|
ܳ˳å³ïñ³ëïáõÃÛáõÝÁ
ٻݳݻñϳ۳óÙ³ÝÁ
å³Ñ³ÝçáõÙ ¿ ٻݳݳ˳å³ïñ³ëïáõÙ: |
Երևանում բացվել է հայկական թատերական առաջին միջազգային «ԱրմՄոնո» փառատոնը,
որը կշարունակվի մինչև շաբաթավերջ՝ հանդիսական- ներին հրամցնելով տեղի և արտերկրյա
դերասանների մենաներկայա- ցումներ: Ավելի քան 20 մասնակիցներ Ռուսաստանից,
ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, ¶երմանիայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից, Լիտվայից, Ճապոնիայից,
Արգենտինայից և, իհարկե, Հայաստանից կցուցադրեն իրենց արտիստական տաղանդը և փորձի
փոխանակում կանցնակցնեն իրենց գործընկերների և երիտասարդ արվեստագետների հետ:
«Քաղաքական գործիչները թեժ քաղաքական աշուն են խոստանում, սակայն ի տարբերություն
նրանց, մենք Հայաստանի աշունը թեժ ենք դարձնելու մշակութային առումով», - ասում է
«ԱրմՄոնո» փառատոնի կազմակերպիչ, Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար
Երվանդ Ղազանչյանը: Մենաներկայացումների փառատոնի ավարտին կհաջորդի մեկ այլ՝
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 9-ը: Փառատոնի
ավարտը կնշանավորվի վերակառուցված թատրոնների բացմամբ Երևանում, ¶յումրիում
և Վանաձորում:
|
Æñ»Ýó
ٻݳËáëáõÃÛáõÝÝ»ñÁ
Ý»ñϳ۳óÝ»Éáõ
ѳٳñ ºñ¢³Ý ¿ÇÝ
Å³Ù³Ý»É ¹»ñ³ë³ÝÝ»ñ
ÙÇ ù³ÝÇ »ñÏñÝ»ñÇó
| «ԱրմՄոնո» փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ
դերասաններ և տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Բիատա Էլերսը ¶երմանիայից,
որն առաջին մրցանակ է շահել Կիևի փառատոնում, Ելենա Լեստնիկովան Ուկրաինայից, որն
անցյալ տարի արժանացել է «Լավագույն դերասանուհու» մրցանակին ¶երմանիայում,
առաջին մրցանակ շահած Բիրուտե Մարը Լիտվայից և շատ այլ դերասաններ: «Այս փառատոնը
հնարավորություն է տալիս հանդիսականներին վայելելու ներկայացումներ տարբեր դերասանների
մասնակցությամբ, իսկ վերջիններիս՝ ցուցադրել իրենց արվեստը և տաղանդն իրենց արտերկրյա
գործընկերներին և հանրահայտ փառատոների կազմակերպիչներին», - ասում է փառատոնի գեղարվեստական
ղեկավար Հակոբ Ղազանչյանը: «ԱրմՄոնո» փառատոնի ժյուրիի կազմում են հանրահայտ
արվեստագետներ Վալերի Խազանովը Ռուսաստանից, Նինա Մազուրն Ուկրաինայից, Լեոնիդ Զուտովիչը
¶երմանիայից, և հույս կա, որ այսօրինակ շփումները նրանց հետ կարող են հայ արվեստագետներին
հրավերներ բերել արտասահմանյան փառատոներից: Փառատոնի բացման արարողությունը
կայացավ Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ ողջույնի խոսքերից հետո հյուրերին ներկայացվեց
Վարդան Պետրոսյանի «Կրակի մեջ» շոու ծրագիրը, որն օգոստոս և սեպտեմբեր ամիսներին
լեփ-լեցուն դահլիճներ էր հավաքել Երևանում: Վարդան Պետրոսյանը կարևորեց փառատոնի
անցկացումը՝ վստահեցնելով, որ այն մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ հանդիսականի,
այլև արտերկրյա հյուրերի համար: «Թվում է, թե այստեղ ոչ մի հետաքրքիր բան չկա
զարգացած երկրներից ժամանած օտարազգի արվեստագետների համար, որոնք ապրում են ապահով
կյանքով: Սակայն տեխնոլոգիաների այս ահավոր դարաշրջանում նրանք կարոտ են հոգու, որը
դեռ չի մահացել մեր արվեստում», - ասաց Պետրոսյանը: |