 |
ijÝݳ
²Ý¹ñÛ³ÝÁ
ÑáõÛë ãáõÝÇ,
áñ ²¹ñµ»ç³ÝÇ
Ýáñ ݳ˳·³ÑÁ
г۳ëï³ÝÇ
÷³Ëëï³Ï³ÝÝ»ñÇÝ
÷áËѳïáõóáõÙ
Ïï³ Ýñ³Ýó
ë»÷³Ï³ÝáõÃÛ³Ý
ѳٳñ: ØdzÏ
µ³ÝÁ, áñ
ݳ ëå³ëáõÙ
¿ Ýáñ ݳ˳·³ÑÇó,
˳ճÕáõÃÛáõÝÝ
¿:
|
«Ես կքվեարկեի նրա օգտին, որովհետև նա իր հոր որդին
է»:
Սա մի արտահայտություն է, որ հաճախ էր հնչում
Հայաստանում անցյալ ձմեռ կայացած նախագահական ընտրարշավի
ընթացքում, երբ Ստեփան Դեմիրճյանի անհաջողության
մատնված քարոզարշավն արթնացրեց նրա սպանված հոր՝
Կարեն Դեմիրճյանի հիշատակը:
Եվ սա մի արտահայտություն է, որ վերջին օրերս
հաճախ էին կրկնում հարևան Ադրբեջանում Իլհամ Ալիևի
հաջողությամբ ընթացող քարոզարշավի ժամանակ: Իլհամը
ձգտում է փոխարինելու հորը Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Եթե ղարաբաղյան պատերազմի պատճառով շուրջ 360
հազար հայեր փախած չլինեին Ադրբեջանից, ապա շատ
հավանական է, որ Ալիևն այս շաբաթ կստանար նաև նրանց
ձայները:
«Քանի որ Իլհամը հոր քաղաքականության շարունակողն
է, դա նշանակում է, որ նա ղարաբաղյան հակամարտության
խաղաղ կարգավորման կողմնակից է, - ասում է Երևանում
բնակվող փախստական Ժաննա Անդրյանը: - Ես դիտել եմ
նրա հարցազրույցները հեռուստատեսությամբ և կարող
եմ ասել, որ նա կիրթ, ինտելիգենտ և խելոք մարդ է,
ճիշտ իր հոր նման»:
Անդրյանը ավելի քան քսան տարի երգել է Ադրբեջանի
մայրաքաղաք Բաքվի պետական օպերայում: Նախկին մեցցո
սոպրանոն ասում է, որ Հեյդար Ալիևը սիրում էր երաժշտություն
և հաճախ էր ընտանիքով այցելում պետական օպերա:
«Ես չեմ հիշում նրա որդի Իլհամին, բայց հիշում
եմ նրա հանգուցյալ կնոջը, որը տաղանդավոր ակնաբույժ
էր Բաքվում: Մի անգամ ներկայացումից հետո նրանք
եկան հետնաբեմ, մեզ ծաղիկներ նվիրեցին ու շնորհակալություն
հայտնեցին»:
Ադրբեջանի 92000 հայ ընտանիքների նման Անդրյանն
էլ է 1990 թվականին իր տունը Բաքվում թողել:
Նա ասում է, որ հույսեր չի փայփայում, թե Ադրբեջանի
նոր նախագահը փոխհատուցում կտա հայ փախստականներին
նրանց սեփականության համար: Միակ բանը, որ նա ակնկալում
է նոր նախագահից, խաղաղությունն է:
 |
ijÝݳ
²ñáõÃÛáõÝáí³
ϳñÍáõÙ
¿, áñ ù³ÝÇ
áñ ÆÉѳÙ
²ÉÇ¢Á áõÝÇ
¢° Çß˳ÝáõÃÛáõÝ,
¢° ÷áÕ, Ýñ³
ѳٳñ ÇÙ³ëï
ãáõÝÇ
í»ñëÏë»É
å³ï»ñ³½ÙÁ...
|
Մեկ այլ փախստական` Ժաննա Արությունովան, նույնպես
հույս ունի, որ Իլհամը չի վերսկսի պատերազմը Լեռնային
Ղարաբաղի համար:
«Մարդիկ պատերազմ են վարում իշխանության և փողի
համար: Իլհամը երկուսն էլ ունի: Եթե անգամ նա նախագահ
չընտրվեր, նրա հոր կուտակած հարստությունը բավական
կլիներ նրա, նրա երեխաների ու թոռների համար»:
Արությունովան Բաքվում գիտաշխատող է եղել և հաճախ
է շփումներ ունեցել տեղացի պաշտոնյաների հետ: Նա
ասում է, որ ինքը և մյուս հայերը՝ իր հարևանները
և գործընկերները, վայելում էին ադրբեջանցիների բարյացակամ
վերաբերմունքը: 1990 թվականի Բաքվի ջարդերը նրան
պատահական էին թվում: Նա ասում է, որ միայն Հայաստանում
հայտնվելուց հետո ինքը հասկացավ, որ հակահայկական
շարժումը լավ կազմակերպված էր:
«Եթե այդ շարժումը չսկսվեր 1990-ականներին, ապա
տեղի կունենար ուրիշ ժամանակ: Հայերն Ադրբեջանում
ապագա չունեին: Չնայած այնտեղ կար հայկական եկեղեցի,
և ոչ ոք չէր կարող արգելել հայերեն խոսել, որովհետև
Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր, որտեղ բնակվում
էին նաև շատ ռուսներ և հրեաներ», - ասաց Արությունովան:
«Սակայն հայերը չէին կարող ղեկավար պաշտոններ
զբաղեցնել, և ամբողջ երկիրը վերահսկում էին ադրբեջանցիները»,
- ասաց նա:
Ըստ միգրացիայի և փախստականների վարչության վերջերս
տրամադրած տվյալների Հայաստանում մնացել են 280
հազար փախստականներ: Մյուսները հեռացել են Հայաստանից՝
հիմնականում մեկնելով Ռուսաստան:
Փախստականների մեծ մասը չեն ինտեգրվել իրենց նոր
տանը և ասում են, որ ամեն օր հիշում են իրենց նախկին
հայրենիքը, որը թշնամական վերբերմունք ցույց տվեց
իրենց նկատմամբ:
«Եթե Իլհամ Ալիևը հանդուրժողական քաղաքականություն
վարի, միգուցե հնարավորություն ստանանք Բաքու գնալու,
ոչ թե այնտեղ մնալու, այլ մեկ անգամ ևս տեսնելու
այն քաղաքը, որտեղ ծնվել ենք», - ասում է Անդրյանը:
|