ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 

HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF LINKS



à±í ¿ ëïáõ·áõÙ ÙÇëÝ áõ ϳÃÁ. ³Ý³ñ¹Ûáõݳí»ï ³Ý³ëݳµáõÅ³Ï³Ý ÙÇçáó³éáõÙÝ»ñÁ ëå³éÝáõÙ »Ý ³éáÕçáõÃÛ³ÝÁ



Ամեն տարի Եվրամիությունից ստացած գրանտով Հայաստանում միջոցառումներ են անցկացնում կենդանիներից մարդուն անցնող հիվանդությունների դեմ: Միայն այս տարի բրուցելյոզ, տուբերկուլյոզ, դաբաղ և սիբիրախտ հիվանդությունների դեմ պայքարի վրա ծախսվելու է 950 միլիոն դրամ (մոտ 1,6 միլիոն դոլար)։
â³÷³½³Ýó ß³ï ³Ý³ëáõÝÝ»ñÁ ã³÷³½³Ýó ùÇ㠳ݳëݳµáõÛÅÝ»ñÇ Ñ³Ù³ñ ËݹÇñÝ»ñ »Ý ëï»ÕÍáõÙ...

Սակայն այս տարի, անցյալ տարիների նման, սպառողներն արդեն հիվանդացել են սիբիրախտով վարակված մսից, ինչը կարող էր մահացու լինել: րանցվելու են բրուցելյոզով հիվանդության 100-ից ավելի դեպքեր։ Մշտապես կենդանիների մեջ կա դաբաղ հիվանդությունը, որ պաշտոնապես հերքվում է։

Օգոստոսին «ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը շահել է հետաքննող լրագրողների դրամաշնորհ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության լրատվամիջոցների օժանդակության «Այրեքս/Պրոմեդիա» ծրագրից և հանձնարարություն է ստացել ուսումնասիրել, թե Հայաստանում ինչպես են պայքարում այս սակավադեպ, սակայն առողջության համար պոտենցիալ մեծ վտանգ սպառանցող հիվանդությունների դեմ:

Հոդվածի այս երկրորդ մասում մենք կանդրադառնանք ստեղծված իրավիճակի պատճառներին: Սեղմեք այստեղ անցյալ շաբաթվա հոդվածը տեսնելու համար:

Անասնաբուժական ծառայության համակարգը փլուզման եզրի՞ն

Ըստ վիճակագրական ծառայության Հայաստանում կա 535784 խոշոր և 602560 մանր եղջերավոր անասուն, 111031 խոզ և 12141 ձի։ Այս անասնագլխաքանակը պատկանում է 330 հազար տնտեսությունների, որոնց մեծ մասը ունի քիչ թվով՝ 2-20 անասուն։

Եթե Հայաստանում անասունների հիվանդությունների վերահսկողությունը բացակայում է, ապա դա ինչ-որ խելքին մոտ բացատրություն պետք է ունենա:

Առաջին՝ 330 հազար տնտեսություն այցելելը անասնաբույժների համար չափազանց դժվար խնդիր է, և բացի այդ, նույնիսկ այցելելու դեպքում երաշխիք չկա, որ անասունը տանը կլինի, քանի որ նախիրը ցանկապատված արոտավայրերում չեն պահում, այլ տանում են մոտակա սարերը կամ մարգագետինները՝ արածեցնելու:

Նման խնդիրներ չկային խորհրդային տարիներին, երբ անասունները կենտրոնացված էին կոլտնտեսություններում և սովխոզներում: Սեփականաշնորհումը, տվյալ դեպքում մեկ կենտրոնացված ֆերմայից անասունների բաշխումը բազմաթիվ տնտեսությունների միջև, անասուններին բուժելու և հիվանդությունները կանխարգելելու կազմակերպական բնույթի դժվարություններ առաջացրեց:

Երկրորդ՝ անասնաբույժները ցածր են վարձատրվում:

Հայաստանում անասնաբույժը ստանում է ամսական 20000 դրամ (մոտ 35 դոլար) 2000 անասուն պատվաստելու համար՝ 2 սենթից պակաս ամեն անասունի համար: Պետք է հաղթահարի նաև վերոհիշյալ դժվարությունները և գործ ունենա անասնատերերի հետ, որոնք հաճախ ուրախ չեն անասնաբույժի այցելությանը, որովհետև չեն ցանկանում, որ պետությունն իմանա, թե իրենք քանի գլուխ անասուն ունեն: Հասկանալի է, թե ինչու են այդքան փոքրաթիվ անասնաբույժ-ուսանողները:

Սակայն կան նաև այլ պատճառներ, որոնց մասին պաշտոնյաները դժկամությամբ են խոսում:

Երվանդաշատում սիբիրախտի հայտնաբերումից մի քանի օր հետո անասնաբուժական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը հայտարարեց, որ ամբողջ հանրապետությունում արված են գարնանային միջոցառումները։ Նույնը պնդում է նաև գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժնի պետ Տիգրան ¶ասպարյանը։ Սակայն նրանց պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

Իրինդ գյուղում չէին արվել նախատեսված 7 միջոցառումներից 5-ը։ Մասնավորապես չեն արվել մարդու համար վտանգավոր բրուցելյոզի և տուբերկուլյոզի ախտորոշումները և սիբիրախտի դեմ պատվաստումները։

Ըստ գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժնի տվյալների, այս տարվա օգոստոսի 20-ի դրությամբ Թալինի 42 գյուղերից միայն 9-ում են բրուցելյոզի և տուբերկուլյոզի ախտորոշում արել, և մոտ 100 անասունի մեջ հայտնաբերվել է բրուցելյոզ։ Ըստ Թալինի անասնաբուժական ծառայության տնօրեն Միշա Սիմոնյանի, Թալինի 64 հազար խոշոր ու մանր եղջերավոր անասուններից միայն մոտ 12 հազարն է բրուցելյոզի և տուբերկուլյոզի ստուգում անցել։

«Ճիշտ է, որ գարնանային միջոցառումները մինչև հիմա չեն արվել, բայց մենք մեղք չունենք։ Պատվաստանյութերը ստացել ենք վերջերս», - ասում է Սիմոնյանը։

Անասնաբուժական միջոցառումները իրականացնելու համար կառավարությունը արդեն 2-րդ տարին դեղորայքի ներմուծման մրցույթ է հայտարարում, որի հաղթող կազմակերպություններից մեկի՝ «Հայռուսկենսաարդ» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Հակոբյանն ասում է, որ դեղորայքը ստացվել է մայիսին:
äñáý»ëáñ ¶ñÇ·áñÛ³Ý. - §ÐÇí³Ý¹ ³Ý³ëáõÝÝ»ñÇÝ ãÇ Ï³ñ»ÉÇ ³ñáï³í³Ûñ ï³Ý»É¦:

¶յուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժինը մասնավորապես բրուցելյոզի ախտորոշիչը սկսել է բաշխել մայիսի 29-ին, սիբիրախտի պատվաստանյութը՝ հունիսի 10-ին։ Այսուհանդերձ, բաշխումը սկսելուց 50 օր անց Թալինում միջոցառումների դեռ մեկ հինգերորդ մասն էլ արված չէ։

Եվ անգամ եթե անասունները ստուգվեին և պատվաստվեին դեղորայքը ստանալուց հետո, միևնույն է, դա կարող էր արդյունավետ չլինել:

«Միջոցառումները պետք է կատարվեն գարնանը, անասունին արոտավայր տանելուց առաջ, և աշնանը արոտից բերելուց հետո, - ասում է պրոֆեսոր ¶րիգորյանը: - Չի կարելի հիվանդ կենդանուն տանել արոտավայր և վարակել արոտները»։

Սակայն շատ բնակավայրեր պատվաստանյութերն ու ախտորոշիչները հասել են այն ժամանակ, երբ անասունները տարված են եղել արոտավայրեր։

Աշտարակի տարածքի «Սարգիս-Նվարդ» ՍՊԸ անասնաբուժական ծառայությունը այս տարի հայտնաբերել է 51 բրուցելյոզով հիվանդ անասուն։ Տուբերկուլյոզ հայտնաբերվել է 2001 թվին։ Անասնաբույժներից մեկը խոստովանեց, որ եթե շրջանում կա 25 հազար խոշոր եղջերավոր անասուն, ապա դրանցից հասցնում են ստուգել և պատվաստել 15 հազարին, քանի որ երբ հունիսին ստացել են նյութերը, մնացած գլխաքանակը տարված է եղել լեռնային արոտավայրեր, որոնց մի մասը 60-70 կմ հեռու է գտնվում։

