 |
²Ýíï³Ý·áõÃÛ³Ý
ͳé³ÛáõÃÛ³Ý
³ß˳ï³ÏÇóÝ»ñáí
ÉÇ ¹³ï³ñ³ÝÇ
¹³ÑÉÇ×áõÙ
æáÝ Ð³ñáõÃÛáõÝÛ³ÝÁ
ÉëáõÙ ¿ñ,
û ÇÝãå»ë
»Ý ÁÝûñóáõÙ
Çñ»Ý Ù»Õ³íáñ
׳ݳãáÕ
¹³ï³í×ÇéÁ
|
Երեքշաբթի օրը դատարանը հրապարակեց իր վճիռը՝ մեղավոր
ճանաչելով Արմեն Սարգսյանին, որին ճանաչում են հիմնականում
իր հայտնի եղբայրների շնորհիվ, և դատապարտելով նրան
15 տարվա ազատազրկման: Արձագանքը դատավճռին անհապաղ
էր ու խիստ:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության քաղաքական
մեկնաբան Դավիթ Պետրոսյանը, որը դեռևս մարտ ամսին
կանխատեսել էր, որ Սարգսյանին մեղավոր կճանաչեն,
ասում է, որ դատավճիռը քաղաքական մոտիվ ունի:
«Սա քաղաքական հաշվեհարդար է Արամ Սարգսյանի նկատմամբ
(որպես ընդդիմության ղեկավարի), քանի որ նա ամենաարմատական
ընդդիմությունն է և միտք չունի զիջելու իր դիրքերը:
Եվ դա մի լծակ է, որով փորձում են ճնշում գործադրել
նրա վրա», ասում է Պետրոսյանը:
Պետրոսյանի կանխատեսմամբ միջազգային կազմակերպությունները
Արմեն Սարգսյանին կհայտարարեն քաղաքական բանտարկյալ:
«Նրանք արդեն պատրաստ են դա անել: Այս դատավարությունը
և դրա հետևանքները Հայաստանի համար պրոբլեմներ են
առաջացնելու»:
Արմեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել անցյալ տարվա
դեկտեմբերի 28-ին կատարված Հայաստանի հանրային հեռուստաընկերության
նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու
մեջ:
Մեղադրող կողմը պնդում է, որ Սարգսյանը 75000
դոլար է առաջարկել Նաղդալյանին սպանելու համար:
Մեղադրողների համոզմամբ դրա դրդապատճառն է եղել
նաև այն, որ լրագրողը «ծաղրի է ենթարկել» Սարգսյանի
ավելի հանրահայտ եղբոր՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի
մահը (Վազգեն Սարգսյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին
խորհրդարանում սպանված կառավարության վեց բարձրաստիճան
պաշտոնյաների թվում էր):
 |
ܳչ³ÉÛ³ÝÇ
ùáõÛñÁª
γñÇÝ»Ý,
ѳÛïÝ»ó
Éñ³·ñáÕÝ»ñÇÝ,
áñ ¹³ï³í×ÇéÝ
³ñ¹³ñ ã¿ñ,
µ³Ûó ³ÏÝϳÉíáõÙ
¿ñ
|
Սարգսյանն արժանացավ նույն պատժին, ինչ սպանությունը
խոստովանած Ջոն Հարությունյանը, որը վկայություն
էր տվել, որ ինքն է սպանել Նաղդալյանին նրա ծնողների
տանից դուրս գալիս, քանի որ իրեն այդ սպանության
համար 50000 դոլար են խոստացել:
Սպանության կապակցությամբ մեղադրանք էր ներկայացվել
13 ամբաստանյալների, որոնցից ոչ մեկը, այդ թվում
նաև Հարությունյանը, Սարգսյանին ուղղակիորեն չկապեցին
սպանության հետ: Բոլոր 13 ամբաստանյալներն էլ մեղավոր
ճանաչվեցին: Նրանցից 6-ն ազատ արձակվեցին դատարանի
դահլիճից (դատարանը բավարարվեց նրանց կրած պատժաչափով),
իսկ մյուս հինգը հանցագործությանը մասնակցության
և աջակցության համար դատապարտվեցին 7-ից 12 տարվա
