|
ÆÝùݳÏáã
Ñ»ñáë ÐáõݳÝÛ³ÝÁ
ÁÝûñóáõÙ
¿ Çñ Ñ»ñóϳÝ
áõÕ»ñÓÁ
³½·ÇÝ
|
Դատավարությունը սկսվելուց գրեթե երեք տարի և ոճրագործության
պահից գրեթե չորս տարի հետո Նաիրի Հունանյանի և
նրա գլխավորած հանցախմբի դատավարությունը, հնարավոր
է, մոտենում է իր ավարտին:
1999 թ. հոկտեմբերի 27-ին Հունանյանը և նրա չորս
հանցակիցները զինված հարձակում գործեցին Ազգային
ժողովի վրա՝ սպանելով վարչապետ Վազգեն Սարգսյանին,
Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանին և բարձրաստիճան
6 այլ անձանց:
Մարդասպանների մեղքը կասկած չի հարուցում, քանի
որ նրանց մահաբեր խրախճանքը նկարահանել են խորհրդարանի
նիստը հեռարձակող հեռուստատեսային խցիկները:
Մեղադրող կողմի և զոհերի ընտանիքները ներկայացնող
փաստաբանների միջև մոտ մեկ շաբաթ տևած վիճաբանություններից
հետո սկսվեց վիճաբանությունների եզրափակիչ փուլը:
2001 թ. փետրվարին սկսված դատավարությունը հավանաբար
ամենաերկարն է Հայաստանի և, թերևս, ամբողջ տարածաշրջանի
պատմության մեջ:
Դատավարության ընթացքում եղան իսկական դատական
դրամայի հազվադեպ պահեր, սակայն այն ավելի շատ հիշեցնում
էր աբսուրդի թատրոն, մասնավորապես երբ անցյալ ձմռանը
Հունանյանը փորձ արեց իր թեկնածությունն առաջադրել
նախագահական ընտրություններում: Իսկ անցյալ ամիս
նախկին լրագրող, ինքնակոչ հերոսը միջնորդություն
արեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության
հարցը լսելու մասին:
Դատավարության առաջին նիստերն անցնում էին լեփ-լեցուն
դահլիճում, իսկ դրսում պիկետներ էին կազմակերպվում,
բայց ժամանակի ընթացքում հանրության հետաքրքրությունը
նվազեց: Սակայն վերջին մի քանի նիստերին դահլիճը
կրկին լեփ-լեցուն էր, քանի որ հասարակայնությունը
և դատաիրավական համայնքը ակնկալում են դատավարության
ավարտը: Սրան նպաստել էին նախորդ շաբաթ ընդդիմության
հրավիրած հանրահավաքում իշխանությունների հասցեին
հնչած մեղադրանքները, թե նրանք փորձում են կոծկել
գործը, որպեսզի խուսափեն ցուցմունքներից, որոնք
կարող են վկայել խորհրդարանի սպանություններին Քոչարյանի
մեղսակցության մասին:
Հետաքրքրությունը դատավարության նկատմամբ բորբոքվել
է նաև այն պատճառով, որ Հունանյանի դատավարության
ընթացքում ներկայացված ցուցմունքներն ու վկայությունները
առնչվում են սպանված հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանի
դատավարության հետ:
Հունանյանն իր նոր հանդիսականների ուշադրությունը
գրավելու համար հանդես է գալիս տարբեր սենսացիոն
հայտարարություններով ու նաև բանաստեղծությամբ,
որից մի հատված ներկայացնում ենք.
Ես եկել եմ և ասում եմ ահա,
Հայկ Նահապետի սուրբ աջը վկա.
Չեմ թողնելու ձեզ բախտի քմայքին,
Մի բուռ խուժանի վավաշոտ կամքին,
Օտար, չարախինդ, թաքուն հեգնանքին
Դառնալու գերի, խաղք ու խաղալիք:
Եկել եմ, որ ձեր աչքի արցունքը
Իմ ձեռքով սրբեմ ու ընդմիշտ կտրեմ,
Ձեր օջախներից հալածեմ իսպառ
Հանապազօրյա զրկանք ու կարիք,
Ձեր թիկունքները ուղղեմ և շտկեմ,
Ցավից ծամածուռ դեմքերը հարթեմ,
Խառն ու պղտորված ձեր միտքը պարզեմ,
Օրենքի արդար կարգը հաստատեմ:
Եվ թող խոսքս դառնա մանանա...
