 |
¼³½ñ»ÉÇ
áÕçáõÛÝ
ÏáÛáõÕáõó
|
Անցյալ շաբաթավերջին Երևան աշնան մուտքն ազդարարող
հորդառատ անձրևները անսպասելիորեն ստեղծեցին սպառնալիքներ
հազարավոր
երևանցիների առողջությանը:
Անձրևի հորձանքները վնասեցին խմելու ջրի ու կոյուղու
խախուտ խողովակները, և դրա
հետևանքով կիրակի առավոտյան
Երևանի Արաբկիր և մասամբ Կենտրոն համայնքների բնակիչների
ծորակներից սկսեց կոյուղաջրերին խառնված խմելու
ջուր հոսել:
Այդ ջուրը խմելու հետևանքով այսօրվա դրությամբ
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստամոքսային ինֆեկցիայով
հոսպիտալացվել են 78 հոգի, այդ թվում՝ 60 երեխա:
«Բոլոր հիվանդների, այդ թվում՝ երեխաների առողջական
վիճակը կայուն է, - ասում է հիվանդանոցի տնօրեն
բժիշկ Արա Ասոյանը: - Նախնական ախտորոշումն է միջին
աստիճանի աղիքային ինֆեկցիա: Սակայն վերջնական արդյունքները
պարզ կլինեն 72 ժամ հետո, երբ ստացվեն անալիզների
պատասխանները»:
Չորեքշաբթի օրը առողջապահության նախարարության
պաշտոնյաները հրավիրել էին մամուլի ասուլիս, որպեսզի
հայտարարեն, որ կեղտոտված ջրից տուժած հիվանդներն
անվճար բուժում կստանան:
Ջրի այս պրոբլեմն առաջ է բերել երևանցիների վրդովմունքը,
որոնք ունեն շատ հարցեր, բայց ստանում են քիչ պատասխաններ:
Իսկ պաշտոնյաները ձեռնպահ են մնում բացատրելուց,
թե ինչպես են կոյուղու ջրերը հայտնվել բնակիչների
տներում, և ինչու են ջրի խողովակները վնասվում սովորական
անձրևից:
 |
ÎáÛáõÕáõ
çñ»ñÁ
ËÙ»Éáõó
Ñ»ïá 78 Ñá·Ç,
ÑÇÙݳϳÝáõÙ
»ñ»Ë³Ý»ñ,
ÑáëåÇï³É³óí»É
»Ý ³ÕÇù³ÛÇÝ
ÇÝý»Ïódzݻñáí
|
Որոշ շենքերի բնակիչներ շաբաթվա վերջին զրկվել
էին խմելու ջրից: Երբ ջուրը նորից հայտնվեց, այն
այնքան քլորացված էր, որ հնարավոր չէր խմել:
«Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի մասնագետներն ասում
են, որ ջուրը քլորացվել է հիվանդությունների տարածումը
կանխելու նպատակով: Նրանք հավաստիացնում են, որ
խողովակները նորոգվել են, իսկ քլորացված ջուրը առողջությանը
սպառնալիք չի ներկայացնում:
Այնուհանդերձ բժիշկները խորհուրդ են տալիս խմել
միայն եռացրած ջուր՝ ասելով, որ քլորացված ջուրը,
ապահով լինելով ինֆեկցիաներից, խմելու համար պիտանի
չէ:
«Արաբկիր և Կենտրոն համայնքների կանոնավոր ջրամատակարարումը
կվերականգնվի միայն մասնագետների դրական եզրակացությունից
հետո», ասում է առողջապահության նախարարության առաջին
օգնության վարչության պետ Վահան Պողոսյանը:
«Իրավիճակը վերահսկելու նպատակով ստեղծել ենք
հատուկ բրիգադ: Տեղեկություններ փոխանակելու համար
բժիշկներն ու նախարարության աշխատակիցները հանդիպում
են ամեն երկու ժամը մեկ: Բոլոր տվյալներն ուղարկում
ենք առողջապահության նախարարին, որն իր հերթին զեկուցում
է վարչապետին», ասում է Պողոսյանը:
 |
´ÅÇßÏÝ»ñÝ
³ëáõÙ »Ý,
áñ µáÉáñ
ÑÇí³Ý¹Ý»ñÇ,
³Û¹ ÃíáõÙª
Ù³ÝáõÏÝ»ñÇ
³éáÕç³Ï³Ý
íÇ׳ÏÁ
ϳÛáõÝ
¿
|
Ստեղծվել է 24-ժամյա հեռախոսային ծառայություն,
որը տեղեկություններ և, անհրաժեշտության դեպքում,
բժշկական խորհուրդներ է տալիս քաղաքացիներին: Առողջապահության
նախարարության հակահամաճարակային վարչության պետ
Արտավազդ Վանյանը հավաստում է, որ բոլոր հիվանդանոցների
և պոլիկլինիկաների բժիշկները տեղեկացված են արտակարգ
իրավիճակի մասին:
«Մենք խնդրում ենք բոլոր քաղաքացիներին պրոբլեմներ
ունենալու դեպքում անհապաղ դիմել պոլիկլինիկա: Այժմ
ջուրը մանրազնին ստուգման է ենթարկվում և ինֆեկցիա
հայտնաբերվելու դեպքում ձեռք կառնվեն անհրաժեշտ
միջոցներ», ասում է Վանյանը:
«Շատ հիվանդությունների, այդ թվում՝ դիզենտերիայի,
առաջին ախտանշաններն են գլխապտույտը և սրտխառնուքը:
Բժիշկներն աշխատում են արտակարգ ռեժիմով, զննումներ
կատարելու նպատակով այցելում են դպրոցներ, մանկապարտեզներ
և բնակարաններ, հատկապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներ:
Իրավիճակը վերահսկվում է»:
Բժիշկներն ակնկալում են, որ հիվանդների թիվը մոտակա
օրերին կավելանա, և չեն բացառում դիզենտերիայի հնարավորությունը,
որի ինկուբացիոն շրջանը 20 օր է:
´ÅÇßÏÝ»ñÇ
ѳí³ëïٳٵ
ÑÇí³Ý¹áõÃÛáõÝÁ
íï³Ý·³íáñ
ã¿, »Ã» ųٳݳÏÇÝ
µáõÅíÇ
ѳϳµÇáïÇÏÝ»ñáí:
Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 8 պոլիկլինիկայի
բժիշկներն ասում են, որ իրենց դիմում են շատ քաղաքացիներ
արյան անալիզ կատարելու համար: Հերթում կանգնածների
մեծ մասը մայրեր են, որոնք զննման են բերել իրենց
երեխաներին:
Կտրուկ բարձրացել է շշալցված հանքային և աղբյուրի
ջրերի վաճառքը: Արաբկիրի համայնքի Կոմիտասի պողոտայի
խանութներում ջրերի ամբողջ պաշարը երեքշաբթի օրը
վաճառվել է: Իսկ օդերևութաբանները նոյեմբերին նոր
անձրևներ են խոստանում Երևանում:
|