|
ºñÏáõ
³ëïÕ»ñÁ å³ïñ³ëïíáõÙ
»Ý óïñáÝÇ åñ»ÙÇ»ñ³ÛÇÝ: |
Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, երկու տարվա վերակառուցումից հետո Երևանի պետական
տիկնիկային թատրոնը կհյուրընկալի թատերական այս սեզոնի առաջին ներկայացման իր փոքրիկ
հանդիսատեսին: Տիկնիկային թատրոնն առաջինն է, որտեղ ավարտվել են Հայաստանի թանգարանների
և թատրոնների վերակառուցման «Լինսի» հիմնադրամի բազմամիլիոնանոց ծրագրի աշխատանքները:
Տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին և մինչև 1975 թվականը գտնվում
էր Թումանյան փողոցի վրա: Այդ տեղափոխումից հետո անցած 30 տարիների ընթացքում թատրոնի
շենքը չի վերանորոգվել: «Շատ դժվար էր աշխատել թատրոնում, քանի որ բացակայում
էին աշխատանքի տարրական պայմանները: Աղքատիկ տեխնիկական սարքավորման պատճառով մենք
մեր ներկայացումներն ավելի հետաքրքիր դարձնելու շատ քիչ հնարավորություն ունեինք»,
- ասում է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Այսօր թատրոնը համալրված է ժամանակակից
ձայնային և լուսային սարքավորումներով, որոնք ներկայացումները կդարձնեն ավելի գրավիչ
և բարձրորակ: Բեմն այժմ մեխանիկական է, որտեղ կարող են բեմադրվել ինչպես տիկնիկային,
այնպես էլ դրամատիկ ներկայացումներ:
|
îÇÏÝÇϳÛÇÝ
óïñáÝÇ ¹»ñ³ë³ÝÝ»ñÁ
ϳß˳ï»Ý í»ñ³Ýáñá·Ñí³Í
300-ï»Õ³Ýáó ¹³ÑÉÇ×áõÙ:. |
Երեխաները և ծնողները հիմա կարող են նստել միասին 305-տեղանոց դահլիճում,
և բարձր ու ցածր աթոռների շնորհիվ կարող են նստել կողք-կողքի: Նախկինում ծնողները
նստում էին իրենց երեխաներից առանձին դահլիճի վերջում: Թատրոնի կարևոր մասը, որտեղ
ներկայացումները ստանում են իրենց առաջին շունչը, թատրոնի թևերն են, որտեղ դերասանները
հիմա կարող են հարմարավետ պայմաններում վայելել իրենց հանգիստը և անգամ ցնցուղ ընդունել:
Տիկնիկային թատրոնը միշտ էլ եղել է մի վայր, որտեղ երեխաները զգացել են իրենց
ինչպես մի գունագեղ հեքիաթում: ԵրեխաներÁ քաջալերում են ներկայացման հերոսներին,
դիտողություններ են անում և նույնիսկ քննադատում են: «Երեխաների համար ներկայացում
բեմադրելն ավելի դժվար է, քան մեծահասակների համար: Թատրոնն ամբողջությամբ շինծու
է, սակայն այն պահանջում է դերասաններից լինել լիովին անկեղծ, այլապես երեխաները
չեն հանդուրժի սուտը և կսկսեն խոսել այդ մասին նույնիսկ ներկայացման ժամանակ», -
ասում է Բաբայանը: Բաբայանը վերհիշում է իրավիճակներ, որոնք չեն հանդիպում մեծահասակների
թատրոնում, սակայն հաճախակի են տիկնիկայինում: Օրինակ՝ երբեմն երեխաները փորձում
են օգնել ներկայացումների հերոսներին: Մի անգամ մի փոքրիկ աղջնակ կոնֆետ բերեց տիկնիկներից
մեկին և ասաց. - «Ես քեզ շատ եմ սիրում: Վերցրու սա ու կեր»: Թատրոնն ունի ձեռագործ
տիկնիկների հարուստ թանգարան և շուտով մոտ 300 ձեռագործ հայկական և այլ երկրների
տիկնիկներ կցուցադրվեն առաջին հարկի սրահում: Սեպտեմբերի ընթացքում ներկայացումներ
կցուցադրվեն միայն շաբաթ և կիրակի օրերին: Տոմսի գինը 300 դրամ է (մոտ 60 սենթ):
Հոկտեմբերից ներկայացումները կլինեն ամեն օր, բացի երկուշաբթի օրերից:
|