 |
§àÙ³Ýù
ϳñÍáõÙ
»Ýª »Ã»
Ù³ñ¹Á ³Ýí³ë³ÛɳÏÇ
Ù»ç ¿, áõñ»ÙÝ
ãÇ Ï³ñáÕ
÷áÕ í³ëï³Ï»É¦,
- ³ëáõÙ ¿
²ñÙ»Ý ²É³í»ñ¹Û³ÝÁª
гïáõÏ
ϳñÇùÝ»ñ
áõÝ»óáÕ
Ù³ñ¹Ï³Ýó
ûųݹ³ÏáõÃÛ³Ý
§àôÝÇëáݦ
ϳ½Ù³Ï»ñåáõÃÛ³Ý
ݳ˳·³ÑÁ:
ܳ ѳٳӳÛÝ
㿠ѳßٳݹ³ÙÝ»ñÇ
Ýϳïٳٵ
ÏÇñ³éíáÕ
§ë³Ñٳݳ÷³Ï
ϳñáÕáõÃÛáõÝÝ»ñáí
Ù³ñ¹ÇϦ
ï»ñÙÇÝÇÝ:
|
Հաշմվածներ, խեղանդամներ, անդամալույծներ:
Այս բառերը վերադարձ են դեպի հին օրերը, երբ «քաղաքական
կոռեկտության» ստանդարտը Արևմուտքին ստիպեց հորինել
այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «ֆիզիկական
խնդիր ունեցող անձը»:
Այնուհանդերձ հայաստանյան մամուլում այս բառերն
են առավել հաճախ գործածվում հաշմանդամների նկատմամբ:
Այս շաբաթ տեղի ունեցավ սեմինար՝ «ԶԼՄ-ները և
սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց վերաբերող
հարցերի լուսաբանումը» թեմայով: Սեմինարը կոչված
էր ավելի լուսավորյալ վերաբերմունք ձևավորել այդ
կարգի մարդկանց նկատմամբ:
Բաց հասարակության ինստիտուտի նախաձեռնությամբ
հավաքվել էին վեց հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ և հրավիրվել էին 20 լրագրողներ:
Հավաքի նպատակն էր անցկացնել քննարկում՝ տվյալ բնագավառում
արդի բառապաշարի մշակման շուրջ: Խնդիրն այն էր,
թե ինչպես կարելի է ցուցաբերել կարեկցանք ու գութ՝
առանց նվաստացնելու մարդուն: Բացի այդ ՀԿ-ները արտահայտեցին
իրենց մտահոգությունը, որ հաշմանդամների հետ առնչվող
հարցերի լուսաբանումը հաճախ տուժում է անճշտություններից
և պատշաճ վարվելակարգի պակասից:
Լրագրողներին, մասնավորապես, խնդրեցին խուսափել
«խեղված», «զոհ», «պակասություն», «հիվանդ» բառերից`
դրանց փոխարեն օգտագործելով «ֆիզիկապես անկարող»
կամ «հատուկ կարիքներով մարդիկ» տերմինները:
Թեև կազմակերպիչները նշեցին, որ հաշմանդամների
նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքի համար իրենք
մեղադրում են ոչ թե լրագրողներին, այլ ավելի շուտ
հասարակությանը, քննարկումը վերաճեց բուռն բանավեճի:
Լրագրողներն իրենց հերթին նշեցին, որ շատ դեպքերում
հաշմանդամների հետ աշխատող կազմակերպություններն
իրենց բավարար տեղեկություններ չեն տրամադրում,
սակայն համաձայնեցին, որ այդ ամենը ժառանգություն
է մնացել նախորդ հասարակարգից:
Խորհրդային Միության 70 տարիների պատմությունն
իր հետքն է թողել հաշմանդամ մարդկանց նկատմամբ հասարակության
վերաբերմունքի վրա. նրանց վերաբերվում են խտրականությամբ:
Դրա հետևանքը մի հասարակություն է, որի համար հաշմանդամների
կյանքը նորանկախ կյանքի վատ ծանոթ ու, թերևս, անգամ
վախեցնող մի ասպեկտ է:
Հասարակության հետաքրքրությունը հաշմանդամների
հարցերի նկատմամբ Հայաստանում մեծացավ 1988 թվականի
ավերիչ երկրաշարժից հետո, որը տարավ 26 հազար մարդու
կյանք և հազարավոր այլ մարդկանց դարձրեց հաշմանդամ:
 |
²ñ÷ÇÝ»
²µñ³Ñ³ÙÛ³ÝÁ
ϳñÍáõÙ
¿, áñ Éñ³·ñáÕÝ»ñÁ
ѳßٳݹ³ÙÝ»ñÇÝ
ѳë³ñ³ÏáõÃÛ³Ý
ÉÇÇñ³í
³Ý¹³ÙÝ»ñ
ã»Ý ѳٳñáõÙ
|
Անկախության հետ ծագեց նախաձեռնություն` համապատասխանեցնելու
Հայաստանը մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին,
այդ թվում` նաև հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի
հարցում:
Սակայն հին մոտեցումները ամբողջությամբ տեղի չեն
