|
§²ÝóÛ³É
ï³ñí³ µ»ñùÇ
Ï»ëÝ ¿É
ãÇ µéݻɦ,
³ëáõÙ ¿
·ÛáõÕ³å»ï
ÆßË³Ý Â³éáÛ³ÝÁ
|
Հորիզոնում երևացող սարերը միանման են, սակայն
նրանցից մեկը թագադրված է դեղնակարմիր պսակով: Ոսկեզօծ
բարձունքը վեր է խոյանում սարի փեշերին թառած մոխրագույն
ամպերի միջից, որտեղ իր հոգսերով և ուրախություններով
ծվարել է Կոտայքի մարզ ¶եղարդ գյուղը:
Ավելի մոտիկից դեղնակարմրավուն պսակը վերափոխվում
է տանձ ու խնձորի այգիների, որոնց արանքներից աչքով
են անում գյուղական ինքնատիպ տների կտուրները:
«Խնձորները պոչով քաղեք, առանց տերևների, որպեսզի
եկող տարվա բերքի տեղը պահպանվի», երիտասարդ բերք
հավաքողներին առանց հոգնելու խորհուրդ է տալիս 65-ամյա
Թագուհի Համբարձումյանը:
|
²í»ñí³Í
»Ï»Õ»óÇÝ»ñÇó
Ùݳó³Í
˳ãù³ñ»ñÁ
ëáõñµ »Ý
·ÛáõÕ³óÇÝ»ñÇ
ѳٳñ
|
Նրա այգին լցված է աշխատանքային աղմուկով: Մի կողմից
կանչում են խնձորների ծանրությունից կքած ծառերի
ճյուղերը, մյուս կողմից խոսում, երգում ու ծիծաղում
են բերքահավաքի մասնակիցները:
Ծառ են բարձրանում ավելի թեթևները, որպեսզի ճյուղերը
չջարդվեն: Պտուղները պոկում են մեկ առ մեկ, փոխանցում
ներքևում կանգնածներին, որոնք էլ դարձյալ դրանք
մեկ առ մեկ դնում են դույլի կամ արկղի մեջ:
Թագուհին աշխատում է խնձորանոցում՝ խնամքով տեսակավորելով
ու դասավորելով խնձորները:
«Այն խնձորը, որը ձեռքիցդ ընկնում է, պետք է մի
կողմ դնես: Նա հարված է ստանում և չի կարող դիմանալ
մինչև գարնան վերջը: Ամեն մեկի հետ առանձին խոսում
եմ, տեսեք ինչ լավն են», ասում է նա՝ շոյելով կարմրաթուշ
ու գայթակղիչ պտուղները:
|
¶ÛáõÕ³óÇÝ»ñÁ
Ù»Ï-Ù»Ï
ù³ÕáõÙ
»Ý åïáõÕÝ»ñÁ
¢ ÷á˳ÝóáõÙ
»Ý Ý»ù¢áõÙ
ϳݷݳÍÝ»ñÇÝ
|
Բերքահավաքի մեջ է ամբողջ գյուղը: ¶եղարդում
այն սկսվում է հոկտեմբերի 1-ին և տևում է երկու-երեք
շաբաթ: ¶յուղացիներն օգնության են կանչում
ազգականներին ու ընկերներին և փոխհատուցում են տալիս
օգնության համար, քանի որ միայն ընտանիքի անդամներով
չեն կարող բոլորը հավաքել:
Չնայած առատ բերքին՝ գյուղապետ Իշխան Թառոյանը
դժգոհ է:
«Անցած տարվա բերքի կեսն էլ չի բռնել: Այգիների
կեսը վաղ գարնանը ցրտահարվեց, մնացածի որակն էլ
վատացավ ամառային կարկուտների հետևանքով»:
Սամվել Հարությունյանի ընտանիքն արդեն ավարտել
է բերքահավաքը: Նա ասում է, որ աշնանն է երևում,
թե գյուղացին ինչպես է ապրելու ամբողջ տարին:
«3500 քմ տնամերձ այգուցս հավաքել եմ 3 տոննա
միրգ և 100-150 կգ ընկույզ: Մեր խնձորը ուշահաս
է, և մարտ ամսից նոր միայն սկսում ենք շուկա տանել
և վաճառել 200-400 դրամով», - ասում է նա:
|
È»éݳÛÇÝ
·ÛáõÕÇ
³ÝÝÙ³Ý
åïáõÕÝ»ñÁ
|
Բերքահավաքն ավարտածները օգնում են մյուսներին:
Տանը նստած մարդ չես գտնի: Բոլորը շտապում են և
Աստված կանչում, որ լավ եղանակը երկար շարունակվի:
Թագուհին ասում է. «Սարի գյուղ է, մեկ էլ տեսար՝
առավոտյան արթնացար՝ շուրջ բոլորդ սպիտակ ձյուն
է, ամբողջ բերքը կփչանա»:
¶եղարդը աշխարհագրական առումով գտնվում է
հանրապետության ճիշտ կենտրոնում՝ Երևանից 42 կմ
