ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




ì»ñ³ÑëÏáÕáõÃÛáõÝ Éñ³ïí³ÙÇçáóÝ»ñÇ Ýϳïٳٵ. Ýáñ ûñ»ÝùÝ ³é³ç ¿ µ»ñáõÙ Éñ³·ñáÕÝ»ñÇ µáÕáùÝ»ñÁ


Èñ³·ñáÕÝ»ñÁ µáÕáùáõÙ ¿ÇÝ ¼ÈØ-Ý»ñÇ Ù³ëÇÝ Ýáñ ûñ»ÝùÇ ¹»Ù:

ԶԼՄ-ների մասին վիճահարույց օրենքը, որն Ազգային ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունեց առաջին ընթերցմամբ, առաջ է բերել մի խումբ հայ լրագրողների բուռն բողոքները:

Լրագրողները հայտարարում են, որ 69 կողմ, 10 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունված օրենքը խիստ կսահմանափակի լրագրողների ազատությունը Հայաստանում:

²պրիլին արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը մերժվել էր նախկին խորհրդարանի կողմից: Օրենքն առաջ էր բերել տեղի լրագրողների մեծամասնության ակտիվ բողոքները, և օրենսդիրները գերադասեցին հակամարտության մեջ չմտնել լրագրողների հետ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նախագծի հեղինակ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի կարծիքով նոր օրենքը զգալի փոփոխությունների է ենթարկվել առաջին նախագծի համեմատ և համապատասխանում է խոսքի և մամուլի ազատության եվրոպական ստանդարտներին:

«1991 թվականից գործող օրենքը չի համապատասխանում ներկա իրողություններին: Բացի այդ, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամագրվելուց հետո անհրաժեշտություն ծագեց համապատասխանեցնել օրենքը եվրոպական ստանդարտներին», - ասաց Աբովյանը:

Դրական փոփոխությունների շարքում նա նշեց ԶԼՄ-ների գրանցման ինստիտուտի վերացումը: Դրա փոխարեն պահանջվում է միայն, որ լրատվամիջոցը հրապարակի տեղեկություններ իր գտնվելու վայրի և տպաքանակի մասին:

Լրատվամիջոցների շրջանառությունը կարող է սահմանափակվել միայն ռազմական դրության ժամանակ կամ էլ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում: Բացի այդ, աղբյուրների գաղտնության առումով լրագրողը պետք է բացահայտի տեղեկության աղբյուրը միայն օրենքով սահմանված կարգով, եթե այն սպառանալիք է ներկայացնում հասարակության շահերին:

Սակայն որոշ լրագրողներ այլ կարծիք ունեն այս կապակցությամբ և, հակառակ նախագծի հեղինակների, օրենքն անընդունելի են համարում:

Լրագրողների մի խումբ՝ հիմնականում Մամուլի ազգային ակումբից (ՄԱԱ), որոնք քարոզարշավ են վարում հանուն մամուլի ազատության, սեպտեմբերի 23-ին և 24-ին պիկետ էին կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ՝ բղավելով «Ոչ՝ գրաքննությանը»:

Լրագրողները բողոքում էին, մասնավորապես, օրենքի այն դրույթի դեմ, որը պահանջում է հրապարակել ֆինանսավորման աղբյուրները և հովանավորների անունները, ինչը նրանց կարծիքով քաղաքական նպատակներ է հետապնդում:

²µáíÛ³ÝÝ ³ëáõÙ ¿, áñ Éñ³·ñáÕÝ»ñÇÝ å³ßïå³Ý»ÉÁ Éñ³ïí³ÙÇçáóÝ»ñÇ ·áñÍÝ ¿:

Համաձայն օրենքի ֆինանսական թափանցիկության մասին դրույթի, լրատվամիջոցը պարտավոր է հրապարակել ամենամյա հաշվետվություն՝ ընդգրկելով նաև այն անհատների և կազմակերպություն-
ների անունները, որոնք ֆինանսավորում են իրենց, մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը:

Լրագրողները դժգոհ են նաև այն փաստից, որ օրենքը կարգավորում է միայն լրագրողների պարտականություն-
ները և ոչինչ չի ասում լրագրողների իրավունքների և պաշտպանության մասին:

Աբովյանը մերժեց այս բողոքը՝ ասելով, որ օրենքը պարտավոր չէ պաշտպանել լրագրողների իրավունքները, դա ավելի շուտ լրատվամիջոցների պարտականությունն է:

«Հայկական ժամանակ» լրագրի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրենքը շատ թերություններ ունի և կարող է Հայաստանի ԶԼՄ-ներին փակուղու առաջ կանգնեցնել:

ՄԱԱ-ն հայտնել է, որ կազմակերպության կազմած այլընտրանքային նախագիծն օրենսդիրներն անտեսել են: Օրենսդիրներն իրենց հերթին ասում են, որ այլընտրանքային նախագիծը ստացել են միայն քվեարկության նախօրեին և մանրամասների մեջ խորամուխ լինելու ժամանակ չեն ունեցել: Նրանք նաև ասում են, որ լրագրողների առաջարկած նախագիծը դժվարությամբ կարելի էր օրենք անվանել՝ ֆորմատի և այլ բացթողումների պատճառով, որոնք, նրանց խոսքերով, ակնհայտ էին նույնիսկ առաջին հայացքից:

Անդրադառնալով լրագրողների բողոքներին՝ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել օրինագիծը բոլոր շահագրգիռ լրատվական կազմակերպությունների հետ և մինչև հաջորդ ընթերցումն ընկած երկու ամսվա ընթացքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնել օրենքում:

Սակայն բողոքող լրագրողները չեն հավատում, որ փոփոխությունները հնարավոր են:

«Եթե նրանք պատրաստ էին փոփոխություններ մտցնելու, ինչու՞ չարեցին մինչև օրենքի խորհրդարան մտնելը», - հարցնում է Վարդան Վարդանյանը ՄԱԱ-ից:

Վարդանյանը նաև անընդունելի է համարում այն դրույթը, որը թույլ է տալիս զրպարտության համար լրագրողին ենթարկել քրեական պատասխանատվության: Ըստ օրենքի անհատը կամ կազմակերպությունը կարող է հերքել զրպարտություն համարված տեղեկությունը երեք ամսվա ընթացքում:

«Եթե կառավարությանը կամ նախագահին մոտ որևէ անձնավորության դուր չի գալիս իր մասին հրապարակված տեղեկությունը, նա կարող է հեշտությամբ ամեն ինչ փոխել երեք ամսվա ընթացքում, որպեսզի հերքի այն», - ասում է Վարդանյանը:

Բողոքող լրագրողներն ասում են, որ օրինակ որևէ պաշտոնյա կարող է երեք ամսվա ընթացքում վաճառել սեփականությունը, իսկ հետո մեղադրել լրատվամիջոցին զրպարտության մեջ:

ÐáíѳÝÝÇëÛ³Ý. - §... áã Éñ³·ñáÕÝ»ñÇ Ñ³Ù³ñ¦:

Լրագրողների կարծիքով իշխանությունները՝ օրենքը որպես պատրվակ օգտագործելով, նպատակադրվել են ճնշել մամուլը:

«Այս նախագիծը ոչ թե լրագրողների համար է, այլ նրանց, ովքեր ցանկանում են ճնշել խոսքի ազատությունը Հայաստանում», - ասում է բողոքավորներին միացած Հմայակ Հովհաննիսյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից:

Որոշ լրագրողներ ասում են, որ ինչպիսին էլ լինի օրենքը, իշխանավորները միշտ էլ մի հնար կգտնեն անցանկալի լրատվամիջոցները ճնշելու համար, ինչպես դա տեղի ունեցավ, երբ նրանք արգելեցին «Ա1+» հեռուստակայանի գործունեությունը:

Այդուհանդերձ, օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն այն ազատական են համարում:

¶իտության, կրթության և լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ լրատվամիջոցների մասին Հայաստանի օրենքը շատ ավելի ազատական է, որ Ռուսաստանինը:

ԲողոքողներÁ ѳݹ»ë »Ï³Ý ѳյտարարությ³Ùµ այն մասին, որ իրենք շարունակելու են այլընտրանքային նախագիծը խորհրդարանին ներկայացնելու իրենց ջանքերը և կազմակերպելու են նոր պիկետներ:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.