Անասնաբուժական ծառայությունների համար մրցույթները իրականացվում են երկրորդ տարին։ Անցյալ տարի նույնպես գարնանն են հայտնի դարձել հաղթողները։

«Ճիշտ կլինի, եթե մրցույթի արդյունքները հայտնի դառնան դեկտեմբերին, որ մինչև գարուն՝ միջոցառումների սեզոն, նյութերը բախշված լինեն, - ասում է գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման բաժնի պետի տեղակալ ¶ևորգ Թովմասյանը, - սակայն բյուջեն հաստատվելուց հետո է հայտնի դառնում, թե միջոցառումների համար ինչքան գումար է հատկացվելու։ Մինչև որոշվում է գումարի չափը, ցանկը, թե որ հիվանդությունների դեմ պիտի միջոցառումներ լինեն, գարունը գալիս է»։

Հիվանդ անասունների դեմ պայքարին խոչընդոտում է սեփականաշնորհման մեկ այլ հետևանք:

Դա այն է, որ «Փարոս» նպաստների ծրագրից օգտվելու համար շատերը թաքցնում են, որ անասուն ունեն, քանի որ անասուն ունեցողները զրկվում են նպաստից։

Սակայն երբ անսանաբույժները այցելություններ են կատարում, նրանք պետք է արձանագրեն, թե քանի անասուն են պատվաստել կամ ստուգել: Եվ շատ գործնական տնտեսական նկատառումներով գյուղացիները չեն ցանկանում ցույց տալ իրենց «հարստությունը»՝ գերադասելով թաքցնել անասուններին և ենթարկել նրանց հիվանդանալու վտանգին, քան թե կորցնել հնարավոր ֆինանսական օգնությունը:

¶յուղացիները հաճախ թաքցնում են անասունների գլխաքանակը, որպեսզի խուսափեն արոտավայրի տուրք վճարելուց։ Հողի սեփականաշնորհումից հետո արոտավայրերի համար պետք է վճարել:

Առուճ գյուղում արոտավայրերից օգտվելու համար գյուղացիները տարեկան պետք է մուծեն յուրաքանչյուր մանր եղջերավորի համար 30, խոշորի համար 100 դրամ վարձավճար։ ¶յուղապետերը պահում են վճարման փաստաթղթերը և ունեն յուրաքանչյուր ընտանիքի ունեցած անասունների «պաշտոնական» մատյանը: Իսկ անասնաբուժական սպասարկման բաժինը հիմնվում է գյուղապետի ներկայացրած տվյալների վրա:

Իսկ այդ տվյալները հիմնված են վստահության վրա, որը կարող է ոչ ճշգրիտ լինել:

«Տնետուն գնում-հարցնում եմ, ինչքան անասուն ունեք, մի թիվ ասում են, հո գոմ չեմ մտնի ստուգեմ, - ասում է Առուճի գյուղապետը, - Էդպես ընդհանուր թիվը ուղարկում եմ Աշտարակ, էնտեղից էլ էդ չափի պատվաստանյութ են բերում»։

¶յուղապետն ավելացնում է, որ անասնաբույժները ավել պատվաստանյութ են բերում, որպեսզի բավականացնի նաև ցուցակներից դուրս մնացած կենդանիների համար:

Ինչպես Հայաստանի այլ շրջաններում, Աշտարակում նույնպես մանր եղջերավոր անասունների բրուցելյոզի ախտորոշում գրեթե չի արվում։

«Երբ գալիս են արյուն վերցնելու, միայն տավարինն են վերցնում, ոչխարինը իրենք չեն ասում, ես էլ չեմ առաջարկում, չգիտեմ ինչի», - ասում է ֆերմեր Միհրան Մանուկյանը, որ 14 կով և 14 ոչխար ունի։

