 |
Ø»Ï
³ÙÇë ³é³ç
í»ñ³Ï³éáõóí³Í
îÇÏÝÇϳÛÇÝ
óïñáÝÁ
µ³ó»ó Çñ
óï»ñ³ßñç³ÝÁ
§öáùñÇÏ
ƹ³ÛÇ Í³ÕÇÏÝ»ñÁ¦
Ý»ñϳ۳óٳٵ |
Ընդամենը մեկ ամիս առաջ
Երևանի սիրված Տիկնիկային թատրոնը մեծ շնորհանդես
կազմակերպեց՝ հպարտությամբ ցուցադրելով իր նոր ու
ժամանակակից դահլիճը «Լինսի» հիմնադրամի 550 հազար
դոլարանոց վեակառուցումից հետո: Թատրոնը ստացել
է նոր բազկաթոռներ, նոր լուսաձայնային սարքավորումներ
և նոր հնարավորություններ՝ իր դերասանների և նկարիչների
արվեստը լավագույնս ներկայացնելու համար: 300 տեղանոց
լեփ-լեցուն դահլիճը սկսեց իր թատերաշրջանը «Փոքրիկ
Իդայի ծաղիկները» ներկայացմամբ:
Վերակառուցման շրջանակներում, ինչպես և «Լինսի»
հիմնադրամի մշակութային օջախների վերակառուցման
17,5 միլիոն դոլարանոց ծրագրում ներգրավված բոլոր
թատրոններում արդիականացվել են կաթսայատները: Նախկինում
համերգասրահները և թատրոնները ձմեռային ամիսներին
փակվում էին վատ ջեռուցման կամ դրա բացակայության
պատճառով: Որոշ դահլիճներում ներկայացումներ ընթանում
էին, սակայն այնքան ցուրտ էր լինում, որ բեմ ելած
դերասանները կարող էին տեսնել սեփական շունչը, իսկ
հանդիսականները նստում էին դահլիճում վերարկուներով
և գլխարկներով:
Ենթադրվում էր, որ «Լինսի» հիմնադրամը երկար սպասված
լուծում կբերի այս պրոբլեմին՝ առանձնացված կաթսայատներ
կառուցելով որոշ թատրոններում:
Տիկնիկային թատրոնում հիմնադրամը 80 հազար դոլար
է ծախսել նոր կաթսայատան կառուցման վրա:
Եվ չնայած վերակառուցման ամիսներին և այն լավատեսությանը,
որով թատրոնը վերաբացվեց, Տիկնիկային թատրոնը կարող
է կրկին փակվել, քանի որ ի վիճակի չէ վճարել ջեռուցման
11 հազար դոլար վճարը (թատրոնի տարեկան բյուջեն
24 հազար դոլար է, որը հատկացնում է մշակույթի նախարարությունը):
Նոր կաթսայատունը կառուցվել է Տիկնիկային թատրոնին
և հարևանությամբ գտնվող ¶եղագիտության
ազգային կենտրոնին սպասարկելու համար, սակայն, հայտնի
չէ, թե ինչու, այն պատկանում է
Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն»
պետական փակ բաժնետիրական ընկերությանը, որը նման
ծառայություններ է մատուցում քաղաքին, այդ թվում՝
գազ է մատակարարում շենքերի ջեռուցման համար:
Կաթսայատունը կից է թատրոնի շենքին, որն ինքը
գտնվում է մի մեծ բնակելի շենքի կողքին: Թատրոնի
ղեկավարությունը կասկածներ ունի, որ «Ջերմային տնտեսությունը»
մտադիր է Տիկնիկային թատրոնի կաթսայատան ջեռուցումը
տրամադրել շենքի բնակարաններին, և իրենք անտեղյակ
կլինեն, թե գազի որ մասն է օգտագործվել թատրոնի
ջեռուցման համար:
 |
îÇÏÝÇϳÛÇÝ
óïñáÝÇ
ѳٳñ ϳéáõóí»É
¿ 80 ѳ½³ñ
¹áɳñ ³ñÅáÕáõÃÛ³Ùµ
ϳÃë³Û³ïáõÝ,
áñå»ë½Ç
óïñáÝÁ
ϳñáճݳ
ͳé³Û»É
ѳݹÇë³Ï³ÝÝ»ñÇÝ
ݳ¢ ÓÙé³ÝÁ
|
Նրա հավաստմամբ եթե կաթսայատունը պատկաներ թատրոնին,
ապա, ըստ մասնագետների հաշվարկների, ջեռուցման ծախսերը
3 անգամ պակաս կլինեին: Եթե կաթսայատունը թատրոնի
իրավասության տակ գտնվեր, ապա իրենք կկարողանային
գիշերներն ու հանգստյան օրերին թուլացնել ջեռուցումը:
Այդ պարագայում թատրոնը կվճարեր միայն սպառված գազի,
