ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 24, 2003 





ê³é»óí³Í Ý»ñϳ۳óáõÙ. í»ñ³Ï³éáõóí³Í óïñáÝÝ»ñÁª ÷³ÏÙ³Ý »½ñÇÝ ç»éáõóÙ³Ý í׳ñÝ»ñÇ å³ï׳éáí



Ø»Ï ³ÙÇë ³é³ç í»ñ³Ï³éáõóí³Í îÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÁ µ³ó»ó Çñ óï»ñ³ßñç³ÝÁ §öáùñÇÏ Æ¹³ÛÇ Í³ÕÇÏÝ»ñÁ¦ Ý»ñϳ۳óٳٵ

Ընդամենը մեկ ամիս առաջ
Երևանի սիրված Տիկնիկային թատրոնը մեծ շնորհանդես կազմակերպեց՝ հպարտությամբ ցուցադրելով իր նոր ու ժամանակակից դահլիճը «Լինսի» հիմնադրամի 550 հազար դոլարանոց վեակառուցումից հետո: Թատրոնը ստացել է նոր բազկաթոռներ, նոր լուսաձայնային սարքավորումներ և նոր հնարավորություններ՝ իր դերասանների և նկարիչների արվեստը լավագույնս ներկայացնելու համար: 300 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը սկսեց իր թատերաշրջանը «Փոքրիկ Իդայի ծաղիկները» ներկայացմամբ:

Վերակառուցման շրջանակներում, ինչպես և «Լինսի» հիմնադրամի մշակութային օջախների վերակառուցման 17,5 միլիոն դոլարանոց ծրագրում ներգրավված բոլոր թատրոններում արդիականացվել են կաթսայատները: Նախկինում համերգասրահները և թատրոնները ձմեռային ամիսներին փակվում էին վատ ջեռուցման կամ դրա բացակայության պատճառով: Որոշ դահլիճներում ներկայացումներ ընթանում էին, սակայն այնքան ցուրտ էր լինում, որ բեմ ելած դերասանները կարող էին տեսնել սեփական շունչը, իսկ հանդիսականները նստում էին դահլիճում վերարկուներով և գլխարկներով:

Ենթադրվում էր, որ «Լինսի» հիմնադրամը երկար սպասված լուծում կբերի այս պրոբլեմին՝ առանձնացված կաթսայատներ կառուցելով որոշ թատրոններում:

Տիկնիկային թատրոնում հիմնադրամը 80 հազար դոլար է ծախսել նոր կաթսայատան կառուցման վրա:

Եվ չնայած վերակառուցման ամիսներին և այն լավատեսությանը, որով թատրոնը վերաբացվեց, Տիկնիկային թատրոնը կարող է կրկին փակվել, քանի որ ի վիճակի չէ վճարել ջեռուցման 11 հազար դոլար վճարը (թատրոնի տարեկան բյուջեն 24 հազար դոլար է, որը հատկացնում է մշակույթի նախարարությունը):

Նոր կաթսայատունը կառուցվել է Տիկնիկային թատրոնին և հարևանությամբ գտնվող եղագիտության ազգային կենտրոնին սպասարկելու համար, սակայն, հայտնի չէ, թե ինչու, այն պատկանում է
Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, որը նման ծառայություններ է մատուցում քաղաքին, այդ թվում՝ գազ է մատակարարում շենքերի ջեռուցման համար:

Կաթսայատունը կից է թատրոնի շենքին, որն ինքը գտնվում է մի մեծ բնակելի շենքի կողքին: Թատրոնի ղեկավարությունը կասկածներ ունի, որ «Ջերմային տնտեսությունը» մտադիր է Տիկնիկային թատրոնի կաթսայատան ջեռուցումը տրամադրել շենքի բնակարաններին, և իրենք անտեղյակ կլինեն, թե գազի որ մասն է օգտագործվել թատրոնի ջեռուցման համար:
îÇÏÝÇϳÛÇÝ Ã³ïñáÝÇ Ñ³Ù³ñ ϳéáõóí»É ¿ 80 ѳ½³ñ ¹áɳñ ³ñÅáÕáõÃÛ³Ùµ ϳÃë³Û³ïáõÝ, áñå»ë½Ç óïñáÝÁ ϳñáճݳ ͳé³Û»É ѳݹÇë³Ï³ÝÝ»ñÇÝ Ý³¢ ÓÙé³ÝÁ

Նրա հավաստմամբ եթե կաթսայատունը պատկաներ թատրոնին, ապա, ըստ մասնագետների հաշվարկների, ջեռուցման ծախսերը 3 անգամ պակաս կլինեին: Եթե կաթսայատունը թատրոնի իրավասության տակ գտնվեր, ապա իրենք կկարողանային գիշերներն ու հանգստյան օրերին թուլացնել ջեռուցումը: Այդ պարագայում թատրոնը կվճարեր միայն սպառված գազի, ջրի և էլեկտրաէներգիայի համար՝ խուսափելով ջեռուցման սակագներից և այլ պետական հարկերից:

