ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 September 5 , 2003 

HOMEABOUT USNEWSFEATURESARTSSPORTSOUTSIDE EYEARCHIVESTAFFSEARCH



ì»ñ³¹³ñÓ Ñ»ùdzóÛÇÝ ·áñÍ»ñÇÝ. îÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÁ µ³óíáõÙ ¿ í»ñ³Ï³éáõóáõÙÇó Ñ»ïá


ºñÏáõ ³ëïÕ»ñÁ å³ïñ³ëïíáõÙ »Ý óïñáÝÇ åñ»ÙÇ»ñ³ÛÇÝ:

Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, երկու տարվա վերակառուցումից հետո Երևանի պետական տիկնիկային թատրոնը կհյուրընկալի թատերական այս սեզոնի առաջին ներկայացման իր փոքրիկ հանդիսատեսին:

Տիկնիկային թատրոնն առաջինն է, որտեղ ավարտվել են Հայաստանի թանգարանների և թատրոնների վերակառուցման «Լինսի» հիմնադրամի բազմամիլիոնանոց ծրագրի աշխատանքները:

Տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին և մինչև 1975 թվականը գտնվում էր Թումանյան փողոցի վրա: Այդ տեղափոխումից հետո անցած 30 տարիների ընթացքում թատրոնի շենքը չի վերանորոգվել:

«Շատ դժվար էր աշխատել թատրոնում, քանի որ բացակայում էին աշխատանքի տարրական պայմանները: Աղքատիկ տեխնիկական սարքավորման պատճառով մենք մեր ներկայացումներն ավելի հետաքրքիր դարձնելու շատ քիչ հնարավորություն ունեինք», - ասում է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Այսօր թատրոնը համալրված է ժամանակակից ձայնային և լուսային սարքավորումներով, որոնք ներկայացումները կդարձնեն ավելի գրավիչ և բարձրորակ: Բեմն այժմ մեխանիկական է, որտեղ կարող են բեմադրվել ինչպես տիկնիկային, այնպես էլ դրամատիկ ներկայացումներ:
îÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÇ ¹»ñ³ë³ÝÝ»ñÁ ϳß˳ï»Ý í»ñ³Ýáñá·Ñí³Í 300-ï»Õ³Ýáó ¹³ÑÉÇ×áõÙ:.

Երեխաները և ծնողները հիմա կարող են նստել միասին 305-տեղանոց դահլիճում, և բարձր ու ցածր աթոռների շնորհիվ կարող են նստել կողք-կողքի: Նախկինում ծնողները նստում էին իրենց երեխաներից առանձին դահլիճի վերջում: Թատրոնի կարևոր մասը, որտեղ ներկայացումները ստանում են իրենց առաջին շունչը, թատրոնի թևերն են, որտեղ դերասանները հիմա կարող են հարմարավետ պայմաններում վայելել իրենց հանգիստը և անգամ ցնցուղ ընդունել:

Տիկնիկային թատրոնը միշտ էլ եղել է մի վայր, որտեղ երեխաները զգացել են իրենց ինչպես մի գունագեղ հեքիաթում: ԵրեխաներÁ քաջալերում են ներկայացման հերոսներին, դիտողություններ են անում և նույնիսկ քննադատում են:

«Երեխաների համար ներկայացում բեմադրելն ավելի դժվար է, քան մեծահասակների համար: Թատրոնն ամբողջությամբ շինծու է, սակայն այն պահանջում է դերասաններից լինել լիովին անկեղծ, այլապես երեխաները չեն հանդուրժի սուտը և կսկսեն խոսել այդ մասին նույնիսկ ներկայացման ժամանակ», - ասում է Բաբայանը:

Բաբայանը վերհիշում է իրավիճակներ, որոնք չեն հանդիպում մեծահասակների թատրոնում, սակայն հաճախակի են տիկնիկայինում: Օրինակ՝ երբեմն երեխաները փորձում են օգնել ներկայացումների հերոսներին: Մի անգամ մի փոքրիկ աղջնակ կոնֆետ բերեց տիկնիկներից մեկին և ասաց. - «Ես քեզ շատ եմ սիրում: Վերցրու սա ու կեր»:

Թատրոնն ունի ձեռագործ տիկնիկների հարուստ թանգարան և շուտով մոտ 300 ձեռագործ հայկական և այլ երկրների տիկնիկներ կցուցադրվեն առաջին հարկի սրահում:

Սեպտեմբերի ընթացքում ներկայացումներ կցուցադրվեն միայն շաբաթ և կիրակի օրերին: Տոմսի գինը 300 դրամ է (մոտ 60 սենթ): Հոկտեմբերից ներկայացումները կլինեն ամեն օր, բացի երկուշաբթի օրերից:



According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Lawful Protection: New session of Parliament debates Law on Human Rights

Full story

 
 
 
 

Drams for Rails: Ticket to ride goes up a penny in Yerevan subway

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

Wooly work

Near her home in the center of Yerevan,Flora Sarkissyan, like many Armenian housewives after the season of sheep shearing, prepares wool that will provide warmth when a sunny September day is but a memory.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.