ազատազրկման:
«Ոչ ոք չի կարող հանրությանն ապացուցել, որ տեղի
է ունեցել արդար դատավարություն: Նաղդալյանի սպանությունը
պետք է դիտարկել հոկտեմբերի 27-ի գործով վկաների
չեզոքացման համատեքստում, սակայն այդ վարկածը քննության
առարկա չդարձավ», չորեքշաբթի օրը կայացած խորհրդարանական
հանդիպման ժամանակ ասել է Ալբերտ Բազեյանը: Այլ
խոսքով, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար
Բազեյանը (այդ կուսակցության անդամ է նաև Արամ Սարգսյանը)
ենթադրում է, շատ ուրիշների նման, որ Նաղդալյանը
սպանվել է այն տեղեկությունների պատճառով, որ կարող
էր տալ որպես հոկտեմբերի 27-ի գործով վկա:
Բազեյանը կոչ է արել հանրությանն ու պաշտոնատար
անձանց այսօր՝ ուրբաթ օրը, հավաքվելու Կինոյի տանը
ու քննարկելու և՛ Նաղդալյանի, և՛ հոկտեմբերի 27-ի
դատավարությունների, ինչպես ինքն արտահայտվեց, «իրավական
և քաղաքական կողմերը»:
Բազեյանը դատավճիռն անվանեց «քաղաքական որոշում»
և մեղադրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատավարության
նման արդյունք պատվիրելու մեջ:
Մինչ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում
են, որ Սարգսյանի դատավճիռն ուղղված է Սարգսյանների
ընտանիքի դեմ (Արամ Սարգսյանը անցյալ ձմռանը կայացած
նախագահական ընտրություններում նախագահ Ռոբերտ Քոչարյանի
մրցակիցներից էր), տուժածի ընտանիքը հիասթափված
է չափազանց մեղմ պատժից:
«Ամենևին բավարարված չեմ այս վճռով, և դա անակնկալ
չէր ինձ համար, - ասաց սպանված լրագրողի քույրը՝
Կարինե Նաղդալյանը: - Պատվիրատուն և կատարողը պետք
է ցմահ բանտարկության դատապարտվեին»:
 |
²ñÙ»Ý
ê³ñ·ëÛ³ÝÁ
ÉëáõÙ ¿ñ,
û ÇÝãå»ë
»Ý Çñ»Ý
¹³ï³å³ñïáõÙ
15 ï³ñí³ ³½³ï³½ñÏÙ³Ý
|
Կարինե Նաղդալյանը համոզված է, որ սպանությունը
պատվիրված է եղել, սակայն կասկած հայտնեց, որ իրական
պատվիրատուն Արմեն Սարգսյանն է:
«Ես այնքան էլ համոզված չեմ դրանում: Ես ընդունում
եմ, որ նա կարող էր միջնորդ լինել, բայց դա նրա
մեղքը չի թե-
թևացնում», ասաց Նաղդալյանը:
Կարինե Նաղդալյանին հարցրին, թե նրա կարծիքով,
եթե ոչ Սարգսյանը, ապա ով է պատվիրել իր եղբոր սպանությունը:
«Պատվիրատուներին, ինձ թվում է, բոլորն էլ գիտեն,
անուններ տալու կարիք չկա», ասաց նա:
Դատավարությանը ներկա գտնվողներն ու լրագրողները
ենթադրություններ արեցին, թե ում էր ակնարկում Կարինե
Նաղդալյանը, սակայն այդպես էլ որևէ եզրակացության
չեկան:
Սարգսյանն ինքը ոչինչ չասաց, երբ դատավոր Սարիբեկ
Արամյանը կարդաց դատավճիռը: Դատավճռի ընթերցման
ժամանակ նա պասսիվ կանգնած էր, և նրա պահվածքից
կարելի էր ենթադրել, որ նա համակերպվել է իր ճակատագրի
հետ:
Հարությունյանը, որը դատավարության սկզբից մինչև
դատավճռի ընթերցումը ակտիվորեն շփվում էր լրագրողների
հետ, հուզված ու անհանգստացած տեսք ուներ: Որպես
կանոն մաքուր սափրված Հարությունյանը դատավարության
վերջին օրը դահլիճ էր եկել առանց սափրվելու: Նա
և ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը բարձրաձայն հայտնեցին
իրենց դժգոհությունը դատավճռից: Իրենց ավելի վաղ
տված վկայություններում նրանք երկուսն էլ հայտնել
էին, որ համաձայնել են իրենց վրա վերցնել սպանության
պատասխանատվությունը, քանի որ իրենց խոստացել են,
որ փող կստանան, և իրենք կդատապարտվեն միայն 8 տարվա
ազատազրկման:
«Դատաքննության ընթացքը ինձ մի համոզմունքի էր
բերել, որ միայն այսպիսի դատավճիռ կարելի էր սպասել.
- ասաց դատարանում Սարգսյանի շահերը ներկայացնող
Ռոբերտ ¶րիգորյանը, - ոչ թե գործի ապացույցներն
էին դրան տանում, այլ այդպիսին էր վերաբերմունքը
(դատարանի)»:
Փաստաբանը դարձյալ քննադատեց դատարանին, որը թույլ
չտվեց անդրադառնալ այն ապացույցներին, որոնք նրա
կարծիքով ցույց կտային անհամապատասխանությունները
սպանության Հարությունյանի տված նկարագրության մեջ:
Ըստ ¶րիգորյանի բժշկական եզրակացության մեջ
նշվում է, որ Նաղդալյանը սպանվել է ծոծրակին արձակված
կրակոցից և ոչ թե դիմացից արձակված կրակոցից, ինչպես
պնդում էր Հարությունյանը:
Արամ Սարգսյանը (որը վարչապետի պաշտոնում հաջորդել
էր իր եղբորը և զբաղեցրել էր այդ պաշտոնը վեց ամսվա
ընթացքում) ներկա չէր վճռի հրապարակմանը, սակայն
ելույթ ունեցավ, որից հետևում էր, որ նրա եղբայր
Արմեն Սարգսյանը հանիրավի է մեղադրվել:
«Դատարանում չապացուցվեց, որ Արմեն Սարգսյանը
սպանության պատվիրատուն է: Ես սա համարում եմ ամենակարևորը,
- ասաց նա: - Խնդիրն այլ է. երկրում արդարադատության
համակարգ գոյություն չունի, իսկ այսպիսի համակարգ
ունեցող երկրում անիմաստ կլիներ սպասել, որ դատարանը
կարող է արդարադատություն իրականացնել»:
41-ամյա Արմեն Սարգսյանը, ի տարբերություն իր
եղբայրների, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել:
Նա գործարար է, որին պատկանում են Հայաստանի մի
շարք ձեռնարկությունների արժեթղթերը և պահածոների
մի գործարան:
32-ամյա Հարությունյանը Ղարաբաղի Մարտունի քաղաքից
է: Նա գործազուրկ է, ունի չորս երեխա ու նաև հոգ
է տանում Ղարաբաղի պատերազմում զոհված իր երկու
եղբայրների ընտանիքների մասին: Պատերազմի ժամանակ
նա Առուստամյանի հետ ծառայել է նույն ջոկատում:
Սարգսյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկելու
դատավճիռը: Նրանք ասում են, որ վճռի բեկանման ակնկալիքները
շատ չեն. պարզապես դա անհրաժեշտ քայլ է Եվրոպական
դատարան դիմելու ճանապարհին:
|