|
îáõÝ... |
Արթուրը գիշերը ժամը երկուսի մոտ դուրս է գալիս աշխատանքի՝ շենքերի աղբանոցներում
շիշ հավաքելու։ «Եթե ձեռդ կպավ աղբին՝ բոմժ ես», - ասում է Արթուրը։ «Բոմժ»-ը
ռուսական հապավում է, որ նշանակում է «մարդ առանց որոշակի բնակավայրի»։ Նրա ձեռքը
կպավ աղբին, և նա դարձավ թափառաշրջիկ 4 տարի առաջ, երբ այլ եկամտի աղբյուր չունենալով՝
ընտանիքից հեռանալով և օղու հետ ընկերանալով՝ անցավ հասարակությունը բոմժերից բաժանող
սահմանը: «Այո, ես բոմժ եմ՝ բեզ ապրեդելյոննովո մեստա ժիտելստվա. ես չունեմ մշտական
ապրելու տեղ»։ Հայաստանում բոմժերի խավը առաջացավ անկախության տարիներին, որ
պայմանավորված էր տնտեսական ծանր պայմաններով և ապրելակերպ ընտրելու ազատությամբ։
Հայերեն «բոմժ»-ին համարժեք «թափառաշրջիկ» բառը միայն պաշտոնական արձանագրություններում
է օգտագործվում, քանի որ ժամանակակից բոմժությունը առավել բնորոշ է Ռուսաստանին։
Երևանի ոստիկանության քաղաքային վարչության հասարակական կարգի ապահովման բաժանմունքի
պետ Սերգեյ Հովհաննիսյանը ոստիկանությունում 30 տարվա աշխատանքի ընթացքում միայն
10-12 տարի առաջ է հայտնաբերել բոմժերին։ «Սովետական տարիներին միայն հեռուստատեսությունից
երբեմն լսում էինք, որ Ռուսաստանում բոմժեր կան, - ասում է նա, - այստեղ ո՞վ էր տեսել
բոմժ, թափառաշրջիկ։ Հատուկենտ լինում էր, որ մեկը Ռուսաստանից գալիս էր գործուղում,
տրվում էր խմիչքին, մոռանում տուն-ընտանիք ու փողոցում հայտնվում»։ Բոմժերի բնակարանը
քաղաքն է՝ այգիները, լքված անցումները, անավարտ շինությունները։ Հիմնականում նրանք
կենտրոնանում են քաղաքի կենտրոնում, ուր աղբը ավելի հարուստ է։ Կենտրոնը ինչպես վերևի,
այնպես էլ ներքևի էլիտայի բնակավայրն է։ Բոմժերի եկամտի հիմնական աղբյուրը աղբն
է, որտեղից հավաքում են մակուլատուրա, մետաղի ջարդոն, շշեր և այլն։ Բայց հիմնականը
շշերի բիզնեսն է։ Առավոտյան իննին արդեն Կարեն Մեժլումովի շշերի ընդունման նկուղային
խանութը բաց է։ Բոմժերը առավոտ շուտ բերում են գիշերային ավարը։ Պատին փակցված է
Ռոբերտ Քոչարյանի նախընտրական գովազդը՝ «Աշխատենք միասին» մակագրությամբ։ Կարենը
բոմժերի հետ միասին աշխատում է, շշերը ընդունում է 10-ից մինչև 100 դրամով՝ նայած
չափի ու պահանջարկի, հետո վաճառում ամեն շշի ընդունման գնին ավելացնելով 5-20 դրամ։
Ընդունում է նաև մակուլատուրա, որից արժեքավոր գրքերը առանձնացնում է ու առանձին
վաճառում գրավաճառներին։ Նաև այնպիսի իրեր, որոնք թեկուզ մի քանի դրամով հնարավոր
է վաճառել՝ կաշվե մաշված գոտի, էժանագին պահպանակներ և այլն։ «Իրանք մի շշից
չորս անգամ ավել եկամուտ են ունենում - ասում է նա, - բայց ես էլ շատ շիշ եմ ծախում։
Էնպես որ, իմ եկամուտը նրանցինից քիչ է տարբերվում»։
|
ê³ß³Ý
¢ ܳï³ß³Ý áõÝ»Ý
Çñ³ñ, áõ ݳ¢ ê¢áõÏÇÝ... |
Կարեն Մեժլումովը բաքվեցի փախստական է, ապրում է հանրակացարանում, իր
մասին ասում է՝ ես ինչո՞վ բոմժ չեմ՝ ես էլ չունեմ մշտական կացարան։ Անցյալ տարի բացել