...¶ործս կենդանի օրինակ դառնա,
Իջնի ու մնա ձեր աչքի առաջ:
Նաիրի Հունանյան
Բուն Հայոց 4496 թվ.
Մայր Քաղաք Երևան
Եթե դատավարության սկզբում Հունանյանն ընկալվում
էր որպես բազմաշերտ անձնավորություն և իրենից որոշակի
հետաքրքրություն էր ներկայացնում, ապա այսօր նա
ընկալվում է որպես սովորական մարդասպան, և նա գիտակցում
է այդ փոփոխությունը:
Դատավարության մեծ մասի ընթացքում Հունանյանը
փորձում էր իրեն ներկայացնել որպես հայրենասերի,
հեղափոխականի, մարդկանց համար ավետաբեր սուրհանդակի:
Դատավարության հնարավոր ավարտի մոտենալու հետ Հունանյանը
մի կողմ է նետել հերոսի իր հավակնությունները և
փորձում է կետ առ կետ հերքել իրեն ներկայացված մեղադրանքները:
Դատավարությունն ընդհատվել էր վեց ամսով՝ հունվարի
15-ից մինչև հունիսի 15-ը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն դատավարությունը
սկզբում հետաձգվել էր դատավոր Ոôզունյանի
հիվանդության պատճառով (շուրջ 3 ամիս), ապա ամբաստանյալ
Վռամ ¶ալստյանի հիվանդության պատճառով: Կրկին
ըստ պաշտոնական տեղեկությունների ¶ալստյանին
բուժել են սրտի հիվանդությունից: Սակայն ¶ալստյանը
պնդում է, որ իրեն ստիպողաբար դեղեր են ներարկել,
որոնք նյարդային համակարգի խանգարում են առաջ բերել:
Քոչարյանի հակառակորդներն ասում են, որ դատավորի
«հիվանդությունը» նախագահական ընտրությունների պաշտոնական
մեկնարկից մի քանի օր առաջ պատահական չէր: Պատահական
չէր նաև այն, որ ¶ալստյանն ապաքինվեց միայն
մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից
հետո:
Դատավարության վերսկսվելուց հետո երեք մեղադրողներին
ավելացավ դատախազության ևս մեկ ներկայացուցիչ՝ Կորյուն
Փիլոյանը, որն էլ միջնորդեց կրճատել վկաների ցուցակը՝
բավարարվելով արդեն ցուցմունք տված վկաներով:
Մեղադրող կողմը հիմնավորում էր դա նրանով, որ
հնարավոր կազմակերպիչները վերաբերում են «գործի
անջատված մասին», և որ մնացած վկաները կարող են
ցուցմունք տալ սպանությունների մասին և ոչ թե կազմակերպիչների:
Մինչև այժմ 129 դատակոչված վկաներից հարցաքննվել
են միայն 28-ը: Դատավորը որոշում կայացրեց հօգուտ
մեղադրող կողմի:
Դատավորի որոշմանը դեմ էին Սարգսյանի ու Դեմիրճյանի
հարազատները և սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանի
այրին:
«Սա քաղաքական որոշում է: Դատարանը այս որոշումը
պատրաստում էր ամբողջ 6 ամսվա ընթացքում, երբ դատավարությունը
ընդհատված էր», ասաց Յուրի Բախշյանի այրին, որը
լքեց դատարանի դահլիճը և ասաց, որ այլևս չի վերադառնա:
Դատարանի այս որոշումից խիստ դժգոհ է Կարեն Դեմիրճյանի
ընտանիքի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը: Նրա հավաստմամբ
բոլոր 129 վկաները զինվորական դատախազության մեղադրական
