ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 




²ßËáõÅáõÃÛáõÝ Ódzñß³í³ñ³ÝáõÙ. ÓdzëåáñïÇ ³Ý¹ñ³ÝÇÏ ³é³çÝáõÃÛáõÝÁ г۳ëï³ÝáõÙ



Ձիերից ոմանք տխուր աչքերով այս ու այն կողմ են նայում, մյուսներն էլ ակտիվորեն սմբակներն են գետնին զարկում, մինչ ձիավարները հոգատար շարժումներով կարգի են բերում նրանց:

Սանրը սահում է ձիու բաշի ու պոչի խիտ մազերի միջով ձիահարդարման այս յուրօրինակ արարողության ընթացքում: Մի ձիավար հյուսում է իր ձիու բաշի մազերը՝ յուրահատուկ հյուսքերով, որպեսզի այն տարբերվի մյուսներից:

Չնայած դեռևս չվերանորոգված գոմերից տարածվող ծանր հոտին, շատ բան այստեղ խորհրդավոր է ու հետաքրքիր:

Մի քանի րոպեից սպիտակ համազգեստով և երկարաճիտ կոշիկներով ձիավարները իսպանական կիթառի հնչյունների ներքո դուրս են բերում իրենց նժույգներին, և մեկնարկում է Հայաստանի ձիասպորտի առաջին առաջնությունը:

Անցյալ կիրակի և երկուշաբթի Չարբախի ձիարշավարանում էին հավաքվել շուրջ 200 հանդիսականներ, որոնց մի մասը բոլորովին անտեղյակ էր, թե իրենց ինչ է սպասում, այդ թվում՝ երեխաները, որոնք աչքերը մեծ բացած նայում էին մեծ կենդանիներին և այդ ամբողջ անսովոր ու շքեղ արարողությանը:
ijï³ÝÇ Ódzí³ñÁ ·Çï» ³ñ·»ÉùÁ ѳÕóѳñ»Éáõ ³Ù»Ý³Ñ»ßï áõÕÇÝ

«Այս կարգի մրցույթ Հայաստանում դեռևս չի եղել, - ասում է Ձիասպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար և գործադիր տնօրեն Նորայր Ստեփանյանը: - Նման առաջնությունը նախ և առաջ զարկ կտա ձիասպորտի զարգացմանը, ապա հնարավորություն կտա ապագայում առավել մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու և դուրս գալու միջազգային ասպարեզ»:

Առաջնությանը մասնակցում էին մոտ 20 ձիեր և ձիարշավորդներ, որոնք, ըստ Ստեփանյանի, ներկայացնում էին հանրապետությունում գոյություն ունեցող գրեթե բոլոր ձիասպորտի ակումբներն ու անհատ սեփականատերերին:

Կարմիր ու սպիտակ դրոշակներով, ծաղիկներով զարդարված մրցահրապարակ է դուրս գալիս առաջին ձիավարը, ի նշան հարգանքի հանդիսականների հանդեպ հանում է իր սև գլխարկը, իսկ հետո սկսվում է գեղավարքի մրցույթի առաջին փուլը:

Ձիերը տարբեր են իրենց տերերի նման. ոմանք հանգիստ վարգում են, մեկը կատաղի այս ու այն կողմ է ցատկում ու փրփուրը բերանին՝ պատրաստ է ցաքուցրիվ անելու ամեն ինչ: Որոշ ձիեր էլ ելույթի վերջում ցած են նետում իրենց տերերին, իսկ մի արտաքուստ հանգիստ ձի սանձազերծ փախչում է՝ զրկելով իր ձիավարին առաջնությանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի երկրորդ առաջնությունից առաջ, թերևս, կարիք կլինի անցկացման կարգի մեջ որոշ շտկումներ անել:
г۳ëï³ÝÇ ³Ý¹ñ³ÝÇÏ ³é³çÝáõÃÛ³ÝÁ Ù³ëݳÏóáõÙ ¿ÇÝ ßáõñç 20 ÓÇ»ñ ¢ Ódzí³ñÝ»ñ

Առաջնությունը բաց էր մասնակիցների և հանդիսականների համար: Մուտքն անվճար էր, քանի որ կազմակերպիչները հույս ունեն, որ այս առաջին միջոցառումը հետաքրքրություն կառաջացնի մարզաձևի նկատմամբ: Հրավիրված էին պաշտոնատար անձինք և գործարար շրջանների ներկայացուցիչներ: Ներկայացել էին միայն մի քանիսը:

«Մրցույթի մասին պատահաբար ենք իմացել, - ասում է 60-ամյա Սերյոժա Հակոբյանը, - բերել եմ թոռնիկներիս, որպեսզի մոտիկից տեսնեն ձիերին, նրանց համար շատ հետաքրքիր է, և մեզ համար նույնպես»:

Սակայն հետաքրքրությունը կարճ տևեց, և շուտով հանդիսականները ծափահարում էին երեխաներին, որոնք ընդմիջումներին ձիերին նմանակելով չորեքթաթ այս ու այն կողմ էին վազվզում:

Այդուհանդերձ կազմակերպիչները լավատեսորեն են տրամադրված և հուսով են, որ անդրանիկ առաջնությանը կհետևեն այլ առաջնություններ: Իսկ Հայաստանի առաջին առաջնության հաղթողները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը այս շաբաթավերջին Թբիլիսիում կայանալիք Կովկասի գավաթի խաղարկությունում:

«Մյուս տարվանից ֆեդերացիան պատրաստվում է անցկացնելու որակավորման մրցումներ, որի շնորհիվ ձիասպորտը դինամիկ զարգացում կապրի», ասում է Ստեփանյանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.