է շշերի ընդունման խանութը ու տպագրել է իր ֆանտաստիկ պատմվածքների ժողովածուն։ Բոմժերի
մասին չի գրում, քանի որ թեման իր նախընտրած ֆանտաստիկ ժանրին չի համապատասխանում։
«Ինչի՞ իմ մասին չես գրում, ես տեղով ֆանտաստիկա եմ», - հարցնում է Արթուրը,
որ արդեն իր օղու դոզան ընդունած՝ ծառի հովին վայելում է հանգիստը ու գիրք է կարդում`
«Կոմս Մոնտե-Քրիստոյի որդին»։ Մի քանի բաժակ խմածը՝ խումարից դուրս գալու համար,
դեռ խմել չի համարում. «Հիմիկվա խմածս խմել չի, բենզին ա, որ ոտքերս աշխատեն, իսկական
խմելը՝ ավելի ուշ»։ «Արթուր»-ը նրա բոմժական մականունն է, իսկական անունը հրաժարվում
է ասել։ Ավարտել է Երևանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ու եթե նրա ուռած
աչքերը, սևացած մաշկը տեսնողը և նրանից փչող հոտը զգացողը կասկածի, որ նա տնտեսագետ
է, Արթուրի արժանապատվությունը կսրվի, կմոռանա անձը բացահայտելու վտանգների մասին
ու նա կասի իր իսկական անուն-ազգանունը՝ «չես հավատում, գնա ստուգի, 78 թվի շրջանավարտ»։
Արթուրը գիտի, որ բոմժերը անցել են մի սահման, որ բաժանում է նրանց հասարակությունից,
և այդ սահմանի խորհրդանիշը աղբանոցներն են։ Նա գիտի ևս մի սահմանի մասին, որ ինքը
չի անցնում. - «¶ոյություն ունի վերևի սահման ու ներքևի սահման։ Ես անցել եմ
վերևի սահմանը, բայց ներքևինը չեմ անցնի։ Եթե մեկը ինձ մեր հայհոյի՝ կսպանեմ, բայց
ընենցները կան, որ հեչ պետքները չի, անցել են ներքևի սահմանը»։ Արթուրը օրական
3-5 հազար դրամի շիշ է հանձնում։ Սակայն այժմ բերել է 50 շիշ՝ մոտ 600-700 դրամի։
Ամառը շշի գործը մեռնում է։ Ճիշտ է, հեղուկ շատ է վաճառվում, սակայն քաղաքում բնակչությունը
նվազում է։ Աշունը գա, կրկին սեզոնը կբացվի։ Աշխատանքը սկսվում է գիշերը։ Դուրս է
գալիս ժամը 2-3-ից հետո, լապտերը ձեռքին շենքերի աղբանոցներում շիշ հավաքում։ Եվս
մեկ անգամ ցերեկվա շոգից հետո, ժամը 6-ի մոտ, երբ արդեն հարբած է, շիշ է հավաքում
փողոցների աղբարկղներից։ Հարբածությունը օգնում է, որ ցերեկվա լույսին չամաչի մարդկանցից.
- «Մթին դժվար ա, մեկ էլ ձեռքդ մի կեղտոտ բանի ա կպնում, մեկ-մեկ մաշկս ալերգիա ա
տալիս։ Ցերեկը չէ, քո ուզածը վերցնում ես, մյուսներին չես կպնում, - երկու մատներն
է պարզում Արթուրը՝ ցույց տալով, թե ինչպես կվերցներ շիշը, առանց աղբին դիպչելու,
- էհ, էսի մի ծանր կյանք ա»։ Բոմժական աշխարհայացքում էլ են մարդիկ, որոնք իրենց
խավից չեն՝ աղբ նետողները, բաժանվում լավ ու վատերի. «Կան լավ մարդիկ, կան վատ մարդիկ,
լավը շիշը կող ա դնում, ասում ա՝ մեկը թող փող աշխատի, վատը՝ ջարդում ա՝ ոչ ինձ,
ոչ քեզ»։ Նկուղում հայտնվում է մի ծեր կին՝ ռուսական դիմագծերով. «Ահա ևս մի
միլիարդատեր, - ողջունում է նրան Կարենը, - Տանյա, քեզ ամուսնացնե՞նք»։
|
γñ»ÝÁ
¢ µáÙÅ»ñÁ ÙÇ
Ïïáñ ѳó »Ý í³ëï³ÏáõÙ
ßß»ñ ѳÝÓÝ»Éáí: |
«Էհ, տարիքս անցել է», - ժպտալով ասում է նա։ Տանյան մուրացկան է, որը
