ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 21 , 2003 




êåáñï. г۳ëï³ÝÇ Ódzí³ñÝ»ñÁª ÎáíϳëÇ ã»ÙåÇáÝÝ»ñ



Üáñ³Ûñ êï»÷³ÝÛ³ÝÁ ¢ Ýñ³ Ýáñ §ÓdzáõÅ»ñÁ¦

Թբիլիսիում անցկացված ձիասպորտի Կովկասի գավաթի խաղարկության գլխավոր մրցանակին տիրացավ երևանցի Նորայր Ստեփանյանը: Հոկտեմբերի 25-30-ը կայացած մրցաշարին մասնակցում էին մոտ 70 ձիավարներ Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից:

«Հնարավոր է՝ այլազգի մասնակիցների մոտ զարմանք կար, երբ անհատական մրցաշարում երեք գլխավոր տեղերն էլ գրավեցին հայ ձիավարները», ասում է Հայաստանի հավաքականի ղեկավար Ստեփանյանը, որը նաև Երևանում վերաբացված ձիասպորտի կենտրոնի տնօրենն է:

Այս տարածաշրջանային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 6 մարզիկներ՝ հոկտեմբերի սկզբին Հայաստանում անցկացված համանման առաջնության հաղթողները:

«Եթե վրացիներն ու ադրբեջանցիները աչքի էին ընկնում իրենց լավ ձիերով, - ասում է Հայաստանի հավաքականի մարզիչ Մերուժան Մելքոնյանը, - ապա մենք առանձնանում էինք մեր պատրաստված, ուժեղ ձիավարներով»:

Հայ ձիավարները փաստորեն գրավեցին ամբողջ մրցանակային պատվանդանը. Ստեփանյանից հետո երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Ռոբերտ Խաչատրյանը և ¶ևորգ Հովհաննիսյանը:

Իր հաղթանակի համար Նորայր Ստեփանյանն արժանացավ գլխավոր մրցանակին՝ կարմիր «ԲեԷմՎե 316» ավտոմեքենային:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդն էր՝ տանտերերից հետո:

«Թիմային պայքարում ևս հաղթելու լավ հնարավրություն ունեինք, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով գրավեցինք երկրորդ տեղը: Բացի այդ, մի բան էլ պետք է թողնեինք մյուսներին, չէ՞», կատակեց Ստեփանյանը:

Ստեփանյանը հույս հայտնեց, որ հայ ձիավարների հաջողությունը կխթանի ձիասպորտի զարգացումը Հայաստանում:

«Այսօր մենք արդեն նախապատրաստվում ենք դուրս գալու միջազգային ասպարեզ, - ասում է Ստեփանյանը: - Հաջորդ տարի տեղի են ունենալու Օլիմպիական խաղերը, և մենք մտադրվել ենք մասնակցության իրավունք նվաճել»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Health Holiday: Extended break for students as mumps continue spread in Lori

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

A Queue for Calls

Big crowds gathered outside the Armentel office at Republic Square on ??? to register for mobile phone chips. It is the first time new chips have been available in more than a year.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.