ջրի և էլեկտրաէներգիայի համար՝ խուսափելով ջեռուցման
սակագներից և այլ պետական հարկերից:
«Մեր սեփականությունը գտնվում է ուրիշի ձեռքին,
ինչպես, եթե ձեր տան լույսը վառեր ձեր հարևանը,
որին դուք պետք է վճարեք իր վառած լույսի համար,
բնական է, որ նա կվառեր անխնա, որպեսզի իրեն շատ
վճարեք», պարզաբանում է Տիկնիկային թատրոնի տնօրեն
Ռուբեն Բաբայանը:
Նման խնդրի առաջ են կանգնած նաև Սպենդիարյանի
անվան պետական օպերային թատրոնը, Կամերային երաժշտության
տունը, Պետական պատկերասրահը և «Լինսի» հիմնադրամով
վերանորոգված մի շարք այլ հաստատություններ: Այս
պատուհասից ազատվել են միայն Մատենադարանը, Սունդուկյանի
անվան և Դրամատիկական թատրոնները, քանի որ նրանց
կաթսայատները իրենց սեփականությունն են:
«Ջերմային տնտեսության» նախկին պետ, այժմ գլխավոր
ինժեներ Ռոբերտ Բուդաղյանի ասելով իրենք տիկնիկային
թատրոնից կանխավճար են պահանջում, որովհետև նախկինում
շատ շենքեր չեն վճարել իրենց ջեռուցման պարտքերը:
«Եթե կանխավճար չտան, ջեռուցում չեն ունենա»,
ասում է Բուդաղյանը:
Եթե ջեռուցման համակարգը չգործի, հնարավոր է,
որ թատրոնները փակվեն առաջիկա 5 ամիսներին՝ մինչև
տաք եղանակները:
«Անգամ սովորական համակարգիչը չի կարելի պահել
12 աստիճանից ցածր պայմաններում, էլ չեմ խոսում
մեր նոր լուսատեսաձայնային սարքավորումների ու բարձրախոսների
մասին, որոնք թատրոնի -1 աստիճանի պայմաններում
գարնանն արդեն պիտանի չեն լինի», ասում է Բաբայանը:
Տիկնիկային և Օպերային թատրոնների ղեկավարությունները
դիմել են մշակույթի նախարարությանն ու քաղաքապետարանին,
որոնք խոստացել են լուծում գտնել այս խնդրի համար:
«Ջերմային տնտեսության» գլխավոր ինժեներ Բուդաղյանն
ասում է, որ միջնորդություն է ստացել մշակույթի
նախարարությունից, սակայն պնդում է, որ զիջումներ
չեն լինելու:
Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասում
է, որ իրենք չեն պատրաստվում ուրիշին նվիրելու թանկարժեք
կաթսայատունը:
«Մի օր էլ կտեսնենք «Ջերմային տնտեսությունն»
այդ կաթսայատունն օգտագործում է իր հայեցողությամբ
՝ վաճառելով ջեռուցումն ում ուզի», համոզված ասում
է Հովհաննիսյանը:
Մշակույթի նախարարությունում Բաբայանին առաջարկել
են հարցը լուծել տոմսերի թանկացման միջոցով: Ներկայումս
տոմսերն արժեն 300 դրամ (մոտ 50 սենթ): Նույնիսկ
եթե տոմսի արժեքը դառնա 5000 դրամ (մոտ 8 դոլար),
և բոլոր տոմսերը վաճառվեն, հնարավոր կլինի վճարել
միայն ջեռուցման վարձի կեսը:
«Ո՞վ այդ դեպքում թատրոն կգա, եթե անգամ հիմա
որոշ մարդիկ ի վիճակի չեն իրենց երեխաներին թատրոն
բերելու», ասում է Բաբայանը:
Եվ Տիկնիկային թատրոնը ստիպված է նորից դառնալ
հին տաշտակին՝ երեխաների սիրած տարեմուտյան ներկայացումներին:
Մինչ թատրոնի 80 հազար դոլարանոց կաթսայատունը մնա
անգործության մատնված, նոր դահլիճ կբերվեն էժանագին
էլեկտրական ջեռուցիչներ, որոնք գոնե մի քիչ կտաքացնեն
թատրոնը, որպեսզի երեխաները չզրկվեն տարեմուտյան
ներկայացումներից:
|