ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 October 17, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Բոլորին էլ պետք է մեկը, որին կարելի է վերևից նայել,

Որպեսզի ցանկացած å³ÑÇÝ իրենց ավելի լավ զգան,

Մեկը, որը կանի այնպիսի բաներ, որից պարկեշտ մարդիկ կկնճռոտվեն:

Եթե չեք կարողանում գտնել այդպիսի մեկին, ես ձեր տրամադրության տակ եմ:

Իմ հերոս Քրիս Քրիսթոֆերսոնը Տեխասի Բրաունսվիլ քաղաքից գրել է այս տողերը՝ մեկնաբանելով ռեդնեքերի ռեակցիան հիփփիների նկատմամբ 1960-ականների անհանգիստ Ամերիկայում (ռեդնեք - redneck՝ տարբերություններ չընդունող, ռասիստական աշխարհայացքի տեր խավ, հատկապես ԱՄՆ-ի հարավային նահանգներում):

Բաքուն Բրաունսվիլ չէ (թեև Տեխասի մեծաթիվ նավթաբարոնները կարող էին Բրաունսվիլից Բաքու սարքել), ոչ էլ Երևանն է առանձնապես հիշեցնում Քրիսին ոգեշնչած ժամանակները: Սակայն ես վերհիշեցի նրա երգը, երբ տեսա բարեկամներիս ու գործընկերներիս արձագանքը Ադրբեջանի նախագահական ընտրություններին:

«Իմացա՞ր, թե Բաքվում ինչ է կատարվում»՝ բազմիցս շնչակտուր տրված այս հարցի հետևում չասված, բայց հասկացված եզրահանգումն է, որ Հայաստանը վերջապես ազատվել է Կովկասի խուլիգանի պիտակից:

Անկեղծորեն ասացեք, եթե ձեր մեջ հայկական արյուն կա, մի՞թե գոնե մի քիչ ուրախ չեք, որ երեկ Բաքվում դեպքերն այդպիսի այլանդակ զարգացում ստացան:

Տեղեկությունները հակասական են, սակայն հաստատված է, որ առնվազն երկու մարդ է սպանվել (այդ թվում՝ մի երեխա, որը ոտնատակ է արվել հրմշտոցում), երբ ոստիկանությունը և բողոքավորները հավասարապես կորցրել են գլուխները հետընտրական այս տուրուդմբոցում:

Սկսած մարտ ամսից, երբ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հակամարտությունը լցրեց Երևանի փողոցները զայրույթով, սպառնալիքներով, աննշան բռնության դեպքերով՝ արժանացնելով Հայաստանը միջազգային դատապարտման, հայերը սպասում էին անցյալ չորեքշաբթի օրվա Ադրբեջանի ընտրություններին հույսեր փայփայելով, որ ինչ-որ մեկի ֆոնին իրենք ավելի լավ տեսք կունենան: Ադրբեջանցիներն ընդառաջեցին հայերի այդ ցանկությ³Ýն այնպիսի ջերմեռանդությամբ, որ հայերը նրանց կողքին ապստամբություն խաղացող սիրողների տպավորություն թողեցին:

Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրություններին, ապա միջազգային հարյուրավոր դիտորդներ, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության պատվիրակությունը Փիթեր Այքերի գլխավորությամբ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից) իրենց անբարենպաստ կարծիքը հայտնեցին կատարվածի մասին:

«Այս ընտրությունները բացթողնված հնարավորություն էին ընդհանուր առմամբ ժողովրդավարական ընտրական գործընթացի համար: Մենք հատկապես մտահոգված ենք սպառնալիքների մակարդակով և քարոզարշավի ընթացքում թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմաններով», - երեկ ասաց Այքերը:

Ծանո՞թ է թվում:

Սակայն դրա համար պետք չէր դիտորդների պատվիրակություն, բավական էր մատույց դեպի հեռուստացույց, որևէ թերթ կամ ինտերնետային էջ, որպեսզի պարզ դառնար, թե ինչն էր այդպես «մտահոգել» ընտրական վարվելակարգի փորձագետներին:

Արյունաշաղախ դեմքերի ու ամբոխից փախչող ոստիկանների լուսանկարները և ծեծված մարդկանց ցույց տվող տեսանյութերը ներկայացնում էին մի պատմություն, որը երևանյան մամուլը կարող էր վերնագրել՝ «Մենք գոնե այդպիսի բան չենք արել»:

ԵԱՀԿ-ն մեծ աղմուկ չի բարձրացնում կատարվածից, սակայն առնվազն երկու հաղորդագրություն նշում են, որ Այքերն ինքը հրմշտոցի մեջ ոստիկանական մահակի մի քանի հարվածÇ է ³ñųݳóել: ԵԱՀԿ-ի Բաքվի ներկայացուցչին զայրացրել էին «ԱրմենիաՆաուի» թղթակցի փորձերը ստանալու այդ հաղորդագրության հաստատումը: Որպես կանոն դա վկայում է այն մասին, որ տեղեկությունը ճիշտ է:

Ինչ խոսք, անցած մարտին Երևանում անհանգիստ էր, ոստիկանությունն էլ չարաշահում էր իր լիազորությունները: Սակայն բանը չանցավ քերծվածքներից ու կապտուկներից, հիմնականում լեզվակռիվ էր գնում: Եվ, անշուշտ, չկային կատաղած ամբոխից փախչող ոստիկանների լուսանկարներ:

(Անձամբ իմ ամենասիրելի ընդվզման ակտն այն էր, երբ մի կին մոտեցավ նախագահ Քոչարյանի նստավայրը շրջապատած զինված ոստիկաններին և կրծկալը նետելով նրանց բղավեց. - «Եթե պիտի թողնեք, որ նա ձեզ ասի, թե ինչ անեք, ուրեմն հագե՛ք սա»:)

Մարտյան այն օրերին հայրենադարձ մի գործարար կին կարծիք հայտնեց, որ ես չափազանց քննադատաբար եմ մոտենում այստեղի ընտրական գործընթացին: Նրա ասածի մեջ ռացիոնալ հատիկ կար. մեր մեջ ասած, եղածը մի բան չէր՝ մի քիչ քվեատուփերի լցոնում, անօրինական զանգվածային ձերբակալություններ և ընտրական շտաբի հրկիզում և ընդամենը: Նա ասաց, որ պետք է մի քիչ սպասեմ ու տեսնեմ, թե ինչ է կատարվում Բաքվում, եթե ուզում եմ հասկանալ, թե ինչ է իսկական անարխիան:

Եվ նա ճիշտ դուրս եկավ: Եթե Հայաստանը հասարակայնության հետ կապերի նախարարություն ունենար, ապա այսօր վերջինս կարող էր ծաղիկներ ուղարկել Բաքու՝ շնորհակալություն հայտնելով Երևանին անօրինություններում գերազանցելու համար:

Եվ այսպիսով հանվեց վատ վարքի խաչը, դրան փոխարինելու եկավ թեթև ինքնահավանությունը: Կարծես աշխարհի ամենաբարձրահասակ գաճաճ լինելը մարդուն կարող է հսկա դարձնել:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Elections in Azerbaijan: Aliev, yes. Public order, no

Full story

 
 
 
 

The Son Shines in Armenia: Refugees react to election of Ilham Aliev

Full story

 
 
 
 

How Much Is Enough?: Parliament debates law on "basket" minimum

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

From the field to the fryer

While neighbors in Azerbaijan and Georgia contemplate parliamentary and presidential politics, the focus in Armenia -- at least in the farmland -- is . . . potatoes.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.