 |
ܳËÏÇÝ
Çñ³ùóÇÝ»ñÁ
áõñ³Ë »Ý
ѳÛñ»ÝÇù
í»ñ³¹³éݳÉáõ
ѳٳñ, û¢
г۳ëï³ÝáõÙ
¹»é Çñ»Ýó
ë»÷³Ï³Ý
ïáõÝÁ ãáõÝ»Ý
|
Ամեն երեկո, երբ արևը մայր է մտնում, Ավետիսյանների
ընտանիքը հավաքվում է երեք սենյականոց բնակարանի
պատշգամբում, որպեսզի մեկ անգամ ևս հիանա մայրամուտի
շողերով շաղախված Արարատով:
«Մեր մեծերից շատ էինք լսել այս հրաշալի լեռան
մասին, բայց երբեք չէինք տեսել: Ամեն օր, ամեն րոպե
դիտում ենք ու էլի կարոտով նայում», - ասում է ընտանիքի
հայրը՝ 44-ամյա Անդրանիկ Ավետիսյանը:
Իրաքահայ այս ընտանիքը Իրաքից տեղափոխվեց Հորդանան
1999 թվականին, երբ երկրում տիրող անառողջ մթնոլորտը
սկսեց անդրադառնալ Բաղդադում նրանց կյանքի վրա:
«Սադամ Հուսեյնի ռեժիմը ուղեկցվում էր գողություններով
ու սպանություններով: Եթե ամուսինս տանը չէր լինում,
փակում էինք բոլոր պատուհաններն ու դռները և նստում
տանը: Փողոցում միշտ պետք է աչքդ երեխաների վրա
պահեիր, թե չէ փախցնում էին ու հետո փրկագին պահանջում»,
- պատմում է Անդրանիկի կինը՝ 34-ամյա Սիլվա Ասատուրյանը:
Նրանց ոչ մի երկիր չէր ընդունում, քանի որ Իրաքի
քաղաքացիներ էին: 6 ամսով ապաստան է տալիս Հորդանանը:
Այդ ժամկետը լրանալուց հետո ընտանիքի յուրաքանչյուր
անդամի համար պետք է վճարեին օրական 1 դոլար: Երկուսուկես
տարի Հորդանանում ապրելուց հետո, 2001 թվականի սեպտեմբերի
1-ին Ավետիսյանները գալիս են Երևան:
«Եկանք ստիպված, բայց մնացինք հաճույքով, սիրեցինք
մեր երկիրը», - ասում է Անդրանիկը:
Ամուսնուն հուզված ընդհատում է Սիլվան: Նրա աչքերը
լցված են արցունքներով, ձայնը դողում է. - «Շատ
անուշ է Հայաստանը: Երբ ոտք դրեցինք այս հողի վրա,
անմիջապես զգացինք, որ սա մերն է, մեր քաղաքն է,
և ոչ ոք չի կարող մեզ ասել՝ դուք ո՞վ եք»:
Հայաստան են եկել երկու աղջիկների՝ 10-ամյա Ռիտայի
և 6-ամյա Մարիամի հետ: 2002-ի դեկտեմբերի 11-ին
ծնվում է նրանց որդին՝ Լևոնը, և, ինչպես իրենք են
ասում, Լևոնը հայաստանցի է:
«Երբ տղաս ծնվեց, դեռևս Իրաքի քաղաքացի էինք:
Դիմեցինք Իրաքի դեսպանություն, որ տղայիս անունը
գրանցեն անձնագրիս մեջ, ինչպես ընդունված է Իրաքում:
Հրաժարվեցին՝ ասելով, որ Սադամը նոր հրաման է արձակել,
որով արգելվում է այլ ազգի անուն վերցնել», - պատմում
է Սիլվան: Այլ կերպ ասած, երեխան կարող է գրանցվել
Իրաքում, սակայն ոչ հայկական անունով:
 |
²í»ïÇëÛ³ÝÝ»ñÁ
Ñå³ñï »Ý,
áñ Çñ»Ýó
áñ¹Ç È¢áÝÁ
ÍÝí»É
¿ г۳ëï³ÝáõÙ,
¢ ÇëϳϳÝ
ѳ۳ëï³ÝóÇ
¿
|
Այս մերժումը առիթ է դառնում, որ Ավետիսյանները
հրաժարվեն Իրաքի քաղաքացիությունից և դառնան Հայաստանի
քաղաքացիներ:
Ըստ Անդրանիկի հայկական անձնագրեր տալու համար
իրենցից գրանցում պահանջեցին, իսկ իրենք գրանցում
չունեին: Իսկ եթե գրանցում չունես, քաղաքացիություն
չեն տալիս:
«Ստիպված գտանք մի ընտանիքի, որը համաձայնեց 200
դոլարի դիմաց մեկ տարով իր տանը գրանցել մեզ բոլորիս,
- ասում է Սիլվան ու շարունակում, - այստեղ շատերն
են այդպես փող աշխատում»:
Ավետիսյանների ընտանիքը վարձով ապրում է Երևանի
Զեյթուն թաղամասում: Մեկ ամսվա համար վճարում են
40 դոլար:
Հայաստան տեղափոխվելուց հետո Անդրանիկը վեց ամիս
աշխատանք չուներ, ապրում էին Իրաքի խնայողություններով:
Այսօր Անդրանիկն աշխատում է «Արմենիա» հյուրանոցի
շինարարությունում, թեև մասնագիտությամբ հաշվապահ
է:
«Միայն մի բանից եմ դժգոհ, որ Հայաստանում դժվարությամբ
ենք աշխատանք գտնում, աշխատավարձերն էլ ցածր են»,
- ասում է նա:
Ամուսնու քննադատական խոսքերը շտապում է մեղմել
Սիլվան. - «Աշխատավարձը քիչ է՝ 120 դոլար, բայց
