 |
§²Ù»Ý
¹»åùáõÙ
Ù»Ýù å»ïù
¿ µ³Ý³Ïó»Ýù
²¹ñµ»ç³ÝÇ
Ñ»ï ¢ Ýñ³
Ñ»ï ÉáõÍ»Ýù
Ù»¢ ÁݹѳÝáõñ
åñáµÉ»ÙÁ¦,
- ³ëáõÙ
¿ Ô³ñ³µ³ÕÇ
ݳ˳·³Ñ
²ñϳ¹Ç
ÔáõϳëÛ³ÝÁ:
Îáõݻݳ±
³ñ¹Ûáù
²¹ñµ»ç³ÝÇ
ÝáñÁÝïÇñ
ݳ˳·³ÑÁ
µ³í³Ï³Ý³ã³÷
Çß˳ÝáõÃÛáõÝÁ
¢ ³ç³ÏóáõÃÛáõÝ
Ȗ얂
Ý»ñëáõÙ,
áñå»ë½Ç
³ñÓ³·³ÝùÇ
÷áñÓ³éáõ
ݳ˳·³ÑÇ
ÏáãÇÝ
|
Իլհամ Ալիևի ընտրությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնում
զուսպ ընդունվեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
(ԼՂՀ): Այստեղ մեծամասնությունն ընկալում է նրա
ընտրությունը (ձայների ճնշող առավելությամբ) այն
համատեքստում, թե ինչպիսին կարող է լինել լիազորությունները
հանձնող նախագահի որդու մոտեցումը ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հարցում:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասում է, որ դեռ
վաղ է եզրակացություններ անել Ղարաբաղի հարցում
նոր նախագահի և նրա քաղաքական քայլերի մասին:
«Ըստ էության, Իլհամ Ալիևը դեռ իրեն ոչ մի կերպ
չի դրսևորել», - ասաց Ղուկասյանը ռուսական լրատվամիջոցների
ներկայացուցիչներին Ստեփանակերտում: Հայաստանի և
Լեռնային Ղարաբաղի հասցեին Իլհամ Ալիևի վերջերս
արված կոշտ հայտարարությունները Ղուկասյանը համարում
է նախընտրական պոպուլիստական հռետորական հնարքներ:
Այդ կապակցությամբ նա մտավախություն հայտնեց, որ
ապագայում նորընտիր նախագահը կարող է դառնալ այդ
հայտարարությունների պատանդը:
«Ամեն դեպքում մենք պետք է բանակցենք Ադրբեջանի
հետ և լուծենք մեր ընդհանուր պրոբլեմը», - ասաց
Ղուկասյանը: ԼՂՀ նախագահն ասում է, որ խաղաղության
բանակցությունները վերսկսելու համար պետք է գնալ
«խաղաղության ռիսկի», այսինքն՝ Իլհամ Ալիևի վարչակարգը
պետք է դիմի Ադրբեջանում ժողովրդականություն չվայելող
փոխզիջումային քայլերի:
ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել
Սարգսյանը հույս հայտնեց, որ «Ալիև-ավագի փորձը
և հակամարտությունը կարգավորելու նրա հակվածությունը
կփոխանցվեն Ալիև-կրտսերին: Կարգավորման գործընթացի
հետագա զարգացումը մեծապես կախված կլինի Ադրբեջանում
կայուն և ուժեղ իշխանություն հաստատելու Իլհամ Ալիևի
կարողությունից»:
«Իլհամ Ալիևի իշխանության գալու հետ ղարաբաղյան
հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշման
մեջ ոչ մի փոփոխություն չի սպասվում», - ասաց ԼՂՀ
խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Սակայն Աթանեսյանը նաև կարծիք հայտնեց, որ կրտսեր
Ալիևի իշխանական դիրքերը կարող են այնքան էլ ամուր
չլինել, քանի որ նա իշխանության է եկել «իր հոր
անդիմադրելի հմայքի և անառարկելի հեղինակության
շնորհիվ»:
Եթե նոր նախագահը չկարողանա կարգավորել Ղարաբաղի
հարցը ադրբեջանական սցենարով, այսինքն՝ վերադարձնելով
Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայությանը, ապա որոշակի
արմատական ուժեր կարող են ընդվզել նրա դեմ: Աթանեսյանի
հավաստմամբ դրա հնարավորությունը «կմեծանա Հեյդար
Ալիևի վախճանից հետո»: Նման կարծիքի են նաև Լեռնային
Ղարաբաղի անկախ քաղաքական փորձագետները:
Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր րիգորյանը վստահ
է, որ Իլհամ Ալիևին չի հաջողվի տիրանալ իրական իշխանությանը
երկրում: «Այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն
է, որտեղ տոտալիտարիզմի արժեքները գերակայում են
պետական կառույցի մնացած բոլոր պարամետրների վրա,
իրական իշխանությունը պատկանում է միայն այն մարդկանց,
ովքեր լիովին վերահսկում են ուժային կառույցները,
- ասում է րիգորյանը: - Այդպիսին էր իրավիճակը Հեյդար
Ալիևի օրոք, որն ի սկզբանե իր մարդկանց էր դրել
ուժային կառույցների՝ պաշտպանության, ներքին գործերի
և ազգային անվտանգության նախարարությունների ղեկավար
պաշտոններում»:
Սակայն րիգորյանի հավաստմամբ Ալիև-կրտսերն իշխանության
է եկել հիմնականում այդ արդեն գոյություն ունեցող
ուժային կառույցների շնորհիվ: Եվ «այսպիսով, ոչ
թե նախագահն է վերահսկելու իր ուժային նախարարությունների
գործունեությունը, այլ այդ նախարարություններն են
հետևելու նախագահի վարքին»:
Անդրադառնալով հակամարտության հնարավոր խաղաղ
կարգավորման հարցին՝ րիգորյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի
խմբի ցանկացած առաջարկ կմերժվի Ադրբեջանի կողմից,
եթե այն նախատեսի «իրական փոխզիջում»:
Մի փոքր այլ կարծիքի է «Ժողովրդավարական բարեփոխումները
և մարդու իրավունքները» հասարակական-քաղաքական կազմակերպության
նախագահ եորգի Ղազարյանը: Նա ենթադրում է, որ Իլհամ
Ալիևը կարող է պարտավորված լինել ԱՄՆ-ի, Ռուսաստանի,
Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ երկրների իր դաշնակիցների
առջև, որոնք իրենց հավանությունն են տվել հայր-որդի
իշխանափոխությանը:
«Իլհամը գիտակցում է, որ այդ երկրներն իրեն օժանդակություն
են ցուցաբերել, որպեսզի ինքը կարողանա կայունություն
պահպանել տարածաշրջանում և փոխզիջումների գնալ Ղարաբաղի
հակամարտության լուծման հարցում», - ասաց Ղազարյանը:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի քաղաքական
գործիչներն ու վերլուծաբանները, ինչպես նաև հասարակայնության
մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ համամիտ են, որ
Իլհամ Ալիևը ավելի կանխատեսելի և ավելի պատասխանատու
գործիչ է, քան նրա հակառակորդները, որոնք համարվում
են արմատական ազգայնականներ:
Այդ մտայնությունը Ղարաբաղում շատերին հիմք է
տալիս հավատալու, որ ութ տարի շարունակվող հրադադարը
կպահպանվի Իլհամ Ալիևի վարչակարգի օրոք:
|