ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 17, 2003 




êåáñï. г۳ëï³Ý-Æëå³Ýdzª ½ñá-ùí³ïñá



ÈdzñÅ»ù ÑÇÝ·ª ãáñë ·áÉÇ Ñ³Ù³ñ

Անցյալ ուրբաթ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ԵՎՐՈ-2004-ի ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անցկացրած վերջին խաղը Իսպանիայի թիմի հետ ավարտվեց պարտությամբ ջախջախիչ չոր հաշվով՝ 0-4:

Խաղը Հայաստանի թիմի համար ոչ մի նշանակություն չուներ, քանի որ նախորդ պարտություններն արդեն զրկել էին մեր թիմին հաջորդ տարի Պորտուգալիայում անցկացվելիք ԵՎՐՈ-2004-ի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքից:

Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկից՝ Իսպանիայից, պահանջվեց ընդամենը յոթ րոպե, որպեսզի Խուան Վալերոնը խփի առաջին գոլը, որը բավական կլիներ Հայաստանի թիմին հաղթելու համար:

Սակայն դաշտի տերերը հավաքեցին իրենց արագ գոլից հետո և, դարպասապահ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղից ոգևորված, փորձեցին դիմադրություն ցույց տալ Ռաուլի նման միջազգային աստղերով համալրված իսպանացիների թիմին:

Հայ ֆուտբոլիստները 69 րոպե կասեցնում էին իսպանացիների գրոհները մինչև Ռաուլի խփած երկրորդ գոլը, որից հետո Հայաստանի թիմը կոտրվեց և սկսեց խաղալ «այլևս կորցնելու բան չկա» սկզբունքով, որի արդյունքը դարձան 87-րդ և 90-րդ րոպեին Ռեյեսի խփած երկու գոլերը:

Չնայած Երևանում ձեռք բերած հաղթանակին՝ Իսպանիան դեռ իր համար տեղ չի ապահովել ԵՎՐՈ-2004-ում: Նոյեմբերին Իսպանիայի թիմը պետք է երկու հանդիպում անցկացնի Նորվեգիայի թիմի հետ:

 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Elections in Azerbaijan: Aliev, yes. Public order, no

Full story

 
 
 
 

The Son Shines in Armenia: Refugees react to election of Ilham Aliev

Full story

 
 
 
 

How Much Is Enough?: Parliament debates law on "basket" minimum

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

From the field to the fryer

While neighbors in Azerbaijan and Georgia contemplate parliamentary and presidential politics, the focus in Armenia -- at least in the farmland -- is . . . potatoes.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.