրապետությունում դարձյալ թանկացել են ալյուրն ու հացը: Ալյուրի գինը
բարձրացել է 10-15 %-ով (օրինակ՝ նախկինում 8200 դրամ (մոտ 14 դոլար) արժողությամբ
ալյուրի պարկը վաճառվում է 9500 դրամով (մոտ 16,5 դոլար)): Հացը թանկացել է 10 դրամով:
¶նի նման աճի պատճառը ԱՄՆ գյուղնախարարության հրապարակած օգոստոսյան զեկույցն
է, որի համաձայն աշխարհում ցորենի արտադրությունը մեկ ամսվա ընթացքում նվազել է 11
մլն տոննայով: Սա բավական էր, որ ցորենի շուկայում ցնցումներ սկսվեն: Սակայն
եթե հացի թանկացումը միջազգային շուկայում տիրող վիճակի հետևանք է, այլ է խնդիրը
տրանսպորտի ուղեվարձի, էլէկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների թանկացման պարագայում:
Թանկացման մասին առաջինը խոսեց Հայաստանի կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների
պետական կոմիտեի նախագահ ¶ագիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա, 2004 թվականին 1 խմ խմելու
ջրի սակագինը կաճի՝ 56 դրամից (մոտ 9 սենթ) դառնալով 105-120 դրամ (18-20 սենթ):
Բայց սա դեռ բոլորը չէ: Պարոն Մարտիրոսյանը համոզված է, որ ջրամատակարարման համակարգը
արդիականացնելու համար 1 խմ ջրի սակագինը պետք է հասցնել 250-300 դրամի (մոտ 43-52
սենթ): Այս տարվա սկզբից բնակչությանը պարտավորեցրին ջրաչափեր տեղադրել (20-25
դոլար արժողությամբ)՝ վստահեցնելով, որ դրանով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում:
Այժմ ակնհայտ է, որ այդ ծախսերը վերջինը չեն հայաստանյան ջրային տառապանքների շարքում:
Կենսական անհրաժեշտության ապրանքների գների աճը և կոմունալ ծառայությունների
գների սպասվելիք աճը անդրադարձան նաև տրանսպորտի համակարգի վրա: Վերջերս մետրոյի
ուղեվարձը բարձրացավ 10 դրամով (7 սենթից հասնելով 9 սենթի): Սպասվում են էլեկտրաէներգիայի
և պրոպան գազի հետագա թանկացումներ, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի երթուղային
տաքսիների և տաքսիների փոËադրավարձի բարձացմանը: Այսօր 1 խմ պրոպանն արժե
51 դրամ (մոտ 9 սենթ): Միջին ընտանիքն ամսական օգտագործում է մոտ 10-12 խմ պրոպան:
Տնտեսագիտության ինստիտուտի որոշ տնտեսագետների հաշվարկով, գազն ու էլեկտրաէներգիան
կթանկանան 20-25 %-ով: «Հայռուսգազարդի» հասարակության հետ կապերի վարչության
ղեկավար Շուշան Սարդարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ շուտով կսկսի գործել
երկդրույք սակագնային համակարգը: Դա նշանակում է, որ բացի օգտագործած գազի դիմաց
վճարելուց, սպառողը կվճարի նաև գազատարների սպասարկման և պահպանման համար: |