|
²ñï·áñÍݳ˳ñ³ñÝ»ñÇ
ѳݹÇåáõÙÁ Ëáë³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ
³éÇà ïí»ó: |
«Հայ-թուրքական սահմանի հնարավոր վերաբացման մասին զրույցները լրջացան
հատկապես Իրաքի պատերազմից հետո», - ասում է ՀՀ ¶ԱԱ արևելագիտության ինստիտուտի
գիտաշխատող, թուրքագետ Սուրեն Բաղդասարյանը: Ըստ նրա Մերձավոր Արևելքի նկատմամբ
ԱՄՆ-ի կրկին բորբոքված հետաքրքրությունը ստիպեց գերտերությանը ձգտել սահմանների բացմանը՝
տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը հեշտացնելու համար: Այս ամառ կայացած
հանդիպումները հիմք հանդիսացան ենթադրելու, որ սահմանային հարցի քննարկումներն ակտիվացել
են և համապատասխան որոշումներն անխուսափելի են: Սահմանի վերաբացման հարցի լրջության
մասին վկայում են թե՛ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների պաշտոնական հանդիպումը
Մադրիդում հունիսին, թե՛ ոչ պաշտոնական հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումները
Ստամբուլում (հունիսի 5-6-ին): Սեպտեմբերի 16-ի իր ասուլիսում ՀՀ արտգործնախարար
Վարդան Օսկանյանը կրկին հաստատեց իր դիրքորոշումը. - «Առաջին օրվանից ես միշտ էլ
շատ վերապահորեն եմ մոտեցել այդ հարցին և երբեք մեծ հույսեր չեմ փայփայել»: Երկու
երկրների լրատվամիջոցները նպաստեցին հարցի լուծման մասին խոսակցություններին և ակնկալում
են, որ այս շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իրենց սպասվելիք հանդիպման ընթացքում
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները նորից կանդրադառնան այդ հարցին: Թուրքական
լրատվամիջոցները վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից ենթադրում էին, թե
սահմանի վերաբացումը կարող էր տեղի ունենալ անցյալ ամսվա վերջին: Նույնքան լավատեսական
էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կանխատեսումը: Ըստ նրա՝ սահմանի
վերաբացումն ամիսների խնդիր է: Ոչ պակաս լավատես էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Անդրանիկ Մանուկյանը: Վերջինս հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ
ունի, որ թուրքական կողմը Հայաստանի սահմանի մոտ կառուցել է նոր երկաթուղային կայարան:
Ըստ նրա «Հայաստանը նույնիսկ այսօր կարող է բեռներ ընդունել»: Սակայն ըստ «Մեդիամաքս»
գործակալության, Թուրքիայի Ա¶ նախարար Աբդուլա ¶յուլը՝ Ադրբեջանի Ա¶
նախարար Վիլայաթ ¶ուլիևի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին
հայտնել է, թե «Թուրքիան չի պատրաստվում վերաբացել Հայաստանի հետ սահմանը»: ¶յուլը
«իրականությանը չհամապատասխանող» է որակել Սարգսյանի լավատեսական ենթադրությունը:
Այնուհանդերձ Թուրքիայի վարչապետ Էրդողանը օգոստոսի վերջին Կարսում հայտարարել
էր, թե Թուրքիան կողմ է ընդառաջել Հայաստանին, սակայն «հակառակ կողմը պետք է ըմբռնում
ցուցաբերի»: Նա նկատի ուներ ցեղասպանության հարցը և առաջարկում էր, որ «ցեղասպանության
հարցով զբաղվեն պատմաբանները»: Այդ նախապայմանով սահմանի վերաբացմանը դեմ է Հայաստանի
ղեկավարող կոալիցիայի անդամներից մեկը՝ Դաշնակցությունը, որի անդամ, ԱԺ փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «դա ուղղակիորեն վտանգելու է մեր ազգային շահերը»:
Ըստ նրա, ճանապարհի բացումից ավելի շատ Թուրքիան է շահում. - «Եթե Թուրքիան համարում
է, որ ճանապարհ բացելով մեզ զիջում է, այդ դեպքում ինչու՞ է տնտեսական զիջման դիմաց
մեզանից քաղաքական պահանջում՝ ցեղասպանությունից հրաժարվել, սահմաններ ճանաչել և
այլն»: Ի դեպ, տրամագծորեն հակառակ կարծիքի են կոալիցիայի անդամ մյուս երկու
կուսակցությունները՝ հանրապետականները (ՀՀԿ) և «Օրինաց երկիրը» (ՕԵ): Մասնավորապես,
ՀՀԿ անդամ, Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը գտնում
է, որ հայ-թուրքական սահմանի բացումը «խթան կհանդիսանա տարածաշրջանի տնտեսական աշխուժացման
համար և կնապաստի մրցակցության զարգացմանը: Տրանսպորտային այլընտրանքային ուղու առկայությունն
էլ կարող է նպաստել վրացական ուղղության էժանացմանը, հետևավաբար՝ արտահանման որոշակի
ներուժի ավելացմանը»: Իսկ ՕԵ ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը սահմանի
վերաբացմանն ավելի գլոբալ մոտեցում ունի: Նա կողմնակից է Թուրքիայի խորհրդարանի հետ
կապեր հաստատելուն, քանի որ «դրան Եվրամիությունն էլ է կողմնակից»: Ըստ Բաղդասարյանի,
օրենսդիրների միջև համագործակցությունը կհանգեցնի նաև երկու պետությունների միջև
դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: ԶԼՄ-ների հետազոտությունների թուրք-ադրբեջանական
կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ հարցման ենթարկված 15 թուրք լրագրողից
11-ը հանդես են եկել սահմանի վերաբացման դեմ: Մեծ մասը դա հիմնավորել է հայերի՝ ցեղասպանությունը
ճանաչելու պահանջով: Իսկ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոսս
Վարդանյանն ասել է լրատվամիջոցներին, որ եթե սահմանի վերաբացման պայման է դրվում
ցեղասպանությունից հրաժարվելը, «ապա դա երբեք չի լինելու»: |