բոմժական հասարակության մեկ այլ մասնագիտություն է։ Լատիշուհի Տանյան 16 տարի
առաջ Երևան է եկել ամուսնու հետ, որը գործուղվել է գործարանում աշխատելու։ Հետագայում
ամուսինը մահացել է, ինքը տարբեր տեղեր աշխատելուց ու աշխատանքը կորցնելուց հետո
դարձել թափառաշրջիկ։ Ամռանը նրա գործն էլ է կանգնել. - «Երևի մարդիկ զակատներ են
անում, փող քիչ են տալիս», - բացատրում է նա։ Այսուհանդերձ երեկ երեկոյան Սայաթ-Նովայի
վրայի «Բրաբիոն» ծաղկի խանութի մոտ, իր մշտական աշխատատեղում, 3 ժամ նստելով՝ երկու
հազար դրամ (մոտ 3 դոլար) վաստակել է։ Ասում է , որ լավագույն սեզոնը դեկտեմբերն
է՝ Նոր տարվա շեմին, երբ մի ամսում աշխատում է մոտ 300 դոլար։ Եկել է նկուղ Արթուրից
իր պահ տված փողից վերցնելու, որ ընկերուհու համար օղի առնի. - «Նատաշան շատ ծանր
վիճակում է, զապոյի մեջ է, պետք է փրկել»։ Աբովյան փողոցի բակերից մեկում, խաղահրապարակի
անկյունում Նատաշայի ու Սաշայի բնակարանն է՝ փալասներով շրջապատված քառանկյուն տարածություն,
կենտրոնում՝ ներքնակներ։ Առաստաղը երկինքն է։ «Հայաստանը ես շատ եմ սիրում, բայց
որ անձրև է գալիս, ասում եմ՝ յոբաննայա Արմենիա», - խումարի մեջ ասում է Նատաշան՝
նստած մյուս անկյունում՝ «հյուրասենյակի» ժանգոտած տաղավարի տակ, Սաշայի կողքին։
Արդեն մի տարի նրանք այստեղ են բնակվում իրենց շան՝ Սևուկի հետ. - «Եվ փառք Աստծո,
որ մեզ այստեղից չեն վտարել»։ 40-ամյա Նատաշան Բելառուսից է, ասում է, որ ավարտել
է համալսարանի լրագրության ֆակուլտետը, աշխատել է հեռուստատեսությունում։ Հայաստանում
հայտնվել է 89 թվին։ Հայրենիքում թողել է 3 զավակ՝ մոր ու քրոջ խնամքին: Սաշան երաժիշտ
է Սարատովից, Երևան է եկել մի հայ կնոջ հետ։ Կինը լքել է նրան, և նա հայտնվել է փողոցում:
«Այս ձեռքերը էլ երբեք չեն նվագի», - պարզում է ձեռքերը Սաշան։ «Ինձ առաջ շատ
էին բռնաբարում, իսկ հիմա էլ չեն բռնաբարում, որովհետև կողքիս Սաշան է», - ուրախ-ուրախ
ասում է Նատաշան ու շոյում Սաշայի այտը։ Սաշան գլխով է անում՝ «վերջ էդ պատմությանը»։
Նատաշայի շուրթերը ուռած են, սակայն դա նրան չի անհանգստացնում, քանի որ սիրելի Սաշան
է ծեծել։ Սաշայի ականջի բլթակը չկա. Նատաշան նրանից փող է ուզել խմելու համար, չի
տվել, հարձակվել է, կծել ականջը ու բլթակը պոկել-թքել։ Սաշան գետնից վերցրել է բլթակը,
փորձել է կպցնել, չի կպել ու գցել է, էլ բժշկի չի դիմել։ Բլթակն ինչ է անում։
«Մենք սիրում ենք իրար, և Սևուկին ենք սիրում, և Տանյային ենք սիրում։ Ես ամբողջ
սրտով կարող եմ ասել՝ երջանիկ եմ, երջանիկ եմ, որ ունեմ բարեկամներ, ժուռնալներ,
որ կարդում եմ», - ասում է Նատաշան։ Իրենց կյանքը բնորոշում է իր սիրելի գրողի՝ Հեմինգուեյի
վեպի վերնագրի ձևափոխված տարբերակով՝ «Տոնը միշտ մեզ հետ է»: Հիշում է, որ ժամանակին
2 անգամ փորձել է ինքնասպան լինել, երբ մենակ ու անպաշտպան է եղել, իսկ հիմա էլ չի
ուզում մեռնել, հիմա ապրել է ուզում։ Ու Սաշայի շնորհիվ, որի հետ կապվեց 3 տարի առաջ:
«Նա ինձ հանեց մահվան միջից»։
|
î³ÝÛ³Ý
³ß˳ï³ÝùÇ å³ÑÇÝ... |
Նատաշային երեք անգամ վիրահատել են, ընկերները ասում են, որ առողջություն
չի մնացել: «Առաջ անընդհատ արգանդիցս արյունահոսություն էր լինում, բայց հիմա էլ
չի լինում, արյուն էլ չունեմ, տեղը միայն սպիրտ է»։ «Զապոյը» արդեն մի քանի շաբաթ
տարել է նրանց, չեն կարողանում աշխատանքի դուրս գալ։ Աշխատանքը շիշ հավաքելն է, որի
ընթացքում հաճախ արժեքավոր իրեր են գտնում՝ «Շարփ» մագնիտոֆոն, 1899 թվին հրատարակված
Իբսենի ժողովածու, հայ ճարտարապետությանը նվիրված նկարազարդ գիրք, որ վաճառել են
4000 դրամով։ ܳï³ß³Ý ݳև ÏñáõÙ
¿ ³ñͳû ßÕóª
íñ³Ý ëñï³Óև ÏáõÉáÝ,
áñ ·ï»É ¿ §³ß˳ï»ÉÇë¦:
Üատաշան իրենց համարում է ամենաիսկական բոմժեր, քանի որ 4000 կիլոմետր հայրենիքից
հեռու են ու ճակատագրի բերումով անտուն են մնացել։ Իսկ տեղացիները, ըստ նրանց, բոմժ
են դառել իրենց խելքից, հարբելով ու տնից վռնդվելով։ Երկու շաբաթ անց Նատաշան
ու Սաշան սթափ, պլաստմասսայե շշերով տոպրակները ձեռքներին իջնում են Կարենի նկուղը։
Սևուկը դրսում սպասում է։ 2 շաբաթ է չեն խմում ու աշխատում են։ Սթափության շրջանը
սկսվեց, երբ վտարվեցին բնակարանից։ Մի բնակչի բողոքով ոստիկանները նրանց ու Տանյային
լցրել էին մեքենան ու տարել քաղաքից դուրս թողել։ Քաղաքում, նախկին բնակարանից ոչ
հեռու, նոր քնելու տեղ են ընտրել, խմելը թողել ու սկսել են աշխատել. - «Հիմա մեկ-մեկ
գարեջուր ենք խմում, ու գինի։ Օղի էլ չենք խմում», - ասում է Նատաշան։ Խմելը թողնելու
դժվարը առաջին շաբաթն է, մարմնի տարբեր մասերը սկսում են ցավել, հաջորդ շաբաթ ցավը
անցնում է։ Ոստիկանության քաղաքային վարչության բաժանմունքի վարիչ Սերգեյ Հովհաննիսյանը
ասում է, որ բնակիչների բողոքով ոստիկանները 2 ռուս կնոջ և մի տղամարդու շենքի բակից
տարել են ու Սովետաշենի աղբանոցում բաց թողել։ Նրանք որևէ նեղություն չեն տվել, սակայն
բնակիչներից ոմանք չեն ցանկացել, որ իրենց բակում բոմժեր բնակվեն։ Կրկին բնակիչների
բողոքով ևս հինգ հոգու՝ մի կնոջ և չորս տղամարդու հանել են իջանցքից (լյուկ) ու հորի
անցքը զոդել։ Նկուղի մոտ, ծառի տակ Արթուրը նստած կրկին գիրք է կարդում, միայն
այժմ գլխի ճաղատը վերքերով ու կապտուկներով պատված է։ Ոստիկանները ծեծել են.«Մեկը
ինձ ասեց՝ հըլը սրան տես, ինչ ֆռուկտ ա, ես պատասխանեցի, հասան՝ ծեծին»։ Ոստիկանների
աչքից հեռու լինելու համար նա անընդհատ իր կացարանը փոխում է։ Իսկ գիշերները աշխատանքի
դուրս գալիս ասում է, որ մոտը փող չի պահում, քանի որ ոստիկանության գիշերային պարեկները,
որ բռնացնեն, ձեռքից կառնեն։ Բոմժական ազատությունը սահմանափակողը ոստիկաններն
են և մեկ էլ երիտասարդները, որ հաճախ նրանց ծաղրում են ու ծեծում։ Կարենը ասում է,
որ իր բոմժ հաճախորդներից մեկին նախորդ օրը ինչ-որ տղաներ ծեծել են. - «Նրանք հոգով
ազատ մարդիկ են, բայց շատ վախեցած են, անընդհատ տագնապի մեջ են, որ չբռնեն, չծաղրեն։
