Սպանությունները կատարվեցին ընդամենը մի քանի րոպեի
ընթացքում, սակայն ինչ-որ առումով Հայաստանը դեռ ապաքինվում
է չորս տարի առաջ իրեն հասցված վերքերից, երբ հեղափոխականների
հավակնություններ ունեցող հինգ ապուշներ գնդակահարեցին
խորհրդարանը:
Նաիրի Հունանյանի և նրա չորս հոգիանոց հանցախմբի
արձակած ամեն մի կրակոցը անպաշտպան թիրախներ դարձած
իշխանական վերնախավի վրա արձանագրվել էր տեսերիզի
վրա: Հեռուստախցիկները հեռարձակում էին հատակին
տապալված արնաշաղախ մարմինների խղճահարույց պատկերները
նույն այն դահլիճից, որտեղ տարիներ անց ընդունվեց
մահապատիժը վերացնող օրինագիծը՝ չնայած վրեժի ծարավ
օրենսդիրների առարկություններին:
´áÉáñ ³Û¹
Ïñ³ÏáóÝ»ñÁ,
որ սպանեցÇÝ ութ և վիրավորեց չորս
հոգու, ³Û¹ Ïñ³ÏáóÝ»ñÇó
Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ,
áñ արյունոտ վերք դարձավ առանց այդ
էլ սպիներով ծածկված հանրապետության համար, կարելի
է կրկին ու կրկին դիտել, ինչն այս գործը չափազանց
դյուրին է դարձնում անգամ սկսնակ դատախազի համար:
Մեղքի հարց չկա: Այդուհանդերձ Հունանյանի և հանցախմբի
գործը միայն այժմ՝ դատավարության տակ ծպտված աբսուրդի
թատրոնի երկուսուկես տարուց հետո, սկսում է մոտենալ
իր ավարտին:
Այդ ավարտը կարող էր գրեթե ընդունելի լինել, եթե
լուծեր այն հանելուկը, որի պատասխանն իմանալը Հայաստանի
ժողովրդի օրինական իրավունքն է: Հայտնի է, թե «ով»
(թեև ոմանք շարունակում են հարցնելª «ուրի՞շ
ով»), հայտնի է, թե «ինչպես», սակայն հայտնի չէ,
թե «ինչու»:
Իրավական անճարակության, թե խելոք փաստաբանության
հետևանքով երկու դարերի այս դատավարությունը կարող
է փակվել առանց պատասխանելու այդ հարցին:
Ոմանք հավատացած են, որ դավադրությունը չբացայտելը
դավադրության հետևանք է: Հայերին հատուկ է դավադրություն
փնտրել նույնիսկ արևի ծագելու առթիվ:
Սակայն այն, թե ինչպես է ընթանում այս դատավարությունը,
և ³ÛÝ իրադարձությունները, որոնք
կարող են դիտվել որպես գործի հետ առնչվող, սովորականից
ավելի մտածելու նյութ են տալիս դավադրության í³ñϳÍÇ
ÏáÕÙݳÏÇóներին:
¶ուցե ես արդեն ß³ï երկար
եմ բնակվում Հայաստանում, սակայն ես սկսում եմ հասկանալ,
թե ինչու է հասարակությունը անհանգստանում իր լիազորած
կառավարական մարմինների գործելակերպÇó,
եթե չասենք, որ կտրականապես մերժում է այն:
Միայն երկու օրինակ Հունանյանի դատավարությունից
կարող են արդարացնել այդ թերահավատությունը:
Սռաջին՝ որքանո՞վ էր նպատակահարմար, որ մի դատավարության
ընթացքում, որը կարող էր գործիք դառնալ ընդդիմության
ձեռքին անցյալ ձմռանը կայացած նախագահական ընտրությունների
ժամանակ, դատը վարող դատավորը հիվանդանար պաշտոնական
քարոզարշավը սկսվելուց մեկ շաբաթ առաջ, ինչի հետևանքով
դատավարությունը հետաձգվեց:
Դատավորը կարծես թե բավականաչափ և զուգադիպորեն
ապաքինվեց ճիշտ ընտրությունների երկրորդ փուլի ավարտից
հետո: Սակայն հենց այն ժամանակ, երբ դատավարությունը
կարող էր շարունակվել, ինչը զուգադիպեց խորհրդարանական
ընտրությունների քարոզարշավի մեկնարկի նախօրյակին,
«հիվանդացավ» ամբաստանյալներից մեկը:
Ամբաստանյալ Վռամ ¶ալստյանն ասում է, որ
ինքը երբեք չի գանգատվել սրտի հիվանդությունից:
Սակայն պետության նշանակած բժիշկն ասում է, որ նրա
վիճակը չափազանց ծանր է դատավարությունը շարունակելու
համար: Եվ դատավարությունը հետաձգվում է ևս երեք
ամսով, մինչև ¶ալստյանը ապաքինվում է, որը
զուգադիպում է խորհրդարանական ընտրությունների ավարտի
հետ:
Երկրորդ՝ շատերն են կարծիք հայտնել, որ Հայաստանի
հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ
Տիգրան Նաղդալյանը, որը անցնում էñ որպես
գործով վկա, ուներ տեղեկություններ, որոնք կարող
էին վկայել դավադրության մասին, որի հետքերը կարող
էին տանել ներկա í³ñã³Ï³ñ·:
Նաղդալյանը սպանվել է անցյալ դեկտեմբերին: Նրա
պաշտոնը, որը նշանակվում է նախագահի կողմից, զբաղեցրել
է նախագահի նախկին խորհրդական Ալեքսան Հարությունյանը,
որը կալանվել էր խորհրդարանի սպանությունների կապակցությամբ,
սակայն մի քանի ամիս հետո ազատ էր արձակվել: Միգուցե
ես մի քիչ անսովոր պատկերացում ունեմ պաշտոնասանդղակով
վերելքի մասին, բայց ես պարզապես չեմ հասկանում,
թե ինչպես կարող է «ութ բարձրաստիճան պաշտոնյաների
սպանությաÝ կապակցությամբ կալանված» անձը
հարմար լինել բարձր պետական պաշտոնի նշանակվելու
համար:
Եվ, վերջապես, այժմ, երբ դատավարությունը մի կերպ
երկուսուկես տարի քարշ է տվել իր գոյությունը՝ հայտնաբերելով
ընդամենը մի քանի կարևոր փաստ, այժմ, երբ զուգադիպությամբ
ավարտվել են երկու ընտրությունները, պետական մեքենան
ցանկանում է հապշտապ ավարտել այն:
Երկուսուկես տարում հաջողվել է հարցաքննել 129
վկաներից ընդամենը 28-ին, և այժմ նրանք որոշում
են, որ մնացած 101 վկաների ցուցմունքները էական
չեն, և միջնորդում են դատավորին սահմանափակել վկաների
ցուցակը 28-ով: Դատավորը տվել է իր համաձայնությունը
և ավելի շուտ, քան որև¿ մեկի մտքով կանցնեÇÝ
«քաղաքական նկատառումներ», դատավարությունը թևակոխեց
եզրափակիչ վիճաբանությունների փուլը:
Ահա իմ եզրափակիչ փաստարկը. մի՞թե այս հանրապետության
ժողովուրդը արժանի չէ այնպիսի գործելակերպի, որը
նվազեցնի թերահավատությունը և խթանի հավատը սեփական
í³ñã³Ï³ñ·Ç
նկատմամբ:
|