Աշտարակի անասնաբուժական ծառայության անասնաբույժներն էլ են խոստովանում, որ շրջանում ոչ բոլոր մանր եղջերավոր անասունների արյունն են վերցնում բրուցելյոզի ստուգման համար։

«Ես կարող եմ ասել, որ հանրապետությունում մանր եղջերավորները գրեթե չեն ստուգվում, - ասում է Վարդապետյանը: - Խոշորները անուն ունեն, արյունը, որ վերցնում են փաստաթղթի վրա անասունի անունն են գրում, հետո՝ տիրոջ։ Մանրը ոչ մի նշան չունի։ Մինչև մանրի ականջին համար չկպցվի ու յուրաքանչյուրից ըստ համարի արյուն չվերցվի, բրուցելյոզը չի լինի կանխել»։

Անցյալ տարիներին հանրապետության 40 անասնաբուժական կենտրոնները բրուցելյոզի կանխարգելման կազմակերպման հրահանգ էին ստանում։ Ըստ հրահանգի, եթե բրուցելյոզով հիվանդ անասուն էր հայտնաբերվել, ապա այն պետք է սպանդի ենթարկվեր, տեղանքը պետք է ախտահանվեր ու տարվա մեջ 4 անգամ ամբողջ գլխաքանակի արյունը պետք է ստուգվեր (ապահով տնտեսություններում, որտեղ բրուցելյոզով հիվանդ անասուն չէր հայտնաբերվել՝ տարին երկու անգամ)։ Սակայն այդ հրահանգը չի կատարվել։

Այժմ, ինչպես պարզվեց, նույնիսկ անապահով տնտեսություններում տարվա մեջ երկու ստուգում անգամ չեն արվում։

«Եթե 10 միավորանոց սանդղակով գնահատվի բրուցելյոզի դեմ պայքարը, ես 1 կգնահատեմ։ Այսինքն 10%-ով է իրականացվում կանխարգելումը, - ասում է ¶րիգորյանը: - Բրուցելյոզը մի գյուղում վերացնեն, մեկում՝ ոչ, ոչ մի արդյունք չի տա։ Պետք է իրականացվեն խորը անասնասանիտարական միջոցառումներ»։

Խորհրդային տարիներին հիվանդ անասունների համար հատուկ սպանդանոցներ կային: Իսկ այսօր, երբ գյուղացիներն իրենք են որոշում կայացնում, նրանք հաճախ մորթում են հիվանդ անասուններին և միսը տանում շուկա:

Հաճախ էլ չեն մորթում վարակված կաթնատու կովերին, որովհետև ընտանիքի եկամտի միակ աղբյուրն են:

Անասնաբուժական սպասարկման կենտրոնները խանութներում և ռեստորաններում ստացվող միսը ամեն առավոտ ստուգում են, և համապատասխան փաստաթուղթ տալուց հետո՝ այն մասին, որ միսը առողջ է, այն դուրս է գալիս վաճառքի։ Սակայն այդ ստուգումների մեջ բրուցելյոզի ախտորոշումը չի մտնում։

«Բրուցեյլոզով հիվանդ միսը եփելուց հետո կարելի է ուտել, - ասում է Կոմիտասի շուկայի լաբորատորիայի վարիչ Վահրամ ¶եիկյանը։ Սակայն նա խուսափում է ասել, արդյոք բրուցելյոզով հիվանդ մսից կարելի է կոտլետ պատրաստել։

«Բրուցելյոզով հիվանդ անասունի միսը չի կարելի վաճառել, - ասում է պրոֆեսոր ¶րիգորյանը, - ըստ կարգի պետք է լիկվիդացնել։ Բայց ինչպես լիկվիդացնել, երբ պայմաններ չկան։ ¶յուղացին իր բակում մորթում է անասունին, տանում վաճառքի և այդպես վարակը տարածվում է»։

Թեև որոշ դեպքերում պարզվել է վարակված մսի տերը, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Հայաստանում չկա նաև հիվանդ անասունի համար փոխհատուցման համակարգ (որը գործում է արևմտյան երկրներում):

«Թող կովիս փողը տան՝ չվաճառեմ», - ասաց մի գյուղացի, որ գիտակցաբար իր վարակված անասունի միսը բերել էր Երևան վաճառելու:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.