Խմիչքը միակ մխիթարությունն է։ Թատրոն չեն գնում, կինո չեն գնում, հեռուստացույց
չունեն, բա ի՞նչ անեն։ Պիտի խմեն», - ասում է Կարենը, որ դարձել է բոմժերի մասնագետ։
|
ÎÛ³ÝùÁ
µáÙÅÇ Ñ³Ù³ñ ³í³ñïíáõÙ
¿ ѳïáõÏ ·»ñ»½Ù³ÝáóÇ
ѳٳñáí: | Ըստ
քրեական նախկին օրենսգրքի, որն ուժը կորցրեց օգոստոսի 1-ից, թափառաշրջիկությունը
քրեական հանցագործություն էր, որի համար 2 անգամ տուգանելուց հետո մարդուն ազատազրկում
էր հասնում։ 2002 թվին 72, 2003-ին 92 բոմժ է ոստիակությունը փողոցներից հավաքել
ու տարել մեկուսարան։ Նրանց լուսանկարելուց ու մատնահետքերը վերցնելուց հետո ազատել
են։ Կրկնակի կալանվածների մասին ոստիկանությունը հայտնել է դատախազությանը, որ նրանց
նկատմամբ քրեական գործ հարուցեն, սակայն դիմումը մերժվել է։ «Մեզ էդքան էլ չեն
ուզում բռնեն, վրայիցս հոտ ա գալիս, մտցնեն ավտոն, նստարանները կկեղտոտվեն, տանեն
պահեն, թող պահեն, ինձ ինչ, դուսը պիտի քնեմ, հեն ա ներսը կքնեմ», - ասում է Արթուրը,
որին 3 անգամ բռնել են, 1 օր պահել ու բաց թողել։ Նոր օրենսգրքից հանվել է թափառաշրջիկության
հոդվածը, թափառաշրջիկությունը ազատականացվել է, սակայն բոմժերը տեղյակ չեն ու դեռ
երկար ժամանակ կվախենան ոստիկաններից։ Ոստիկաններից ու ծաղրողներից առավել բոմժերը
ատում են ձմեռը։ «Էս ձմեռ շատ ահավոր էր, դուք տանն եք եղել՝ չգիտեք, - ասում
է Արթուրը, - Իմ ծանոթ բոմժերից մի 50 հոգի մեռան։ Շատերը՝ իմ ընկերներից»։ Կարենին
շիշ բերողներից էլ մոտ տասը հոգի մահացել են։ Ձմռան ցրտից պաշտպանվելու միակ միջոցը
խմիչքն է եղել, և հարբած վիճակում ցրտին քնելը՝ մահվան հիմնական պատճառը։ Այդպես
մեռել են իրար կողք քնած մտերիմ ընկերներ Նելսոնը՝ նախկին մարմնամարզիկ, և ¶ագիկը՝
նախկին ֆիզիկոս։ Թաղված են, ինչպես մյուս բոմժերը, Նուբարաշենի գերեզմանոցի անտեր
շիրիմների հատվածում, ուր հանգուցյալի շիրիմին մետաղյա ցուցանակ է դրված՝ վրան միայն
համար։ Ֆիզիկոս ¶ագիկինը 1110-ն է։ ¶երեզմանոցում թաղված են հարազատներ
չունեցողները՝ ծերանոցների բնակիչներ և անհայտ, չճանաչված դիակները, որոնց հիմնական
մասը բոմժերն են։ Հանգուցյալ բոմժերի անունները գրանցված են գերեզմանոցի մատյանում։
Ըստ մատյանի, ձմռանը թաղվել է 74 բոմժ: Անտեր մեռյալների գերեզմանոցը բացվել է 1997
թվից, որտեղ վերջին գերեզմանի համարը 1263-ն է։ «Հիմա պարապ ենք, - ասում է գերեզմանոցի
հսկիչ Սարգիս Կարագուլյանը, - շոգ ա, ու բոմժերը չեն մեռնում։ Ձմեռը ահավոր էր, օր
էր լինում՝ 10 դիակ էինք թաղում, բանվորները հալից ընկնում էին»։ Հայաստանում
չկա որևէ կազմակերպություն, որ հոգ տանի բոմժերի մասին։ Սոցիալական ապահովության
նախարարության մամուլի քարտուղարը ասում է, որ բոմժերը իրենց գործառույթը չեն։ Միայն
պետությունը նրանց մասին մտածում է ու ծախս է անում մեռնելուց հետո՝ յուրաքանչյուրի
թաղման ծախսերի համար գերեզմանոցին փոխանցելով 1130 դրամ (մոտ 2 դոլար)։ |