|
Èñ³·ñáÕÝ»ñÁ
µáÕáùáõÙ ¿ÇÝ
¼ÈØ-Ý»ñÇ Ù³ëÇÝ
Ýáñ ûñ»ÝùÇ ¹»Ù:
| ԶԼՄ-ների մասին վիճահարույց օրենքը, որն Ազգային
ժողովը սեպտեմբերի 24-ին ընդունեց առաջին ընթերցմամբ, առաջ է բերել մի խումբ հայ
լրագրողների բուռն բողոքները: Լրագրողները հայտարարում են, որ 69 կողմ, 10 դեմ
և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունված օրենքը խիստ կսահմանափակի լրագրողների ազատությունը
Հայաստանում: ²պրիլին արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը
մերժվել էր նախկին խորհրդարանի կողմից: Օրենքն առաջ էր բերել տեղի լրագրողների մեծամասնության
ակտիվ բողոքները, և օրենսդիրները գերադասեցին հակամարտության մեջ չմտնել լրագրողների
հետ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Նախագծի հեղինակ
արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի կարծիքով նոր օրենքը զգալի փոփոխությունների
է ենթարկվել առաջին նախագծի համեմատ և համապատասխանում է խոսքի և մամուլի ազատության
եվրոպական ստանդարտներին: «1991 թվականից գործող օրենքը չի համապատասխանում ներկա
իրողություններին: Բացի այդ, Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամագրվելուց հետո անհրաժեշտություն
ծագեց համապատասխանեցնել օրենքը եվրոպական ստանդարտներին», - ասաց Աբովյանը:
Դրական փոփոխությունների շարքում նա նշեց ԶԼՄ-ների գրանցման ինստիտուտի վերացումը:
Դրա փոխարեն պահանջվում է միայն, որ լրատվամիջոցը հրապարակի տեղեկություններ իր գտնվելու
վայրի և տպաքանակի մասին: Լրատվամիջոցների շրջանառությունը կարող է սահմանափակվել
միայն ռազմական դրության ժամանակ կամ էլ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի
դեպքում: Բացի այդ, աղբյուրների գաղտնության առումով լրագրողը պետք է բացահայտի տեղեկության
աղբյուրը միայն օրենքով սահմանված կարգով, եթե այն սպառանալիք է ներկայացնում հասարակության
շահերին: Սակայն որոշ լրագրողներ այլ կարծիք ունեն այս կապակցությամբ և, հակառակ
նախագծի հեղինակների, օրենքն անընդունելի են համարում: Լրագրողների մի խումբ՝
հիմնականում Մամուլի ազգային ակումբից (ՄԱԱ), որոնք քարոզարշավ են վարում հանուն
մամուլի ազատության, սեպտեմբերի 23-ին և 24-ին պիկետ էին կազմակերպել Ազգային ժողովի
շենքի մոտ՝ բղավելով «Ոչ՝ գրաքննությանը»: Լրագրողները բողոքում էին, մասնավորապես,
օրենքի այն դրույթի դեմ, որը պահանջում է հրապարակել ֆինանսավորման աղբյուրները և
հովանավորների անունները, ինչը նրանց կարծիքով քաղաքական նպատակներ է հետապնդում:
|
²µáíÛ³ÝÝ
³ëáõÙ ¿, áñ Éñ³·ñáÕÝ»ñÇÝ
å³ßïå³Ý»ÉÁ Éñ³ïí³ÙÇçáóÝ»ñÇ
·áñÍÝ ¿: | Համաձայն
օրենքի ֆինանսական թափանցիկության մասին դրույթի, լրատվամիջոցը պարտավոր է հրապարակել
ամենամյա հաշվետվություն՝ ընդգրկելով նաև այն անհատների և կազմակերպություն- ների
անունները, որոնք ֆինանսավորում են իրենց, մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Լրագրողները
դժգոհ են նաև այն փաստից, որ օրենքը կարգավորում է միայն լրագրողների պարտականություն- ները
և ոչինչ չի ասում լրագրողների իրավունքների և պաշտպանության մասին: Աբովյանը
մերժեց այս բողոքը՝ ասելով, որ օրենքը պարտավոր չէ պաշտպանել լրագրողների իրավունքները,
