 |
ìñ³ëï³ÝÇ
ݳ˳·³ÑÁ
Ññ³Ñ³Ý·Ý»ñÇ
¿ ëå³ëáõÙ
ÑÛáõëÇëÇó,
³ñ¢ÙáõïùÇó
¢ ...
í»ñ¢Ç±ó
|
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ
Թբիլիսիում հրապարակեց խորհրդարանական ընտրությունների
պաշտոնական արդյունքները: Բողոքները Թբիլիսիում
շարունակվում են արդեն 19-րդ օրը: Նախագահ Էդուարդ
Շևարդնաձեն վաղը հանդիպում է հրավիրել նորընտիր
խորհրդարանի հետ:
Եթե դուք հետևել եք լուրերին նոյեմբերի 2-ին կայացած
ընտրություններից հետո, ապա գիտեք, որ ընտրողները
և միջազգային դիտորդները շատ լուրջ հարցեր ունեն
անցկացված ընտրությունների արդարության վերաբերյալ:
Առկա են բազմաթիվ վկայություններ, որ քվեարկության
արդյունքները Ï»ÕÍí»É
են հօգուտ Շևարդնաձեին սատարող դաշինքի:
Հանրահավաքներ են անցնում ոչ միայն Վրաստանի մայրաքաղաք
Թբիլիսիում, այլև ÙÇ ß³ñù
այլ քաղաքներում: Մի քանի օր առաջ Բոլնիսում տեղի
ունեցավ առաջին բախումը Շևարդնաձեի և ընդդիմության
կողմնակիցների միջև: Տասը հոգի հոսպիտալացվել են:
Այս անկայուն իրավիճակը վստահություն չի ներշնչում,
որ նոր խորհրդարանը կկարողանա անցկացնել իր առաջին
նստաշրջանը ընտրողների հետ համաձայնության պայմաններում:
Ընդդիմադիր կուսակցություններն արդեն հայտարարել
են, որ մտադիր են բոյկոտել խորհրդարանը, իսկ Շևարդնաձեի
ամենաարմատական հակառակորդներից մեկը նախագահին
կոչ է անում հրաժարական տալու:
Կովկասյան քաղաքականության մեջ դա անսովոր երևույթ
չէ: Սակայն ուշագրավ է, որ Վրաստանում բոյկոտի և
հրաժարականի կոչերի հեղինակները այն մարդիկ են,
որոնք ժամանակին եղել են Շևարդնաձեի թիմում: Օրինակ՝
Միխայիլ Սաակաշվիլին, որը նախագահին կոչ է անում
հրաժարական տալու, արդարադատության նախկին նախարարն
է:
75-ամյա վետերան քաղաքական գործիչ Շևարդնաձեն,
որը ժամանակին Միխայիլ ¶որբաչովի Խորհրդային
Միության առանցքային դեմքերից էր (արտաքին գործերի
նախարարն էր), այժմ կանգնած է երկընտրանքի առջև՝
պահպանե±լ ժողովրդավարի իր կերպարը, որը
նրան միջազգային հարգանք է բերել, թե ուժի դիմել՝
իշխանությունը պահպանելու և քաղաքացիական պատերազմից
խուսափելու համար:
Անցյալ ուրբաթ օրվա իր ելույթում Շևարդնաձեն վերհիշեց
1990-ականների սկզբի նույնչափ տագÝապալի
օրերը, որոնք թանկ նստեցին հանրապետության վրա:
«Հիշո՞ւմ եք քաղաքացիական պատերազմի երկու ալիքները:
Ավերված Թբիլիսին, ռմբակոծված խորհրդարանի շենքը...Մենք
անցել ենք այդ ամենի միջով: Դրան ավելացրեք արյունալի
հակամարտությունները, որոնóÇó
կարելի էր խուսափել, միանգամայն հնարավոր էր խուսափել,
Ù³ëݳíáñ³պես՝
վրաց-օսեթական կոնֆլիկտը: Այսօր անջատված Աբխազիան
դեռևս վերամիավորված չէ ՎրաստանÇ հետ, իրավիճակը
նույնն է Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալիում:
Արդյոք մենք իրավունք ունե՞նք թույլ տալու, որ նորից
քաղաքացիական պատերազմ սկսվի»:
Տարեց առաջնորդը չի խուսափում հանդիպումներից:
Բողոքների առաջին օրվանից նա խոսում է ընդդիմության