«Մեր սեփականությունը գտնվում է ուրիշի ձեռքին, ինչպես, եթե ձեր տան լույսը վառեր ձեր հարևանը, որին դուք պետք է վճարեք իր վառած լույսի համար, բնական է, որ նա կվառեր անխնա, որպեսզի իրեն շատ վճարեք», պարզաբանում է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նման խնդրի առաջ են կանգնած նաև Սպենդիարյանի անվան պետական օպերային թատրոնը, Կամերային երաժշտության տունը, Պետական պատկերասրահը և «Լինսի» հիմնադրամով վերանորոգված մի շարք այլ հաստատություններ: Այս պատուհասից ազատվել են միայն Մատենադարանը, Սունդուկյանի անվան և Դրամատիկական թատրոնները, քանի որ նրանց կաթսայատները իրենց սեփականությունն են:

«Ջերմային տնտեսության» նախկին պետ, այժմ գլխավոր ինժեներ Ռոբերտ Բուդաղյանի ասելով իրենք տիկնիկային թատրոնից կանխավճար են պահանջում, որովհետև նախկինում շատ շենքեր չեն վճարել իրենց ջեռուցման պարտքերը:

«Եթե կանխավճար չտան, ջեռուցում չեն ունենա», ասում է Բուդաղյանը:

Եթե ջեռուցման համակարգը չգործի, հնարավոր է, որ թատրոնները փակվեն առաջիկա 5 ամիսներին՝ մինչև տաք եղանակները:

«Անգամ սովորական համակարգիչը չի կարելի պահել 12 աստիճանից ցածր պայմաններում, էլ չեմ խոսում մեր նոր լուսատեսաձայնային սարքավորումների ու բարձրախոսների մասին, որոնք թատրոնի -1 աստիճանի պայմաններում գարնանն արդեն պիտանի չեն լինի», ասում է Բաբայանը:

Տիկնիկային և Օպերային թատրոնների ղեկավարությունները դիմել են մշակույթի նախարարությանն ու քաղաքապետարանին, որոնք խոստացել են լուծում գտնել այս խնդրի համար: «Ջերմային տնտեսության» գլխավոր ինժեներ Բուդաղյանն ասում է, որ միջնորդություն է ստացել մշակույթի նախարարությունից, սակայն պնդում է, որ զիջումներ չեն լինելու:

Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասում է, որ իրենք չեն պատրաստվում ուրիշին նվիրելու թանկարժեք կաթսայատունը:

«Մի օր էլ կտեսնենք «Ջերմային տնտեսությունն» այդ կաթսայատունն օգտագործում է իր հայեցողությամբ ՝ վաճառելով ջեռուցումն ում ուզի», համոզված ասում է Հովհաննիսյանը:

Մշակույթի նախարարությունում Բաբայանին առաջարկել են հարցը լուծել տոմսերի թանկացման միջոցով: Ներկայումս տոմսերն արժեն 300 դրամ (մոտ 50 սենթ): Նույնիսկ եթե տոմսի արժեքը դառնա 5000 դրամ (մոտ 8 դոլար), և բոլոր տոմսերը վաճառվեն, հնարավոր կլինի վճարել միայն ջեռուցման վարձի կեսը:

«Ո՞վ այդ դեպքում թատրոն կգա, եթե անգամ հիմա որոշ մարդիկ ի վիճակի չեն իրենց երեխաներին թատրոն բերելու», ասում է Բաբայանը:

Եվ Տիկնիկային թատրոնը ստիպված է նորից դառնալ հին տաշտակին՝ երեխաների սիրած տարեմուտյան ներկայացումներին: Մինչ թատրոնի 80 հազար դոլարանոց կաթսայատունը մնա անգործության մատնված, նոր դահլիճ կբերվեն էժանագին էլեկտրական ջեռուցիչներ, որոնք գոնե մի քիչ կտաքացնեն թատրոնը, որպեսզի երեխաները չզրկվեն տարեմուտյան ներկայացումներից:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

October 27: A few minutes of terror, a few years of asking why

Full story

 
 


October 27: Public outcry and the political impact of terrorism

Full story

 
 
 
 

The Tragedy of Trafficking: Organizations want to see a more active fight in Armenia

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Surviving members of the legendary Ararat football team were reunited Friday October 24 for a match to mark the 30th anniversary of their Soviet league
championship and cup double-winning season in 1973. The team played an all-star former Soviet national side at Yerevan's Hrazdan stadium.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.