դա ավելի շուտ լրատվամիջոցների պարտականությունն է: «Հայկական ժամանակ» լրագրի
խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրենքը շատ թերություններ ունի և կարող է Հայաստանի
ԶԼՄ-ներին փակուղու առաջ կանգնեցնել: ՄԱԱ-ն հայտնել է, որ կազմակերպության կազմած
այլընտրանքային նախագիծն օրենսդիրներն անտեսել են: Օրենսդիրներն իրենց հերթին ասում
են, որ այլընտրանքային նախագիծը ստացել են միայն քվեարկության նախօրեին և մանրամասների
մեջ խորամուխ լինելու ժամանակ չեն ունեցել: Նրանք նաև ասում են, որ լրագրողների առաջարկած
նախագիծը դժվարությամբ կարելի էր օրենք անվանել՝ ֆորմատի և այլ բացթողումների պատճառով,
որոնք, նրանց խոսքերով, ակնհայտ էին նույնիսկ առաջին հայացքից: Անդրադառնալով
լրագրողների բողոքներին՝ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց
քննարկել օրինագիծը բոլոր շահագրգիռ լրատվական կազմակերպությունների հետ և մինչև
հաջորդ ընթերցումն ընկած երկու ամսվա ընթացքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնել
օրենքում: Սակայն բողոքող լրագրողները չեն հավատում, որ փոփոխությունները հնարավոր
են: «Եթե նրանք պատրաստ էին փոփոխություններ մտցնելու, ինչու՞ չարեցին մինչև
օրենքի խորհրդարան մտնելը», - հարցնում է Վարդան Վարդանյանը ՄԱԱ-ից: Վարդանյանը
նաև անընդունելի է համարում այն դրույթը, որը թույլ է տալիս զրպարտության համար լրագրողին
ենթարկել քրեական պատասխանատվության: Ըստ օրենքի անհատը կամ կազմակերպությունը կարող
է հերքել զրպարտություն համարված տեղեկությունը երեք ամսվա ընթացքում: «Եթե կառավարությանը
կամ նախագահին մոտ որևէ անձնավորության դուր չի գալիս իր մասին հրապարակված տեղեկությունը,
նա կարող է հեշտությամբ ամեն ինչ փոխել երեք ամսվա ընթացքում, որպեսզի հերքի այն»,
- ասում է Վարդանյանը: Բողոքող լրագրողներն ասում են, որ օրինակ որևէ պաշտոնյա
կարող է երեք ամսվա ընթացքում վաճառել սեփականությունը, իսկ հետո մեղադրել լրատվամիջոցին
զրպարտության մեջ:
|
ÐáíѳÝÝÇëÛ³Ý.
- §... áã Éñ³·ñáÕÝ»ñÇ
ѳٳñ¦: | Լրագրողների
կարծիքով իշխանությունները՝ օրենքը որպես պատրվակ օգտագործելով, նպատակադրվել են
ճնշել մամուլը: «Այս նախագիծը ոչ թե լրագրողների համար է, այլ նրանց, ովքեր ցանկանում
են ճնշել խոսքի ազատությունը Հայաստանում», - ասում է բողոքավորներին միացած Հմայակ
Հովհաննիսյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից: Որոշ լրագրողներ ասում
են, որ ինչպիսին էլ լինի օրենքը, իշխանավորները միշտ էլ մի հնար կգտնեն անցանկալի
լրատվամիջոցները ճնշելու համար, ինչպես դա տեղի ունեցավ, երբ նրանք արգելեցին «Ա1+»
հեռուստակայանի գործունեությունը: Այդուհանդերձ, օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն
այն ազատական են համարում: ¶իտության, կրթության և լրատվամիջոցների խորհրդարանական
հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ լրատվամիջոցների մասին Հայաստանի
օրենքը շատ ավելի ազատական է, որ Ռուսաստանինը: ԲողոքողներÁ ѳݹ»ë
»Ï³Ý ѳյտարարությ³Ùµ այն
մասին, որ իրենք շարունակելու են այլընտրանքային նախագիծը խորհրդարանին ներկայացնելու
իրենց ջանքերը և կազմակերպելու են նոր պիկետներ: |