հետ երկխոսության մասին: Նա, չկորցնելով փոխզիջման
հասնելու հույսը, դուրս եկավ ՌուսÃավելի
պողոտա, երբ այն հաÙ³Ïíած
էր ագրեսիայով և զայրույթով :
Նախկին դիվանագետ լինելով՝ այս օրերին նա փորձում
է իրեն դիվանագիտորեն պահել: Սակայն եկավ պահը,
և նա չկարողացավ զսպել իր զգացմունքները, որոնք
դուրս ժայթքեցին նոյեմբերի 14-ի ելույթում:
 |
ºñÇï³ë³ñ¹
óáõó³ñ³ñÝ»ñÁ
ѳÏí³Í
ã»Ý ÷á˽ÇçÙ³Ý
|
Նախագահը նաև բարձր գնահատեց իր բարեկամական հարաբերությունները
ԱՄՆ-ի վարչակա½Ùի հետ և բացաïñեց
Ռուսաստանի հետ համագործակցության պատճառները, որոնք
մասամբ թելադրված են Վրաստանի տնտեսության, Ù³ëݳíáñ³å»ë՝
էներգետիկական սեկտորի ներկա վիճակով:
«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի բացառիկ հարաբերություններ
պահպանենք Միացյալ Նահանգների հետ: Այդ երկիրը և
նրա նախագահներն արել են ամեն ինչ, որպեսզի օգնեն
Վրաստանին դառնալու անկախ և ժողովրդավարական երկիր:
Մենք պահպանել ենք այդ հարաբերությունները և կանենք
դա նաև ապագայում: Սակայն հարաբերությունները Ռուսաստանի
հետ անհրաժեշտ են Վրաստանին: Մենք այլևս բնական
գազ չունենք... Ադրբեջանի բնական գազն այստեղ կլինի
մեկ ու կես, երկու տարի հետո: Դրանից հետո մեծ հեռանկարներ
են նշմարվում: Բայց ի՞նչ պիտի անեինք այս իրավիճակում:
Մենք նորից դիմեցինք Ռուսաստանին, և ես պետք է ասեմ,
որ նախագահ Վլադիմիր Պուտինը օգնեց մեզ»:
Շևարդնաձեն կարծես հատուկ ուշադրություն է հատկացնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերսկսած
շփումների արդարացմանը:
Կտուժեն արդյոք Շևարդնաձեի միջազգային կապերը,
թե ոչ, հետո կերևա, սակայն պարզ է, որ նրա վարկանիշը
անկում է ապրել կայացած ընտրությունների հետևանքով,
որոնք, ինչպես և հարևան Հայաստանում ու Ադրբեջանում,
խեղաթյուրված էին երկÇրÁ վարկաբեկելու
աստիճանի:
Ինչպե՞ս կարող են անարդար ընտրությունները և դրա
հետևանքները անդրադառնալ կովկասյան տարածաշրջանի
վրա:
Վերջին 10 օրերի ընթացքում Ասլան Աբաշիձեն՝ Աջարիան
երկաթե բռունցùով ղեկավարող և բացահայտ ռուսամետ
Աջարական ³ռյուծը, դարձել էր Շևարդնաձեի հանձնակատարը՝
աջակցություն ստանալու նպատակով ուղևորություններ
կատարելով Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան:
Հայաստան կատարած այցելության ընթացքում Աբաշիձեն
առանձնազրույց է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի
հետ: Կայացել են նաև հեռախոսազրույցներ Քոչարյանի
և Շևարդնաձեի միջև:
ԻհարկեÙ, այս զրույցների մանրամասները
չեն հրապարակվել: Սակայն մի բան ակնհայտ է. Երևանը
մտահոգված է Վրաստանում պայթյունավտանգ իրավիճակով,
որը վտանգավոր է համարվում ամբողջ տարածաշրջանի
համար: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները
հայտարարել են, որ Հայաստանը չի պատրաստվում միջամտել
Վրաստանի նեքին գործերին, և հույս են հայտնել, որ
իրավիճակն այնտեղ շուտով կկարգավորվի:
Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիևին Վրաստանի
իրավիճակը պետք է առնվազն մտահոգի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան
նավթամուղի պատճառով: Ե՛վ Քոչարյանը, և՛ Ալիևը մտահոգության
ևս մեկ պատճառ ունեն՝ Վրաստանում ապրող իրենց հայրենակիցների
ճակատագիրը:
Վրաստանում ապրում են 248929 հայեր (և գրեթե նույնքան
ադրբեջանցիներ): Ակնհայտ է, որ Շևարդնաձեի «հատուկ
հանձնակատարը» Հայաստանի նախագահի հետ բանակցություններում
ձգտում էր ապահովելáõ վիրահայության
օժանդակությունը իշխող վարչակարգին:
Վրաստանի հայերը ընդհանուր առմամբ խաղաղ, µ³Ûó
ոã հեշտ հարաբերություններ են պահպանում
վրացիների հետ, սակայն ոմանք հայերին մեղադրում
են քաղաքական ճգնաժամ հրահրելու մեջ: Իշխանամետ
«Նոր Վրաստան» կուսակացության թեկնածուներից մեկը
նույնիսկ հայտարարել է, որ հայերը փորձում են օգուտ
քաղել Վրաստանի անկայուն վիճակից և հորդորել ներդրողներին
այնպես փոխել նավթամուղի երթուղին, որ այն անցնի
Հայաստանով: Իրոք որ կասկածամտության մակարդակը
Վրաստանում այս օրերին բարձր է:
Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունը ստիպված
էր հայտարարություն անել և մեկ անգամ ևս հավաստիացնել,
որ Հայաստանի Հանրապետությունը չի ձեռնարկի ոչ մի
քայլ, որը կարող է վնաս հասցնել Վրաստանի պետությանը
կամ մեկնաբանվել որպես միջամտություն նրա ներքին
գործերին: Դեսպանության մամլո հաղորդագրությունում
նաև ասվում է. «Պաշտոնական Երևանը անընդունելի է
համարում շահարկումները Վրաստանի էթնիկ հայ համայնքի
մասին, որն անկեղծորեն շահագրգռված է իր երկրի ամբողջականությամբ
և բարգավաճմամբ»:
Հայաստանի քաղաքական գործիչները ուշադիր հետևում
են իրադարձությունների ընթացքին Վրաստանում: Նրանց
համոզմամբ ընդդիմությունը Վրաստանում ավելի ուժեղ
է, քան Հայաստանում:
«Մենք չկարողացանք մարդկանց փողոցներում պահել
նույնիսկ մեկ շաբաթ (քաղաքական ցույցերի համար),
- ասաց մի քաղաքական գործիչ: - Տեսե՛ք, թե ինչ են
անում վրացիները»:
Այլ հարց է, թե ինչպես կանդրադառնա Վրաստանի ընդդիմության
այս պայքարը երկրի վրա: Իրավիճակի պարադոքսն այն
է, որ Շևարդնաձեին խիստ անհրաժեշտ են հրահանգներ
գերտերություններից, սակայն ո՛չ Միացյալ Նահանգները,
ո՛չ էլ Ռուսաստանը չեն կամենում (առնվազն մինչև
այժմ) որպես միջնորդ հանդես գալ այս ճգնաժամում:
Մյուս պարադոքսն այն է, որ Շևարդնաձեն՝ այդ «Կովկասյան
³ ղվեսը», իր վարչակազմում չունի վստահելի
կողմնակիցներ և ստիպված է օգնության համար դիմել
Աջարիայի մահմեդական առաջնորդին: Վաղ թե ուշ վերջինս
պահանջելու է վարձահատույց լինել դրա համար:
Սակայն այժմ հիմնական խնդիրը հայրենակիցների հետ
ընդհանուր լեզու գտնելն է:
«Նույնիսկ չեչենների՝ այդ ըմբոստների հետ մենք
կարողացանք ընդհանուր լեզու գտնել, - ասել է Շևարդնաձեն:
- Եթե մենք և չեչենները կարողացանք հասկանալ միմյանց,
ինչո՞ւ վրացիները չեն կարող հասկանալ միմյանց»:
|