 |
§ÐáõÛë
¢ ѳí³ï¦
ÐÎ-Ý ³ß˳ïáõÙ
¿ åáéÝÇÏÝ»ñÇ
Ñ»ï, áñáÝù
Ù³ñ¹Ï³ÛÇÝ
Ãñ³ýÇùÇÝ·Ç
åáï»ÝódzÉ
½áÑ»ñ »Ý
|
Տարիներ շարունակ Հայաստանի լրագրերում հայտարարություններ
էին տպագրվում, որոնք հրավիրում էին «երիտասարդ
և գեղեցիկ աղջիկներին լավ վճարվող աշխատանքների
արտասահմանում», կամ որոնցում արտասահմանցի տղամարդը
«ամուսնանալու նպատակով փնտրում է 28-35 տարեկան
գեղեցիկ և կենսուրախ կնոջ»:
Ոմանց այդ հայտարարությունները կարող են թվալ
լավ կյանքի հնարավորություն, սակայն Հայաստանում
մարդու իրավունքների պաշտպանները դրանք ծուղակ են
համարում: Նման միջոցներով կարիքավոր երիտասարդ
կանայք ենթարկվում են համաշխարհային պրոբլեմ դարձած
մարդկային թրաֆիքինգի (մարդկանց, հատկապես` կանանց
տեղափոխում արտասահման և շահագործում, հատկապես`
սեքսուալ նպատակներով):
Մինչ Հայաստանի իրավապաշտպանները և նրանց կազմակերպությունները
փորձում էին որակում տալ նոր երևույթին և պարզել
նրա ծագման արմատները, ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանը
դասեց այն երկրների թվին, որոնք միջոցներ չեն ձեռնարկում
այդ երևույթի դեմ պայքարելու համար: Հայաստանին
սպառնում էին պատժամիջոցներ, եթե իրավիճակը չփոփոխվեր:
Համարվում է, որ վերջին տարիներին Հայաստանից
արտագաղթած շուրջ 1 միլիոն մարդուց առնվազն 500-ը
դարձել են «սեքսուալ ստրկային առևտրի» զոհեր:
Փորձագետների հաշվարկներով միջազգային հանցագործ
միավորումները տարեկան մինչև 7 միլիարդ դոլարի շահույթ
են ստանում կանանց առևանգման և բռնի կերպով պոռնկության
վաճառքի բիզնեսից: Իրավիճակը շատ լուրջ է Արևելյան
Եվրոպայի և Մերձբալթյան պետություններում և կարող
է վտանգավոր դառնալ նաև Հայաստանի համար: Ոմանք
պնդում են, որ Հայաստանի համեմատաբար չկարգավորված
տուրիստական սեկտորը դյուրացնում է փաստաթղթերի
կեղծումը և մարդկանց տեղափոխումն արտասահման:
 |
´³µ³Û³ÝÝ
³ëáõÙ ¿,
áñ ¹»é¢ë
¹Åí³ñ ¿
å³ñ½»É
Ãñ³ýÇùÇÝ·Çó
ïáõųÍ
Ù³ñ¹Ï³Ýó
ÃÇíÁ
|
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հայաստանցի
աղջիկները հիմնականում հայտնվում են Արաբական Միացյալ
Ամիրայություններում և Թուրքիայում:
Թեև այս պրոբլեմը դարձել է միջազգային քննարկումների
առարկա, հատկապես Լեհաստանում, Ռումինիայում և ՈՒկրաինայում,
Հայաստանում շատերը դեռ միամիտ անհոգությամբ են
նայում կանանց արտասահմանում աշխատանքի հրավիրող
հայտարարություններին:
«Ինտերնյուս»-ի վերջերս թողարկած մի հեռուստատեսային
հաղորդման մեջ մի երիտասարդ հայ կին պատմում է,
որ մեկնել է ԱՄ² մատուցողուհի աշխատելու համար:
«Օդանավակայանում անձնագիրս վերցրեց մի մարդ,
որին ես իմ գործատուն համարեցի: Նա տարավ ինձ հյուրանոց:
Հաջորդ օրը ես պոռնիկ դարձա»:
Նրան և մի քանի այլ կանանց մի քանի ամիս հետո
հաջողվում է փախչել ԱՄ²-ից և վերադառնալ Հայաստան:
Պարզվում է, որ այդ հանցավոր գործարքի կազմակերպիչը
Երևանի բնակչուհի Մարիետա Մուրադյանն է, որը դատապարտվեց
մեկ տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության նյութերի
իր հայրենակցուհիներին արտասահման վաճառելով` նա
վաստակել է 47000 դոլար:
Հայաստանի նոր քրեական օրենսգրքի 132 հոդվածը
թրաֆիքինգի համար նախատեսում է տուգանք նվազագույն
աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ էլ 1-7 տարվա