գոհ եմ: îանս իրերի մեծ մասը ուրիշներն են
տվել, ես ոչինչ չունեմ: Հայաստանում անգամ չգիտեմ՝
երբևէ կարող ենք տուն գնել, թե՝ ոչ, բայց էլի գոհ
եմ: Հոգիս հանգիստ է: Չեմ վախենում երեխաներիս համար,
Անդրանիկը մի քիչ ուշանում է՝ չեմ անհանգստանում»:
Անդրանիկը ծնվել է Քիրքուքում, Սիլվան՝ Բաղդադում:
Ամուսնանալով՝ սկսում են գաղտնի ապրել Բաղդադում,
որովհետև ըստ 1990 թվականից գործող օրենքի Բաղդադում
չծնված մարդիկ չեն կարող ապրել այնտեղ:
«Մեր տունը այնտեղ տեսնեի՜ք, մեր խանութները,
մեր մեքենաները: Նյութապես ապահովված էինք: Բայց
32 տարի ապրելով օտար հողում՝ չեմ զգացել, որ դա
իմն է», - ասում է Սիլվան:
Անցյալ գարնանը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Իրաք
ներխուժելուց երկու ամիս առաջ նա համոզում է Հայաստան
գալ նաև քրոջ՝ Սյուզանի ընտանիքին: Բաղդադում վաճառելով
իրենց ողջ ունեցվածքը և 20000 դոլար վճարելով՝ անցնում
են Սիրիայի սահմանը (այդ գումարի մեջ է մտնում է
նաև քրոջ՝ Էմմայի, «ամուսնության» փաստաթղթերի ձևակերպումը,
քանի որ չամուսնացած կանայք իրավունք չունեն լքել
Իրաքը):
 |
êÇÉí³
²ë³ïáõñÛ³ÝÁ
áõñ³ËáõÃÛ³Ùµ
¿ ³ÝáõÙ
ï³Ý ·áñÍ»ñÁ,
ù³ÝÇ áñ
Ýñ³ Ñá·ÇÝ
ÑÇÙ³ ѳݷÇëï
¿ |
«Տասը տարի է ամուսինս զինվորական ծառայության
մեջ էր, - ասում է 37-ամյա Սյուզանը, - արդեն զինվարժանքների
էին տանում 11-ամյա տղայիս՝ Հերոսին: Այնքան հայեր
զոհվեցին իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988
թթ.): Ես արդեն սարսափում էի, որ կարող եմ այս անիմաստ
պատերազմում կորցնել ամուսնուս»:
Նրա ամուսինը՝ 39-ամյա Հարութ Սալաթյանը ասում
է, որ Բաղդադում շատ անհանգիստ էր:
«Կինս հղի էր, մեզ հետ էին մեր երեք երեխաները
և կնոջս քույրը: Փախանք գաղտնի: Բաղդադում շատ շուտ
են մատնում իրար, միայն փող աշխատեն», - պատմում
է նա:
Հարութը արցունքն աչքերին նկարագրում է իրենց
թռիչքը Հալեպից Երևան. «Բաղդադում ասել էին՝ Արարատը
վերևից շատ «աղվոր» է, անպատճառ կնայեք: Օդանավում,
երբ ասացին՝ անցնում ենք Հայաստանի սահմանը, շտապեցինք
տեսնել: ¶եղեցկությունից ապշել էինք»:
Երկու ընտանիքի անդամները, իրար ընդհատելով, հուզված
պատմում են տեղափոխության մասին: Մեծերը խոսում
են արևմտահայերենով, երեխաները՝ հայաստանցու նման:
Հերոսը սովորում է 3-րդ դասարանում և շատ ուրախ
է, որ Հայաստանում է: «Ինչու՞ է այստեղ լավ» հարցին
պատասխանում է. - «Այստեղ բոլորն էլ հայ են ու հայերեն
են խոսում»:
Սյուզանը նույնպես որդի է ունենում Հայաստանում,
որին անվանում են Շիրազ: Սիլվան ու Սյուզանը երջանիկ
են, որ իրենց զավակները ծնվել են Հայաստանում:
«Մեր պապերը եղեռնից հետո գաղթեցին Իրաք, և մենք
ծնվեցինք այնտեղ, - ասում է Սյուզանը: - Մեր զավակներն
այստեղի ծնունդ են, Աստված տա, նրանց զավակներն
էլ այստեղ ծնվեն»:
Ըստ նրանց շատ իրաքահայեր գալիս են այստեղ, իսկ
հետո գնում են եվրոպական երկրներ և ապաստան խնդրում
որպես իրաքցի փախստականներ:
«Նրանց տուն են տալիս, թոշակ՝ ընտանիքի բոլոր
անդամներին, - ասում է Անդրանիկը: - Մայրս և եղբայրներս
Շվեդիայում են: Սիլվայի մայրն ու եղբայրը փախան
Կանադա: Բայց մենք չենք գնա այստեղից: Նրանք բոլորն
էլ այնտեղ անհանգիստ են, որովհետև վախենում են,
որ մի օր իրենց կարող են հետ ուղարկել Իրաք»:
Հայաստանում իրեն ապահով զգալով հանդերձ՝ Սյուզանն
ասում է, որ իրեն միայն մոտեցող ցրտերն են մտահոգում:
Տանտերերը հրաժեշտ են տալիս հյուրերին, իսկ 8-ամյա
Հուրին ժպիտը դեմքին թափահարում է հայկական դրոշը:
|