տվել, և հնացած պիտակները շարունակում են համատարած
կերպով կիրառվել:
Անկախ այն փաստից, նրանց «հաշմանդամ» են կոչում,
թե «հատուկ կարիքներով մարդիկ», մարդիկ շարունակում
են իրենց հայացքները սևեռել անվասայլակներին գամվածների
վրա: Հազվագյուտ են այն փողոցներն ու շենքերը, որոնք
կառուցելիս հիշել են նրանց կարիքները:
Պաշտոնական տվյալներով Հայաստանում կան ³í»ÉÇ
ù³Ý 110 հազար հաշմանդամներ,
այդ թվում` աֆղանական և ղարաբաղյան պատերազմի վետերանները:
39-ամյա Արմեն Ալավերդյանը` սեմինարի նախաձեռնողներից
մեկը և Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց օժանդակության
«ՈՒնիսոն» կազմակերպության նախագահը, լավ ծանոթ
է այս հարցին:
Նա 22 տարեկան էր, երբ նրա ոտքերն անդամալուծվեցին,
և այդ ժամանակից նա շարունակ բախվում է տգիտության
և հետաքրքրասիրության:
«Երբ գնում եմ շուկա, որոշ վաճառողներ անվճար
միրգ են առաջարկում` կարծելով, թե ինձ մեծ լավություն
են անում: Մարդիկ կարծում են, որ եթե անվասայլակում
ես, ուրեմն չես կարող դրամ վաստակել», - ասում է
Ալավերդյանը:
Ալավերդյանն ասում է, որ, չնայած Երևանի վերջերս
վերակառոցված մայթերն ավելի մատչելի դարձնելու փորձերին,
այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել:
«Իմ փոխադրամիջոցը տաքսին է, - ասում է նա, -
որովհետև ո՛չ հաս³րակական ավտոբուսները, ո՛չ
էլ մետրոն հարմարեցված չեն անվասայլակներին»:
Ալավերդյանը չի ընդունում հաշմանդամների նկատմաÙբ
կիրառվող «սահմանափակ կարողություններով մարդիկ»
տերմինը և ասում է, որ նախընտրելի է «հատուկ կարիքներով
մարդիկ» տերմինը:
«Եթե, օրինակ, անվասայլակին գամված հաշմանդամ
աշակերտը շախմատի չեմպիոն է, իսկ նրա համադասարանցին,
որը հաշմանդամ չէ, ստանում է ամենացածր գնահատականները,
ապա այդ երկուսից ո՞րն է «սահմանափակ կարողություններով»»,
- հարցնում է Ալավերդյանը:
Կլոր սեղանի մեկ այլ կազմակերպիչ` հաշմանդամ երեխաների
«Փրկություն» միության ղեկավար Արփինե Աբրահամյանն
ասաց, որ հաշմանդամների հարցերով զբաղվով շատ ՀԿ-ներ
ակտիվ դեր են խաղում քաղաքացիական հասարակության
ձևավորման գործում: ԶԼՄ-ները կարող են ավելի արդյունավետ
դարձնել նրանց գործունեությունը:
«Շատ լրագրողներ դեռ պատրաստ չեն հաշմանդամներին
դիտելու որպես հասարակության լիիրավ անդամների»,
- ասաց Աբրահամյանը:
«Իրենց հոդվածներն ավելի տպավորիչ դարձնելու համար
հեղինակներն օգտագործում են սխալ տերմիններ ու բառեր,
որոնք վիրավորական են հաշմանդամների համար: Լրագրողները
կարող են «հիմար» անվանել աուտիզմով տառապող մարդուն:
Իհարկե, նրանք միտումնավոր չեն վիրավորում մարդկանց,
պարզապես նրանք չգիտեն համապատասխան բառերը», -
ասաց նա:
Սեմինարի կազմակերպիչները լրագրողներին բաժանեցին
բուկլետներ, որոնք պարունակում էին տեղեկություններ
հաշմանդամների հետ վարվելակարգի ընդհանուր կանոնների
մասին: Նրանք խոստացան նոր սեմինարներ կազմակերպել,
որպեսզի օգնեն լրագրողներին ազատվելու իրենց կաղապարներից,
և ընթերցողներին ծանոթացնեն վերջին տասնամյակում
Հայաստանի հաշմանդամների և նրանց կազմակերպությունների
ձեռք բերած հաջողություններին:
|