ազատազրկում: Առ այսօր այդ հոդվածը կիրառվել է 28
դեպքերում:
Անցյալ տարի Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ
(ՀԿ) հանձն առան պայքար սկսել թրաֆիքինգի դեմ:
 |
ØÇ
ù³ÝÇ ï³ñÇ
¿, ÇÝã ѳÛ
ϳݳÛù
ѳÛïÝí»É
»Ý Ãñ³ýÇùÇÝ·Ç
½áÑ»ñÇ
óáõó³ÏáõÙ
|
Այդ կազմակերպությունների աշխատանքի հետևանքը եղավ
այն, որ ԱՄՆ-ի վերջին զեկուցագրում (որում կիրառվում
է գնահատման եռաստիճան համակարգ) Հայաստանը երրորդ
կարգից, որտեղ ընդգրկված են ոչ մի միջոց չձեռնարկող
երկրները, բարձրացավ մեկ աստիճան վեր` «որոշ միջոցներ
ձեռնարկած» երկրների կարգը:
«Դա երևելի նվաճում չէ, բայց գոնե ակնհայտ է փոփոխությունը
թրաֆքիքինգի հարցերի նկատմամբ ԶԼՄ-ների և ՀԿ-ների
վերաբերմունքում», ասում է Միգրացիայի միջազգային
կազմակերպության (ՄՄԿ) երևանյան գրասենյակի տնօրեն
Օվսաննա Բաբայանը:
ՄՄԿ-ին հաջողվել է հարցազրույց անցկացնել Հայաստան
վերադարձած 60 հոգու հետ, որոնցից 43-ը թրաֆիքինգի
զոհ են եղել: Նրանցից քսանութը ենթարկվել են սեքսուալ
շահագործման:
«Դեռևս շատ դժվար է պարզել թրաֆիքինգից տուժածների
թիվը, որովհետև նրանք նախ և առաջ վախենում են ոստիկանությունից
և խուսափում են հրապարակայնությունից», ասում է
Բաբայանը: Նա ավելացնում է, որ անտեղյակ լինելու
պատճառով զոհերը չեն իմանում ուր դիմել:
ՄՄԿ-ի հայաստանյան գրասենյակը հույս ունի ՀԿ-ների
օգնությամբ ավելի լավ արդյունքների հասնել հաջորդ
տարի: ¶րասենյակը 170 հազար դոլարի դրամաշնորհ
է ստացել ԱՄՆ-ի կառավարությունից թրաֆիքինգի դեմ
պայքարին ուղղված ծրագրեր մշակելու համար:
ՄՄԿ-ն կազմակերպելու է սեմինարներ Հայաստանի արտերկրյա
դիվանագիտական առաքելությունների պաշտոնատար անձանց
համար, որպեսզի սովորեցնի նրանց, թե ինչպես պետք
է վարվել այլ երկրներ ապօրինի մուտք գործած անձանց
հետ և ճանաչել թրաֆիքինգի պոտենցիալ զոհերին:
«Հույս և հավատ» ՀԿ-ն կստանա 65000 դոլար մի շարք
ծրագրեր իրականացնելու համար:
«Հույս և հավատ» կազմակերպությունն ակտիվորեն
աշխատում է՝ փորձելով օգնել այն պոռնիկներին, ովքեր
ոստիկանության հետ պրոբելմներ են ունենում: Կազմակերպությունն
աշխատում է 13-55 տարեկան մոտ 300 պոռնիկների հետ
(ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների Երևանում
ѳßí³éված
են ավելի քան 1500 պոռնիկներ):
«Մենք կացարան կապահովենք արտասահմանից վերադարձած
այն պոռնիկների համար, ովքեր թրաֆիքինգի զոհեր են
դարձել: Թրաֆիքինգի բոլոր զոհերը նախ և առաջ կարիք
ունեն հոգեբանական օգնության: Թեև նրանք արտասահման
են մեկնում գիտակցաբար սեքսուալ բնույթի աշխատանքի
համար, նրանք ենթարկվում են դաժան շահագործման`
նրանց ծեծում են, քիչ սնունդ և քիչ փող են տալիս»,
ասում է ծրագրի համակարգող Նորա Մնացականյանը:
Կազմակերպությունը կապահովի բժիշկներ և հոգեբաններ
պոռնիկների հետ աշխատելու համար: Կփորձի նաև այլ
աշխատանք գտնել կամ մասնագիտական վերապատրաստում
կազմակերպել նրանց համար:
Մնացականյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը
կփորձի կանանց նոր կյանք սկսելու հնարավորություն
տալ: Նա հույս ունի, որ վերապատրաստումը և անհատական
հանդիպումները պոռնիկների հետ նրանց մեծ մասին հնարավորություն
կտան խուսափելու իրենց կյանքը խորտակելուց և իրենց
անունները թրաֆիքինգի զոհերի երկար ցուցակին ավելացնելուց:
|