|
²éáÕç³å³ÑáõÃÛ³Ý
ݳ˳ñ³ñ
Üáñ³Ûñ
¸³íǹ۳ÝÝ
³ÛÝ Ï³ñÍÇùÇÝ
¿, áñ ·É˳íáñ
Ù³ëݳ·»ïÝ»ñÁ
ϳñáÕ »Ý
µ³ñ»É³í»É
³éáÕç³å³ÑáõÃÛ³Ý
Çñ³íÇ׳ÏÁ
Ù³ñ½»ñáõÙ
|
Այն բանից հետո, երբ 3 տարի առաջ նախկին առողջապահության
նախարարի հրամանով վերացվեց հանրապետության գլխավոր
մասնագետի հաստատությունը և 80 գլխավոր մասնագետներ
ազատվեցին աշխատանքից, ոչ ոք չէր կարծում, թե այդ
պատմությունը շարունակություն կունենա:
«¶լխավոր մասնագետները, որոնք ամեն մի նեղ
ոլորտում մի քանիսն էին, անվերջ վիճաբանությունների
մեջ էին միմյանց հետ, - ասում է առողջապահության
նախարարի խորհրդական Ռուսլանա ¶ևորգյանը: -
Ամեն մեկն ուզում էր տվյալ ոլորտի կառավարման լծակներն
իր ձեռքը վերցնել: Այդ իսկ պատճառով էլ, տեսնելով
այդ կառույցի ողջ անիմաստությունը, նախկին նախարարը
լուծարեց այն»:
Սակայն նեrկայիս առողջապահության նախարար Նորայր
Դավիդյանը, վերջերս այցելություններ կատարելով հանրապետության
մարզեր, հանգել է այն եզրակացության, որ գլխավոր
մասնագետի հաստատությունը խիստ անհրաժեշտ է:
«Շատ մարզերում սարքավորումների և մասնագետների
խիստ պակաս կա, - ասում է Դավիդյանը: - Ներկայումս
այդ ամենը կարող են շտկել միայն գլխավոր մասնագետները՝
հսկողության տակ առնելով իրավիճակը մարզերում»:
Առողջապահության ոլորտի շատ բացեր վերագրելով
գլխավոր մասնագետների բացակայությանը՝ առողջապահության
նախարարը ստորագրել է գլխավոր մասնագետների խումբ
ստեղծելու հրամանը: Մասնագետների խումբը ստեղծելիս
նախարարը հաշվի է առել մասնագետների գիտական նվաճումներն
ու աշխատանքային փորձը:
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաների
նորաստեղծ կառույցի որոշ անդամներ եղել են նաև հնում,
սակայն այս անգամ մասնագետների թիվը նախկինից մոտ
երեք անգամ փոքր է:
«¶լխավոր մասնագետներն այժմ 29-ն են, - ասում
է նախարարը, - ամեն նեղ մասնագիտական ոլորտ՝ հոգեբուժություն,
ակնաբուժություն և այլն, ունի մեկ գլխավոր մասնագետ:
Նրանք կապող օղակ կդառնան նախարարության և առողջապահական
առումով աննախանձելի դրության մեջ հայտնված մարզերի
միջև»:
Ըստ նախնական պայմանավորվածության գլխավոր մասնագետները
տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելություններ
կկատարեն մարզեր: Կստեղծվեն ենթախմբեր առկա խնդիրները
լուծելու և բուժսպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու
համար: Դրանք նաև կզբաղվեն մարզերի համար նոր առողջապահական
ծրագրերի հայթայմամբ:
|
§¶É˳íáñ
Ù³ëݳ·»ïǦ
ÏáãáõÙÁ
å³ïÇí ¿
µÅÇßÏÝ»ñÇ
ѳٳñ
|
Նախարարի հավաստմամբ գլխավոր մասնագետները երկու-երեք
շաբաթվա ընթացքում կունենան ինչպես իրենց աշխատանքային
ծրագիրը, այնպես էլ իրենց գործունեությունը համակարգող
կանոնակարգը:
Նորանշանակ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն
ասում է, որ այս նախաձեռնությունը նոր շունչ կհաղորդի
մարզային հաստատություններին և կբարելավի նրանց
կապը մայրաքաղաքի հետ:
«Մարզերը մնացել են անտեր, - ասում է նորանշանակ
գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը: - Ճիշտ է,
հնարավոր չէ, որ մարզային բժիշկները տեղյակ լինեն
բժշկության վերջին նվաճումներին, հատկապես սարքավորումների
առումով: Սակայն, հավատացեք, այն պայմաններում,
որոնցում աշխատում են շատ մարզերի բուժհիմնարկները,
նրանց մասնագիտական մակարդակով կարելի է անել ավելին»:
Մալայանն ասում է, որ գլխավոր մասնագետներն առաջին
հերթին պետք է տեղյակ լինեն մարզերում տիրող իրավիճակին,
քանի որ, եթե բժիշկը ժամանակ առ ժամանակ հաշվետու
չի լինում իր կատարած աշխատանքի համար, բուժսպասարկման
որակի մասին խոսք անգամ չի կարող լինել:
Ըստ Մալայանի մարզերում պրոբլեմ է անգամ ճիշտ
ախտորոշումը: Եթե այդ առումով իրավիճակը փոխվի,
դա արդեն մեծ նվաճում կհամարվի:
Նորանշանակ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն
ասում է, որ այս նախաձեռնությունը նաև կստիպի գլխավոր
մասնագետներին տիրապետելու նորագույն մեթոդների
և նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով անդամագրվելու
տարբեր միջազգային կազմակերպությունների:
«Մենք շատ ենք հետ մնում աշխարհից, - ասում է
Թորոսյանը: - Օրինակ՝ մեր մեթոդներով ու դեղորայքով
Եվրոպայից, կարծում եմ, հետ ենք առնվազն 15 տարով,
իսկ այս պարագայում մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն
է դրվում, և մենք պետք է ամեն ինչ անենք մեր առաջընթացն
արագացնելու համար»:
¶ևորգյանը հուսով է, որ այս նախաձեռնության
շնորհիվ հիվանդները դրական փոփոխություն կզգան բուժսպասարկման
որակի մեջ:
«Շատ վատ է դրությունը, օրինակ, Լոռվա մարզում,
որտեղ 25 հազար ուռուցքով հիվանդներ կան, սակայն
ոչ ոք ի վիճակի չէ մասնագիտական օգնություն ցույց
տալու նրանց: Այժմ՝ գլխավոր մասնագետների նշանակումից
հետո, ամեն ինչ կփոխվի: Մասնագետները պատասխանատվություն
կկրեն ամեն ինչի համար, դա նաև նրանց հեղինակության
հարցն է», ասում է նախարարի խորհրդականը:
Ըստ ¶ևորգյանի 29 գլխավոր մասնագետները իրենց
նոր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ
աշխատավարձ չեն ստանա: Նա պնդում է, որ գլխավոր
մասնագետի կոչումը «արդեն մեծ պատիվ է նրանց համար»:
|