ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 




ÐáÏï»Ùµ»ñÇ 27. ѳë³ñ³Ï³ÛÝáõÃÛ³Ý µáÕáùÁ ¢ ³Ñ³µ»ÏãáõÃÛ³Ý ù³Õ³ù³Ï³Ý ѻÝùÝ»ñÁ


âáñë ï³ñÇ ³é³ç ÑÇÝ· ½ÇÝí³Í ³Ñ³µ»ÏÇã ѳñÓ³ÏáõÙ ·áñÍ»óÇÝ ²½·³ÛÇÝ ÅáÕáíÇ íñ³

Մոտ չորս տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, հինգ զինված ահաբեկիչներ ներխուժեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք՝ սովորական աշխատանքային հանդիպումը կառավարության հետ վերածելով հաշվեհարդարիª սարսափի խցիկում:

Ճիչերը, հայհոյանքները և ավտոմատների խլացնող կրակահերթերÁ ավարտվեցին, միայն երբ Հայաստանի ղեկավարությունը գլխատվեց:

Ութ սպանվածների թվում էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը: Վիրավորվել էին չորս պատգամավորներ:

Մինչ այս նախճիրի տեսերիզը ցուցադրվում էր ամբող աշխարհով մեկ, Հայաստանի հասարակայնությունը ցնցված էր կատարվածից, և կենդանի մնացած ղեկավարությանÝ áõ շարքային քաղաքացիներին հուզում էր մեկ հարց՝ «Ի՞նչ ենք անելու հիմա»:

ՏասÝհինգ ամիս հետո սկսվեց դատավարությունը մարդասպանների նկատմամբ, որին տեղեկությունների կարոտ հասարակ³ÛÝությունը հետևում էր արդարության և նույնիսկ վրեժի ծարավով:

Մամուլը լուսաբանում էր դատավարության ամեն մի մանրուք, դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ դատարանի բակը միշտ լիքն էր հետաքրքրասերներով:

Սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ այս դատավարությունը շուտ չի ավարտվի, հասարակ³ÛÝության հետաքրքրության ալիքը նվազեց, մարդաշատ ցույցերին փոխարինեցին դատարանի կիսադատարկ դահլիճը և զáõսպ զայրույթը դատավարության լուսաբանման նկատմամբ:

«Շարքային հեռուստադիտողները ենթարկվում են տեղեկատվական ահաբեկչության, - վրդովվում էր ԱԺ-Ç պատգամավոր Աղասի Արշակյանը դատավարության սկզբում: - Անցկացրեք ԶԼՄ-ների հետազոտում և կտեսնեք, որ մարդասպան Հունանյանի անունն ավելի հաճախ է նշվում, քան նախագահի կամ որևէ այլ քաղաքական գործչի անուն»:

Հեռուստադիտողները,վրդովված գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի վարքից, զանգահարում էին հեռուստակայաններª պահանջելով զերծ պահել հասարակ³ÛÝությանը Հունանյանի ինքնահավան դեմքի արտահայտությունը ամեն օր տեսնելու անհրաժեշտությունից:

Սակայն դատարանի կիսադատարկ դահլիճը և զայրույթը չի կարելի համարել այս աղմկահարույց դատավարության նկատմամբ հասարակության իրական վերաբերմունքի արտացոլում: Հասարակ³ÛÝությունը հետ կանգնեց արդարության իր ակնկալիքներից: Իսկ հանցագործների նկատմամբ ատելությունը վերածվեց ծխացող զայրույթի: Եվ գրեթե երրորդ տարին բոլորող դատավարությունը դարձավ քաղաքական ծանրաչափի նման մի բան:

Դատավարության պատճառով տրոհվում էին քաղաքական կուսակցույթուններն ու խմբակցությունները: 2001 թվականի գարնանը, դատավարությունÝ սկսվելուց քիչ անց, ստեղծվեց ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր կալանավայրում ամբաստանյալներից մեկի՝ Նորայր Եղիազարյանի մահվան կասկածելի հանգամանքները:

Սակայն Եղիազարյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու փոխարեն հանձնաժողովը վերածվեց ֆորումի, որը ձգտում էր պաշտոնանկ անել նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն հիմնավորմամբ, որ վերջինս չէր ϳï³ñ»É բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը ապահովելáõ իր սահմանադրական պարտականությունը:

Ըստ էության դատավարության քաղաքականացման գործընթացը սկսվել էր նրա առաջին իսկ օրերեից: Ինչ-որ չափով դա անխուսափելի էր՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը և դրա ազդեցությունը երկրի քաղաքական ղեկավարության վրա:

Եվ այսօր, չորս տարի անց, դատավարությունը շարունակում է լինել քաղաքական դետոնատոր, իսկ դատարանի դահլիճը՝ քաղաքական քարոզչության թատերաբեմ: Իսկ նրանք, ովքեր ժամանակին դժգոհում էին, որ դատավարությունը չափազանց երկար է ձգձգվում, այժմ հայտարարում են, որ այն արհեստականորեն արագացվում է նույն քաղաքական պատճառներով:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.