Մենք «ԱրմենիաՆաու»-ում ծայրահեղ պատվախնդիր ենք,
այնպես որ թույլ տվեք մի քիչ առաջ անցնել ԴիÏենսից
և առաջարկել ձեզ մի պատմություն երեք քաղաքների
մասին՝ կինոտարբերակը:
Տեսարան առաջին՝ Հայաստան-2020: Երևակայական մի
երկիր, որը ստեղծվել է 2003 թվականին այն մարդկանց
կողմից, ովքեր մտածում էին ապագայի մասին և այն
մասին, թե ինչ է պետք անել այդ ապագան ավելի լավը
դարձնելու համար:
Այդ թեմայով Երևանում հրավիրված գիտաժողովին հավաքվում
են հայեր (և ոչ հայեր, այդ թվում՝ և ես) Հայաստանից,
Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, որպեսզի քննարկեն
այլընտրանքները: Մի ճանապարհը տանում է դեպի անդամակցություն
Եվրամիությանը, մյուսը՝ դեպի Ռուսաստանի հետ գործակցություն
կրտսերի կարգավիճակով, երրորդը` դեպի սինգապուրյան
տիպի ինքնաբավություն, իսկ չորրորդը` հետ դեպի Հայաստանի
ներկա վիճակի լճացած տարբերակը:
Հավաքը քննարկում է այս հնարավորություններից
յուրաքանչյուրը առանց ընտրություն կատարելու: Այս
հավաքի նպատակն է ոչ թե որոշել Հայաստանի հետագա
ճակատագիրը, այլ հորդորել մարդկանց մտածելու այդ
մասին և գալու սեփական եզրահանգումներին առաջ ընթանալու
լավագույն տարբերակի մասին: Միգուցե դա կլինի այս
չորս տարբերակներից մեկը, միգուցե հինգերորդը կամ
վեցերորդը. իմաստը հրապարակային երկխոսություն սկսելն
է այնպիսի Հայաստանի մասին, որտեղ մարդիկ ցանկանում
են ապրել և այն կտակել իրենց զավակներին:
Տեսարան երկրորդ` Հայաստան-2003: Բար Երևանի կենտրոնում,
երեկո: Մատուցողներն աճապարանքով ներս ու դուրս
են անում հետնասրահ, որը թաքնված է հասարակության
աչքից մասնավոր հավաքույթների համար: Տերը նյարդայնացած
հետ ու առաջ է քայլում բարում և մերթընդմերթ կշտամբում
աշխատակիցներին լավ տպավորություն թողնելու համար:
Վարորդներն ու թիկնապահները փոքր խմբերով նստել
են մուտքի մոտի սեղանների շուրջը և ժամանակ են սպանում:
Ներսում բանակցում են, և օդը համակված է լարված
սպասումով: Հետնասրահում ճաշող-բանակցողների մեջ
են նաև նախագահի մարդիկ, այնպես որ, դրողչեքը բարձր
է: Ահա այսպես է այսօր ապագան կերտվում Հայաստանում`
առանց անունների, առանց հաշվետվության, ծխով լի
սենյակներում, «թայֆաներով», որոնք բաղկացած են
այն մարդկանցից, ովքեր կոնյակ ըմպելով չարաշահում
են իշխանական շրջաններին իրենց մոտ լինելու արտոնությունը
սեփական հարստացման համար:
Այս ամենին ականատես իմ բարեկամը սկսում է պատմել
իրենց շենքի մասին, որտեղ ապրում է կնոջ և մանկահասակ
երեխաների հետ: Ինը հարկանի շենքն ունի 36 բնակարան:
Բնակիչներից միայն ինքը և մեկ այլ հարևան կայուն
աշխատանք ունեն: Մյուսները յոլա են գնում ժամանակավոր
աշխատանքով կամ էլ արտասահման մեկնած ազգականների
ուղարկած փողով:
«Ես սիրում եմ իմ երկիրը, շատ եմ սիրում և գիտեմ,
որ երբեք չեմ գնա աÛստեղից: Բայց շատերը մտածում
են միայն այստեղից մեկնելու մասին, և ես հասկանում
եմ նրանց, նրանք ոչ մի հույս չունեն», ասում է նա:
¶լխով անելով գաղտնի «գործ-դզողների» ուղղությամբ`
նա շարունակում է. «Հայաստանում պրոբլեմներ շատ
կան, իսկապես շատ, և դրանց մի զգալի մասը ստեղծում
են իշխանությունները»:
Բարային խոսակցությունները ոչ մի երկրում էլ,
իհարկե, չի կարելի շատ լուրջ ընդունել: Սակայն այս
երկրում դրանք հատուկ նշանակություն են ստանում
շնորհիվ բարեկամիս` այդ դիտողություններն ուղեկցող
ուսերի համակերպված թոթվանքին, և այն համոզմունքի,
որ հաջորդ առավոտյան սթափ լույսի ներքո էլ նա և
նրա համաքաղաքացիները ոչինչ չեն կարող անել Հայաստանում
ներկա իրավիճակը փոխելու համար:
Տեսարան երրորդ` Պրահա, հաջորդ առավոտյան: Թռիչքը
Երևանից Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք կարճ
է տևում: Պրահան այնքան գեղեցիկ քաղաք է, որ բառերով
չես նկարագրի: Այն բարգավաճում է հեշտ ու վստահ`
հպարտությամբ իր հմայքները ցուցադրելով բազմաքանակ
արտասահմանցի զբոսաշրջիկներին: 1989 թվականից հետո
սա իմ առաջին այցելությունն է Պրահա, և փոփոխությունը
շշմեցուցիչ է:
Այն ժամանակ քաղաքը գորշ էր ու անկենդան, մարդիկ
մռայլորեն սպասում էին իրեն սպառած կոմունիստական
վարչակարգի տապալմանը (որը տեղի ունեցավ դրանից
մեկ ամիս հետո) սեփական ձախողումների ծանրության
տակ: Այսօր Պրահան հույսով սպասում է իր նոր ապագային,
որը պետք է սկսվի հաջորդ մայիսին Եվրոպայի Միությանը
նրա անդամակցությամբ:
Ես նայում եմ այս տեսարաններին սրընթաց ժամանակի
անխուսափելի զգացումով: Սրանից 14 տարի հետո, երբ
հորիզոնում հայտնվի 2020 թվականը, ո՞ր Հայաստանը
հաղթանակած կլինի, մտածողների՞, թե՞ խմողների:
|