|
Ðݹϳëï³ÝÇ
¹»ëå³Ý
¸Çå³Ï ìáÑñ³Ý
Ó·ïáõÙ
¿ ³Ùñ³åݹ»É
ѳÛ-ÑݹϳϳÝ
ѳñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÁ
|
Չորեքշաբթի օրը մտեք Հնդկաստանի դեսպանատուն
Երևանում, և միակ լեզուն, որ կլսեք, կլինի հայերենը:
Դեսպան Դիպակ Վոհրային Երևան ժամանելուց հետո
պետք եղավ ընդամենը վեց ամիս հայերեն խոսել սովորելու
համար: Նրա նախաձեռնությամբ դեսպանատանը սահմանվեցին
«միայն հայերենի օրեր», որպեսզի մյուս հինգ հնդիկ
դիվանագետները նույնպես հայերեն սովորեն:
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են չորեքշաբթի
օրը խոսել ինձ հետ, կարող են դա անել միայն հայերենով:
Երբ իմ գործընկերները
որևէ շտապ բան ունեն քննարկելու, ես տեսնում եմ,
թե ինչպես են նրանք հարցնում իմ քարտուղարներին՝
«Ինչպե՞ս կարելի է ասել այսինչ բանը»», ծիծաղելով
ասում է դեսպանը:
«Այժմ մենք բոլորս ազատ խոսում ենք հայերեն, դա
շատ օգտակար է մեզ համար և բացում է դեպի հայերի
սրտերը տանող դռները»:
Առևտրի և ներդրումների համար դռներ բացելը Վոհրայի
հիմնական խնդիրն է Երևանում: Այս շաբաթ նախագահ
Քոչարյանի պետական այցը Հնդկաստան՝ գործարարների
պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ, ընդգծեց
ասիական հսկայի պոտենցիալ կարևորությունը Հայաստանի
տնտեսության համար:
«Մենք ձգտում ենք ամրապնդելու մեր հարաբերությունները
մի քանի բնագավառներում», ասում է Վոհրան՝ ուրվագծելով
Հնդկաստանի «4+1» ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ:
«Մենք առանձնացրել ենք չորս ոլորտներ, որոնցում
մենք ուժեղ ենք, և որոնք Հայաստանը ցանկանում է
զարգացնել: Այնպես որ, այստեղ կատարյալ սիներգիա
է: Առաջին ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են,
որտեղ մենք աշխարհի առաջատարներից ենք: Երկրորդը
փոքր և միջին բիզնեսն է, այս ոլորտում ևս մենք աշխարհում
առաջատար ենք ավելի քան 5 միլիոն գրանցված ձեռնարկություններով:
«Երրորդը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝
հողագործությունը երաշտահար գոտում: Հայաստանը ջրի
պակաս ունի, իսկ մենք Հնդկաստանում մեծ աշխատանք
ենք կատարել երաշտահար գոտում հողագործության և
անձրևաջրերով ոռոգման բնագավառներում: Չորրորդը
գիտությունÁ և տեխնոլոգիաներն են»:
Իսկ «+1»-ը բանաձևում հնդկական ընկերությունների
խրախուսումն է Հայաստանի տնտեսության արտահանման
կողմնորոշված սեկտորներում ներդրումներ անելու համար:
Հնդկաստանի «Ստեռլիտ ինդաստրիզ» ընկերությունը
1999 թվականին ձեռք է բերել Արարատի ոսկու հարստացման
կոմբինատը և 30 միլիոն դոլարի ներդրում է արել:
Ադամանդների մշակման հնդկական «Ռոուզի բլու» ընկերությունում
աշխատում են շուրջ 1000 հայաստանցիներ:
«Այժմ մենք փորձում ենք խրախուսել հնդկական ընկերություններին
ներդրումներ անելու կաշվի մշակման սեկտորում, քանի
որ ԱՊՀ երկրներում առկա է կաշվի մեծ շուկա»:
Հնդկաստանի համար Հայաստանը գրավիչ է նաև նրանով,
որ այստեղ արտադրված ապրանքները մուտք ունեն ԱՊՀ
շուկաներ առանց մաքսատուրքերի: Հայաստանյան ընկերությունների
համար բաց է նաև ելքը դեպի Եվրոպական միություն
և ԱՄՆ: Հնդկական ընկերությունների վրա որոշ բնագավառներում,
օրինակ՝ տեքստիլ արդյունաբերության, դրված են քվոտաներ,
իսկ արտադրության տեղափոխումը Հայաստան նրանց հնարավորություն
կտա շրջանցելու այդ սահմանափակումները:
|
¸»ëå³ÝÝ
áõ Çñ ÏÇÝÁ
г۳ëï³ÝÇ
ݳ˳·³Ñ
èáµ»ñï
øáã³ñÛ³ÝÇ
Ñ»ï
|
«Այստեղ կարելի է առանց դժվարության գտնել բարձր
որակավորում ունեցող աշխատուժ: ¶րագիտության
մակարդակը 99 տոկոս է, իսկ հայերը շատ աշխատասեր
ժողովուրդ են, - ասում է Վոհրան: - Սակայն դա չի
նշանակում, թե այստեղ խոչընդոտներ չկան»:
Ամենահուսահատեցնող խոչընդոտներից է պետական պաշտոնյաների
գաղտնապահությունը տեղեկություն ստանալու ամենահասարակ
խնդրանքների նկատմամբ: Այն տնտեսական տվյալները,
որոնք միանգամայն մատչելի են Հնդկաստանում, Երևանի
բյուրոկրատները դարձրել են գրեթե պետական գաղտնիք:
«Մենք միշտ նշում ենք Հայաստանի ղեկավարության
հետ շփումներում, որ ամեն ինչ պետք է ավելի բաց
և թափանցիկ լինի, հատկապես՝ տեղեկատվություն տրամադրելու
բնագավառում: Դա վճռորոշ նշանակություն ունի», ասում
Վոհրան:
«Եթե ինձ տվյալներ են պետք Հայաստանի հետ մեր
առևտրի վերաբերյալ, ապա ես պետք է նախ պաշտոնական
նամակ գրեմ արտաքին գործերի նախարարություն, որն
այն ուղարկում է առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն,
որն էլ իր հերթին այն ուղարկում է վիճակագրական
վարչություն: Մինչև ես ստանում եմ տեղեկությունները,
դրանք հնանում են:
«Տարբեր երկրների հետ Հնդկաստանի առևտրի ամենօրյա
պատկերը կարելի է տեսնել հարյուրավոր վեբսայթներում:
Հայաստանում դա մեծ բարդությունների հետ է կապված,
և ես ուղղակիորեն ասել եմ բոլոր շահագրգիռ կողմերին,
որ այդ տեղեկությունները պետք է ավելի բաց լինեն»:
Թեև փոխադարձ առևտրի ներկա ծավալը շարունակում
է ցածր մնալ (2002 թվականին այն ընդամենը 4,6 միլիոն
դոլար էր), միջոցներ են ձեռնարկվում նոր գործնական
կապեր հաստատելու ուղղությամբ:
Դեսպանությունը փորձում է ուղիներ գտնել տեղեկատվական
տեխնոլոգիաների հայ մասնագետներին հաջողակ հնդկական
ընկերություններում վերապատրաստման ուղարկելու համար,
իսկ այս տարի նախատեսվում է հնդիկ փորձագետների
այցը Երևան:
Ապրիլին հնդիկ գործարարների պատվիրակության Հայաստան
կատարած պատմության մեջ առաջին այցի շնորհիվ տեղական
շուկա մտան հնդկական բրինձն ու շաքարը: Ստորագրվեց
նաև առաջին պայմանագիրը հնդկական երեսակված և հղկված
ադամանդների՝ Հայաստան ուղղակի արտահանման մասին:
|
30-Á
ÑáÏï»Ùµ»ñǪ
Ðݹϳëï³Ý
ϳï³ñ³Í
å³ßïáݳϳÝ
³ÛóÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ
ݳ˳·³Ñ
øáã³ñÛ³ÝÁ
Ý»ñϳ ·ïÝí»ó
г۳ëï³ÝÇ
¹»ëå³Ý³ï³Ý
Ýáñ ß»ÝùÇ
µ³óÙ³Ý
³ñ³ñáÕáõÃÛáõÝÁ
|
Հարաբերությունները Հայաստանի հետ չեն սահմանափակվում
միայն
առևտրով: Վոհրայի պարտականությունների մեջ է մտնում
նաև օժանդակություն ցույց տալը Հայաստանում բնակվող
արտասահմանցիների ամենամեծ կոնտինգենտին. Երևանի
պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ
400 հնդիկ ուսանողներ:
«Կրթությունը Հնդկաստանում 100 տոկոսով մասնավոր
է, այնպես որ, մենք դրա հետ ոչ մի կապ չունենք:
Մենք ո՛չ խրախուսում ենք, ո՛չ էլ տարհամոզում, նրանք
գալիս են, որովհետև Հնդկաստանում բուհ ընդունվելու
հնարավորություն չունեն», ասում է նա:
Հնդկաստանում բժշկական բուհեր է ընդունվում դիմորդների
10 տոկոսից փոքր մասը, և շատերը սովորելու են մեկնում
արտասահման՝ Նոր Զելանդիա, Ավստրալիա, Կանադա և
ԱՊՀ երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Վոհրան ասում
է, որ նրանց մեծ մասը շատ երջանիկ է Երևանում, սակայն
նշում է որոշ պրոբլեմներ:
Հնդկաստանում 2002 թվականին մտցվել է բժիշկների
արտոնագրման նոր թեստ արտասահմանում սովորած հնդիկ
ուսանողների համար, որոնք պետք հանձնեն այդ թեստը
բժշկությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու
համար: Առ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի
թեստը հանձնած ավելի քան 100 շրջանավարտներից հաջողության
է հասել միայն մեկը:
«Համալսարանի հետ մեր հանդիպումների ընթացքում
մենք նշել ենք, որ այդ քննության պահանջները բավարարելու
համար միգուցե նպատակահարմար է վերակողմնորոշել
կրթական ծրագիրը հնդիկ ուսանողների համար», ասում
է Վոհրան: Թեև այդ մասին խոսք չեղավ, սակայն ենթադրվում
է, որ ծրագրի մեջ փոփոխություններ չմտցնելու դեպքում
ուսանողների հոսքը կարող է դադարել քննական անհաջողությունների
մասին լուրերը տարածվելու հետ:
Նախագահ Քոչարյանի այցի անմիջական արդյունքներից
մեկը կլինի ուսանողների հոսանքի աճումը հակառակ
ուղղությամբ. Հնդկաստանի կառավարությունն այսօր
հայտարարել է, որ ավելացնում է Հնդկաստանում հայաստանցի
ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների թիվը՝ 10-ից
հասցնելով 40-ի:
|