եզրակացությամբ ներգրավվել էին որպես վկա այս գործով,
և ոչ թե գործից անջատված մասով:
Աշոտ Սարգսյանը միջնորդեց դատարանին կանչելու
մի քանի տասնյակ վկաների, սակայն դատարանը համաձայնեց
դատակոչել միայն ևս 5 վկայի:
Քննարկելով ստեղծված իրավիճակը՝ Դեմիրճյանների
ընտանիքը որոշեց այլևս չմասնակցել դատավարությանը:
«Ես համամիտ եմ իմ վստահորդների հետ, որ դատավարությունը
իրոք ֆարս է, և անիմաստ է մնալ, ֆիզիկապես ներկա
գտնվել այն դեպքում, երբ գործը գիտես և փորձում
ես օգնել դատարանին բազմակողմանի, օբյեկտիվ քննություն
կատարելու, սակայն դա հանդիպում է անհաղթահարելի
խոչնդոտների», ասաց Աշոտ Սարգսյանը:
Մեղադրող կողմը Աշոտ Սարգսյանի քայլը «անհեռատես»
անվանեց, իսկ դատավոր ՈՒզունյանը հայտարարեց, որ
բոյկոտը հավանաբար ծրագրված էր դեռ մինչև իր որոշումը:
Սարգսյանը վերադարձավ դատարան հինգշաբթի օրը,
որպեսզի հանդես գա եզրափակիչ ելույթով:
Վազգեն Սարգսյանի ընտանիքը հայտարարեց, որ մտադիր
չէ բոյկոտել դատավարության մնացած մասը:
«Ի սկզբանե ասել եմ, որ դատավարությունը պատվիրված
է իշխանությունների կողմից, և ընթանում է նրանց
մշակած սցենարով», ասաց սպանված վարչապետ Վազգեն
Սարգսյանի եղբայրը (որն ինքը հաջորդեց եղբորը և
կարճ ժամանակով զբաղեցրեց հանրապետության երկրորդ
բարձրագույն պաշտոնը):
Նրա գնահատմամբ իշխանությունները շահագրգռված
չեն, որ դատավարությունը օբյեկտիվ ընթանա: Ըստ Սարգսյանի
ապագա վկաները կարող էին արժեքավոր ցուցմունքներ
տալ:
Իր հերթին վկաների հարցաքննությունը դադարեցնու
մասին որոշմանը կողմ էր նաև ահաբեկիչների խմբի ղեկավար
Նաիրի Հունանյանը՝ մեկ բացառությամբ: Նա կամենում
էր, որ դատարանում ցուցմունք տար նախագահ Քոչարյանի
նախկին խորհրդական, ներկայումս Հանրային հեռուստատեսության
և ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը
(վերջինս մեղադրյալների շարքում էր, սակայն մի քանի
ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեց և
ներկայումս զբաղեցնում է Նաղդալյանի պաշտոնը): Դատարանը
չբավարարեց Հունանյանի միջնորդությունը:
Մի հայտարարություն էլ Հունանյանն արեց Տիգրան
Նաղդալյանի ցուցմունքների կապակցությամբ: Նա ասաց,
որ 27-ի գիշերը ինքը խոսակցություն է ունեցել Նաղդալյանի
հետ, որի մասին մինչև օրս չի պատմել:
Հնարավոր է, որ Հունանյանին հաջողվի հետաքրքրություն
մտցնել երկուսուկես տարի ձգված դատավարության մեջ՝
ակնարկելով Նաղդալյանի մասնակցությունը հայտնի դեպքերին:
Այնուհանդերձ ավելի քան երեք տարի անց ո՛չ հասարակայնությունը,
ո°չ էլ դատարանը չեն մոտեցել այն միակ հարցի
պատասխանին, որը մնացել է ոճրի տեսագրված վկայությունը
ներկայացնելուց հետո, այն է՝
Արդյոք Հունանյանը և նրա խումբը գործել են ինքնուրու՞յն,
թե՞ դավադրության մի մասն են կազմել:
|