ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 31, 2003 




ÎñÏݳÏÇ ë³ÛóùáõÙ. ê³ñ·ëÛ³ÝÁ ¢ ܳɵ³Ý¹Û³ÝÁ ã»Ý ѳÕóѳñáõÙ í»ñçÇÝ ³ñ·»ÉùÁ



Թենիս (ՊԹԱ մարցաշար)
ê³ñ·ëÛ³ÝÁ ÏñÏÇÝ »½ñ³÷³ÏÇãáõÙ ¿ñ.

Սարգիս Սարգսյանը դուրս էր եկել հոկտեմբերի 20-26-ը տեղի ունեցած Սանկտ-Պետերբուրգի բաց առաջնության (Միջազգային շարք) եզրափակիչ:

Եզրափակիչ խաղը Սարգսյանը 4-6, 3-6 հաշվով տանուլ տվեց երրորդ համարի տակ ցանված բրազիլացի ¶ուստավո Կուերտենին, որը շահեց իր 19-րդ մրցաշարը:

Սանկտ-Պետերբուրգի մրցաշարում անցկացրած չորս խաղերի ընթացքում Սարգսյանը շատ երկրպագուներ ուներ, քանի որ այստեղ մեծ հայկական գաղութ կա:

Խաղալով ծածկի տակ՝ Սարգսյանը պարտության մատնեց չեխ Ռադեկ Ստեպանեկին՝ 6-3, 6-2, հետո, նույն հաշվով՝ ռուսաստանցի Իգոր Անդրեևին:

Քառորդ եզրափակիչում Երևանում ծնված թենիսիստը 6-3, 6-1 հաշվով հաղթեց գերմանացի Լարս Բուրգսմյուլլերին: Կիսաեզրափակիչում նրա դեմ դուրս եկավ մեկ այլ գերմանացի՝ Ռայներ Շուտլերը, որը ՊԹԱ-ի աղյուսակում 6-րդ տեղում է:

Դա դժվար խաղ էր Սարգսյանի համար, քանի որ Շուտլերը ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստներից է: Սակայն Սարգսյանը կարողացավ հաղթող դուրս գալ այդ մենամարտից՝ 6-3, 6-3, մասամբ նաև իր երկրպագուների ուժեղ աջակցության շնորհիվ, որոնց խանդավառ բացականչությունները թույլ չէին տալիս գերմանացուն կենտրոնանալ խաղի վրա:

ՊԹԱ մրցաշարը մոտենում է իր ավարտին: Եզրափակիչ մրցաշարը՝ Վարպետների գավաթի խաղարկությունը, կանցնի ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում, որին կմասնակցեն ութ լավագույն թենիսիստները: Սարգսյանը ներկայումս 26 մրցաշարերում վաստակած 187 միավորով զբաղեցնում է 39-րդ տեղը (հավանաբար դա կլինի նրա վերջնական արդյունքը):

Անցյալ տարի նա գրավել էր 85-րդ տեղը: 2003 թվականին Սարգսյանը երկու անգամ դուրս է եկել եզրափակիչ (Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում) և չորս անգամ՝ քառորդ եզրափակիչ (Չենայում, Բուխարեստում, Վրոցլավում և Վալենսիայում): Այս տարի մենախաղերում նա տոնել է 28 հաղթանակ և կրել է 26 պարտություն՝ վաստակելով 530664 դոլար մրցանակային գումար:

Սարգսյանի նման արգենտինահայ Դավիդ Նալբանդյանն էլ երկրորդ տեղը գրավեց Միջազգային շարքի մեկ այլ՝ Բազելի մրցաշարում, որն անցավ Շվեյցարիայում հոկտեմբերի 21-26-ը:

Նալբանդյանը, որը պաշտպանում էր մրցաշարի 2002 թվականի հաղթողի իր տիտղոսը, ձախ ձեռքի դաստակի վնասվածքի պատճառով չկարողացավ հանդես գալ իր համերկրացի, երրորդ համարի տակ ցանված ¶իլյերմո Կորիայի դեմ եզրափակիչ խաղում: Եվ Կորիան հաղթող հռչակվեց:

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Նալբանդյանը քառորդ եզրափակիչում հաղթել էր բրիտանացի Թիմ Հենմանին (6-2, 6-4): Կիսաեզրափակիչում նա առավելության էր հասել առաջին համարի տակ ցանված ամերիկացի Էնդի Ռոդիկի նկատմամբ (7-5, 7-5), սակայն հենց այդ խաղում էլ նա դաստակի վնասվածք էր ստացել, որը զրկեց նրան եզրափակիչին մասնակցելու հնարավորությունից:

Նալբանդյանը ներկայումս ՊԹԱ աղյուսակում գրավում է ութերորդը տեղը և ապահովել է իր մասնակցությունը Վարպետների գավաթի խաղարկությանը: Այս տարի մենախաղերում նա տարել է 41 հաղթանակ, կրել է 18 պարտություն և վաստակել է 1070000 դոլար մրցանակային գումար:

 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Hye Profile: India's Ambassador seeks to win hearts and investment in Armenia

Full story

 

 


Naghdalyan Murder: Sargysan claims he was blackmailed into paying money

Full story

 
 
 
 

Pause for Thought: Political reflections on a Parliamentary crime

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This week Armenia was commemorating the fourth anniversary of October 27 terroristic act in Armenian parliament and paying tribute to its victims. Among others Stepan Demirchyan visited the cemetery and laid flowers on the grave of his father, late speaker of National Assembly Karen Demirchyan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.