|
òáõó³Ñ³Ý¹»ëÁ
óáõÛó ïí»ó г۳ëï³ÝÇ
Ýå³ëï³íáñ Ý»ñ¹ñáõÙ³ÛÇÝ
ÙÇç³í³ÛñÁ: |
Շուրջ 250 գործարարներ, այդ թվում` 150 սփյուռքահայեր աշխարհի 26 երկրներից
(Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Կանադայից, Ավստրալիայից և այլ երկրներից) իրենց
մասնակցությունն էին բերել եռօրյա «ՊանԱրմենիան Էքսպո-2003» ցուցահանդեսին: Հայաստան-Սփյուռք
համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսի նպատակն էր սփյուռքահայ գործարարներին
ներկայացնել Հայաստանը որպես ներդրումային բարենպաստ միջավայր: Էքսպոյի շրջանակներում
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց արտադրանքն էին ներկայացնում
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 150 ընկերություններ շինանյութի, սննդի, թեթև արդյունաբերության,
բարձր տեխնոլոգիաների, ծխախոտի և հրուշակեղենի ոլորտներում: «Այս համաժողովի
նպատակն էր սփյուռքահայ գործարարներին ցույց տալ, որ Հայաստան-2003-ը Հայաստան-1993-ը
չէ, - ասում է Հայաստանի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը,
- բավական փոփոխություÝներ են տեղի ունեցել երկրում, և այսօր հայաստանյան
բիզնեսը մրցունակ է միջազգային տարբեր շուկաներում»: Ըստ Մովսիսյանի այսօր սփյուռքի
տնտեսական ներուժը ներկայացված է Հայաստանում 3-5 տոկոսով, մինչդեռ երկրի տնտեսական
միջավայրը հնարավորություն է տալիս իրագործել շատ ավելի մեծ ներդրումային ծրագրեր:
Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը տեղի է ունեցել 1999 թվին, երկրորդը` 2002-ին:
Վերջինիս տնտեսական հատվածի աշխատանքների ընթացքում, կարևորելով Հայաստան-Սփյուռք
տնտեսական համագործակցության անհրաժեշտությունը, որոշվեց 2003 թվականի սեպտեմբերին
Երևանում անցկացնել տնտեսական համաժողով: «Արձագանքեցին այն գործարարները, որոնք
իրոք շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելում», - ասում է Հայաստանի
առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Համաժողովի առաջին
օրը մասնակիցներին ողջունելու էին եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարները:
Իր ողջույնի խոսքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշեց, որ արդեն
անցել են անկախության ռոմանտիզմի տարիները, երբ մարդիկ համոզված ասում էին, թե միայն
«Ջերմուկ» հանքային ջրով կարելի է Հայաստանը պահել։ «Այսօր պարզվում է, որ «Ջերմուկ»-ով
Ջերմուկ քաղաքը չենք կարողանում պահել, - իր ելույթում ասաց նախագահը: - Պետք է ճիշտ
կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում ու իսկապես ինչ հարստություն ունենք»։
|
òáõó³¹ñí³Í
¿ÇÝ Ý³¢ ëÝݹ³Ùûñù
¢ ËÙÇãùÝ»ñ: |
Նախագահի խոսքերով Հայաստանի հիմնական հարստությունը կրթված ու ձեռներեց
ժողովուրդն է: Իր ելույթում նա նաև կոչ արեց սփյուռքահայ գործարարներին «գործընկեր»
դառնալ Հայաստանի համար և այստեղ գործ դնելը համարել լավ ներդրում, և ոչ թե պարզապես
հայրենասիրական պարտքի կատարում: Բեյրութահայ գործարար Հակոբ Լուսարարյանը մի
քանի ամիս համագործակցում է հայաստանյան երկու ընկերությունների հետ` Միջին Արևելքում
և Լիբանանում ներկայացնելով Հայաստանի «Արզնի» հանքային ջուրն ու «Սիգարոն» ծխախոտը:
«Որպես գործարար ինձ համար տարբերություն չկա, թե որ երկրից եմ ապրանք արտահանում,
- ասում է 30-ամյա Լուսարարյանը, - սակայն որպես հայ, իմ հայրենասիրությունն ինձ
մղում է Հայաստանում ներդրում կատարելով եկամուտ ստանալ»: Ըստ նրա Հայաստանի
ապրանքատեսակները մեծ հաջողություն կարող են ունենալ այլ երկրներում ճիշտ մարքեթինգի
դեպքում:
|
Ø»Ï
ù³ÛÉ ³é³çª ¹»åÇ
Ý»ñ¹ñáõÙÝ»ñÁ... |
«Հայաստանի գործարարների հետ փոքր-ինչ դժվար է շփում հաստատել, քանի որ
բիզնեսի բնագավառում Հայաստանը նոր երկիր է և արտահանման մեծ փորձ չունի»: Լուսարարյանն
ասաց, որ համաժողովի արդյունքում ծանոթացել է ևս մեկ հայաստանյան ընկերության հետ,
որի հետ կհամագործակցի հաջորդ ամսվանից: Ամերիկահայ գործարար Հովսեփ Սեֆերյանի
կարծիքով Հայաստանում մեծ ներդրումներ իրականացնելու համար պետք է փոփոխվեն օրենքները:
Եռօրյա քննարկումների ընթացքում սփյուռքահայ գործարարների կողմից եղան և՛ բողոքներ,
և՛ գովեստներ, սակայն բոլորն անխտիր նշեցին, որ Հայաստանը գրավիչ երկիր է գործունեություն
ծավալելու համար: Ցուցահանդեսում շատերին հետաքրքրում էր Լեռնային Ղարաբաղի տաղավարը,
որտեղ շուրջ 15 արտադրատեսակ էր ներկայացված` պահածոներ, մեղր, բուսական թեյեր, բնական
քարեր, փայտե արտադրանք, ձեռագործ աշխատանքներ և ալկոհոլային խմիչքներ: Դրանք գրավեցին
այցելուներին իրենց որակով և արտաքին ձևավորմամբ: «Արցախ-Ալկո» ընկերության գլխավոր
տնօրեն Հովիկ Սարգսյանի հավաստմամբ այցելուներից շատերը համոզված էին, որ ընկերության
առաջարկած ալկոհոլային խմիչքներն արտադրվում են Հայաստանում, այլ ոչ թե Ղարաբաղում:
«Ղարաբաղի մասնակցությունը ցուցահանդեսին շատ կարևոր էր, քանի որ արտասահմանից
ժամանած մեր հյուրերը համոզվեցին, որ Ղարաբաղը արարող և խաղաղ աշխատանքով բարիքներ
ստեղծող երկիր է», - ասաց նա: Վերջին օրը գործարարները տնտեսական համաժողովի
արդյունքներն ամրագրեցին հռչակագրով, որի հիման վրա կստեղծվի համաշխարհային հայկական
առևտրային ցանց, տնտեսական համաժողովները կկազմակերպվեն երեք տարին մեկ, իսկ ամեն
տարի կկազմակերպվեն ցուցահանդեսներ` Հայաստանում կամ աշխարհի խոշոր հայկական գաղութ
ունեցող երկրներում: |