 |
²ÝóÛ³É
ß³µ³Ã ºñ¢³ÝáõÙ
¿ÇÝ Ñ³í³ùí»É
µ³Ý³ëï»ÕÍÝ»ñ
áõ óñ·Ù³ÝÇãÝ»ñ
ï³ñµ»ñ
»ñÏñÝ»ñÇó,
áñå»ë½Ç
ùÝݳñÏ»Ý
åỽdzÛÇ
÷ËñáõÝ
³å³·³Ý
¢ å³ï³ë˳ݻÝ
Ñ»ï¢Û³É
ѳñóÇݪ
Ñݳñ³íá±ñ
¿ ³ñ¹Ûáù
óñ·Ù³Ý»É
µ³Ý³ëï»ÕÍáõÃÛáõÝÁ,
¢ »Ã» ³Ûáª
áõ±Ù ѳٳñ: |
Հնարավո՞ր է արդյոք թարգմանել բանաստեղծությունը։
Այս հարցը «Պոեզիայի ապագան թարգմանության միջոցով»
միջազգային գիտաժողովի գլխավոր թեման էր: ¶իտաժողովը
հոկտեմբերի 10-12-ին Երևանի «Անի» հյուրանոցում
կազմակերպել էր «Փ.Է.Ն.» միջազգային ասոցիացիայի
հայկական կենտրոնը։
Ռուս բանաստեղծ և թարգմանիչ ¶րիգորի Կրուժկովը
բնորոշ բանաստեղծական պատասխան տվեց այս հարցին.
«Հնարավոր է, եթե մարդ հավատում է հոգու անմահությանը,
քանի որ բանաստեղծությունն էլ հոգի ունի և, թարգմանվելով,
այն արտահայտվում է այլ լեզվով»:
¶իտաժողովը նվիրված էր Թարգմանչաց տոնին,
որը տեղի է ունենում հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը
ի նշանավորումն հայ գրերի ստեղծմանը և Աստվածաշնչի
թարգմանությանը հայերեն:
¶իտաժողովին մասնակցում էին թարգմանիչներ
6 երկրներից, և նրանց հիմնական մտահոգությունը թարգմանության
վտանգված ապագան էր։
Սլովենիացի Վանո Տաուֆերը վերհիշում է, թե ինչպես 70-ական թվերին Սոլժենիցինի երկերի սլովեներեն թարգմանություններն օգնեցին սլովեններին անդրադառնալու և իմաստավորելու քաղաքական հետապնդումների շրջանը Հարավսլավիայում:
«Հիմա վիճակը փոխվել է, երիտասարդները լեզուներ
գիտեն և կարդում են գրքերը բնագրով: Բացի այդ, հրատարակչությունները
նախընտրում են բեսթսելերներ տպել», - ասաց Տաուֆերը։
 |
äỽdzÝ
ÙÇÙÛ³Ýó
ѳëϳݳÉáõ
³Ù»Ý³É³í
ÙÇçáóÝ
¿ ï³ñµ»ñ
É»½áõÝ»ñáí
ËáëáÕ Ù³ñ¹Ï³Ýó
ѳٳñ
|
Տաուֆերի կարծիքով դրա հետևանքը թարգմանիչների
դերի նվազումն է. «Թարգմանիչները մայրցամաքից վերածվել
են կղզու»։
Հայ բանաստեղծ և արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը
գտնում է, որ բանաստեղծության թարգմանության խնդիրը
մեկ այլ լեզվով բանաստեղծության հոգու հաղորդման
անհնարինությունը չէ: Ավելի կարևոր հարց է, թե արդյոք
բանաստեղծությունը որևէ լեզվով ընթերցող ունի:
«Պոեզիան կրոնից վերածվել է աղանդի, - ասաց նա: - Մետաֆորներն ու հանգերը, բանաստեղծական ժանրերը սպառել են իրենց։ Հիմա շատ են պոետիկային տիրապետող լավ բանաստեղծները, սակայն աղետալի չափերով քչացել են ընթերցողները։ Ամեն բանաստեղծ ունի մի քանի երկրպագու, որը նրա աղանդն է։ Թարգմանիչն էլ այդ աղանդի քուրմն է»։
¶իտաժողովին ներկայացվեցին մոտ 20 զեկուցումներ, որոնցից վեցը՝ արտասահմանցի
մասնակիցների կողմից։
Սենեգալցի բանաստեղծուհի Ֆաթու Նդիեյ Սոուն առաջին
անգամ է Հայաստանում: Հայաստանի մասին առաջին անգամ
լսել է Հայաստանի «Փ.Է.Ն.» կենտրոնի նախագահ Աննա
Հակոբյանից:
«Աննայի միջոցով իմացա Հայաստանի մասին, հետո տարբեր
աղբյուրներից կարդացի։ Որևէ բանաստեղծի թարգմանելու
համար թարգմանիչը պիտի ճանաչի նրա ժողովրդին, քանի
որ ժողովրդի մտածելակերպից ու հիշողությունից է
ծնվում բանաստեղծը։ Հայաստանից տպավորությունս առայժմ
այն է, որ բացսիրտ ժողովուրդ է այստեղ ապրում։ Մեր
այս հանդիպումները հնարավորություն կտան ավելի լավ
ճանաչելու իրար և թարգմանելու միմյանց գործերը»։
Նրա բանաստեղծություններից մեկը թարգմանեց թարգմանչուհի Նունե Աբրահամյանը (Սոուն գրում է ֆրանսերեն), որը դարձավ հայերեն առաջին թարգմանությունը սենեգալական գրականությունից:
Ընդարձակ այս սրտում,
ՈՒր գիշերն ինքն իր ավերակներն է այրում,
Ես զբոսնում եմ միայնության մութ միջանցքում։
«Այս գիտաժողովը մեր հնարավորությունների փորձաքարն էր, որ հաջողվեց, - ասաց Հակոբյանը: - Հիմա կարող ենք վստահ լինել, որ մոտակա տարիներին էլ կարող ենք գիտաժողովներ անցկացնել։ Հաջորդը հավանաբար նվիրված կլինի լրագրության խնդիրներին կամ խոսքի ազատությանը»։
«Փ.Է.Ն» ընկերությունը հիմնադրվել է 1920-ականներին Լոնդոնում որպես գրողների
միություն։ Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է
իր շրջանակները՝ ընդգրկելով գրելու հետ կապ ունեցող
տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց։
|