հարավ-արևելք, ¶եղամա լեռների ստորոտում: Ծովի
մակերևույթից բարձր է 1880 մ: ¶յուղի մրգի
համեղ լինելը տեղացիները կապում են յուրահատուկ
բնակլիմայական պայմանների հետ:
Սակայն գյուղի հաշվապահ, մասնագիտությամբ շինարար-ինժեներ
46-ամյա Համբարձում Տոնոյանը ասում է, որ գաղտնիքը
սարերից գյուղ հոսող ջուրն է:
Ոռոգման և խմելու ջուրը գալիս է ¶եղամա լեռներում
գտնվող յոթ աղբյուրներից՝ վայրկյանում 150 լիտր:
«Մեր գյուղացիները գրեթե չեն վճարում ջրի համար:
Մեր ուժերով ենք ջուրը սարերից գյուղ հասցրել, պետությունը
ծախս չի արել: Ամեն տարի վերանորոգում ու կարգավորում
ենք 18 կիլոմետրանոց ջրատարը», - ասում է Թառոյանը:
¶եղարդի այսօրվա բնակիչների նախնիները այստեղ
են եկել 1915 թվականի կոտորածից հետո Վան քաղաքից,
մի մասն էլ ¶եղարքունիքի մարզի Սարուխան գյուղից
են:
|
ÊÝÓáñÁ
ï³ÝáõÙ
»Ý ËÝÓáñ³Ýáó
¢ ³ÛÝï»Õ
ËݳÙùáí
ï»ë³Ï³íáñáõÙ
»Ý
|
Այսօր գյուղն ունի 139 տուն և 350 բնակիչ: Ըստ
գյուղապետի վերջին տասը տարում բնակչությունն աճել
է 80-90 հոգով: Ամեն տարի երեք-չորս երեխա է ծնվում:
¶յուղացիները հպարտանում են, որ ամուր են
կանգնած իրենց հողին, և արտագաղթը գյուղ չի թափանցել:
Բերքահավաքին չեն մասնակցում միայն շինարարները,
քանի որ կառուցում են դպրոցի նոր շենքը: Պետբյուջեից
այդ նպատակով հատկացվել է 80 միլիոն դրամ (մոտ 140
հազար դոլար):
Դպրոցի տնօրեն Վիգեն Թառոյանն ասում է, որ գյուղի
երեխաները սիրում են սովորել, բայց երբ բերքահավաքի
ժամանակ սկսում են օգնել ծնողներին, ուսման առաջադիմությունն
ընկնում է:
Դպրոցն ունի 84 աշակերտ: Այս տարի առաջին դասարան
է գնացել 6 երեխա: Դպրոցի հին շենքի ճակատային մասում
գրված է, որ այն կառուցել է թուրք մոլլա ՈՒմբատը
1914 թվականին:
¶յուղի պատմական անունը Առթիզ է: Դպրոցի
տնօրենը պատմում է. «Ըստ պատմական աղբյուրների Տրդատ
թագավորը, որի նստավայրը ¶առնիի ամրոցն էր,
վիճում է որդու հետ և, նրան տանից դուրս անելով,
ասում է. «Ա՛ռ քեզ մի թիզ հող և ապրի՛ր»: Որդին
գալիս և հիմնադրում է Առթիզը: ¶յուղը մոտ 1500
տարեկան է»:
1931 թվականին այն վերանվանվում է ¶եղարդ:
Այնտեղ հասնելու համար վերջին 5 կիլոմետրը պետք
է բարձրանալ ոտքով. ուղևորների սակավության պատճառով
տրանսպորտը գյուղ չի հասնում:
¶յուղացիներից շատերի բակերում խաչքարեր
կան: Նրանք ասում են, որ դրանք գյուղի ավերված եկեղեցու
մասունքներն են: Խաչքարերի մոտ սրբապատկերներ են
դնում, մոմեր վառում ու աղոթում:
73-ամյա Նունուշ տատն ասում է, որ ամեն առավոտ
աղոթում է աստծուն, որ «մեր պոպոքն ու խնձորը հավաքենք,
նոր մեռնեմ»:
Նա ասում է, որ այսօրվա գյուղը դրախտ է իր երիտասարդ
տարիների գյուղի համեմատ, և ավելացնում է. «Չե՞ք
հավատում, ապա բարձրացեք այն վերևի սարից նայեք»:
Աշնանային մեղմ երեկոն փարվում է գյուղին: Սարերից
իջնող կովերի ու ոչխարների բառաչը տարածվում է գյուղով
մեկ: ¶յուղացի կանայք, վառ գոգնոցները մեջքներին
կապած, դուրս են գալիս այգիներից և շտապում գոմ՝
անասուններին կթելու:
|