ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 21 , 2003 





ºñ³ÅßïáõÃÛ³Ý ·áõÛÝÁ. ÝϳñÇãÁ Ýϳñ³ß³ñ ¿ ÝíÇñáõ٠ٻͳÝáõÝ ÏáÙåá½ÇïáñÇÝ



Torosyan's Khachaturyan-inspired paintings include this one of the slaves in the ballet "Spartak".

Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանը նշում են աշխարհի շատ երկրների երաժշտական շրջաններում:

Սակայն հանճարեղ երաժշտի մեծարումը չի կատարվում բացառապես երաժշտական միջոցներով: Հայ նկարիչներից մեկը երաժշտական նոտաները վերափոխել է վրձնի հարվածների:

Ջրաներկի և պաստելի մեղմ գունային հակադրություններով, օգտագործելով նուրբ և հյութեղ երանգներ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը զուգակցում է կոմպոզիտորի երաժշտությունը նկարչի պատկերների հետ:

Թորոսյանը ստեղծել է 32 կտավից բաղկացած նկարաշար, որը հիմնված է Խաչատրյանի երեք գլխավոր ստեղծագործությունների՝ «այանեի», «Դիմակահանդեսի» և «Սպարտակի» թեմաների վրա:

Նկարչի սեփական երաժշտական արմատները բավականին խորն են: «Ես երեք տարեկան էի, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Այդ ժամանակ էլ լսեցի և նկարեցի Խաչատրյանին», ասում է Թորոսյանը:

Հանդիպումը կոմպոզիտորի հետ անմոռանալի հետք է թողել նկարչի վրա:
Torosyan's Khachaturyan-inspired paintings include this one of the slaves in the ballet "Spartak".

«Նա հպարտ կեցվածք ուներ, սլացիկ ու առույգ, բայց երբ հանդիպում էր երեխաների, ինքն էլ մանուկ էր դառնում ու մասնակցում էր նրանց անհոգ խաղերին»:

Նկարիչը մտովի վերապրել է Խաչատրյանի երաժշտության ամեն մի հնչյունը: Նրա համար Խաչատրյանը մի երևույթ է, որը ծնունդ է առել 20-րդ դարի սկզբի Հայաստանի դաժան պատմության մոխրից:

«Այն ժամանակ, երբ եղեռնի ահեղ հարվածից մեր ազգը կարծես ծնկի էր եկել, նա իր արվեստով ապացուցեց աշխարհին, որ մենք ապրելու անսպառ ուժ ունենք», ասում է Թորոսյանը:

Խաչատրյանի ամենահայտնի գործը՝ «Սուսերով պարը» «այանե» բալետից, արժանացել է նկարչի ուրույն մեկնաբանությանը: Բալետի սուսերով տղաների հայտնի տեսարանի փոխարեն նկարիչը պատկերել է գինի պատրաստելու պահը դրախտային բնության գրկում:

«Ի՞նչը կարող է ավելի դինամիկ, կյանքով լի, առնական ու միևնույն ժամանակ մաքուր լինել, քան գինու պատրաստումը», բացատրում է նա:

Ինքնատիպ է նաև բալետի խանդի տեսարանը, որտեղ այդ զգացմունքը ներկայացված է մի հսկայական, շիկացած գնդի ձևով, որի կործանիչ ազդեցությամբ խորհրդավոր տրտմությամբ շղարշված մարդիկ չարանում են, սառչում ու անէանում:

«Մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները նկարչի արվեստի միջոցով առավել հասանելի ու ընկալելի են դառնում, քանզի երաժշտությունը լսելիս բոլոր պատկերները մտքում են ձևավորվում, իսկ այսպես կերպարները մարմնավորվել են կտավներում, դարձել տեսանելի ու շոշափելի», ասում է կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանող Հրայր Մարտիրոսյանը:
Torosyan's Khachaturyan-inspired paintings include this one of the slaves in the ballet "Spartak".

44-ամյա Թորոսյանը իրեն փորձել է գեղարվեստական արտահայտման նաև այլ բնագավառներում` ռեժիսուրա, բեմանկարչություն և երգիծանկարչություն:

Երիտասարդ տարիներին նրան որպես լավագույն ուսանողի ուղարկել են Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում սովորելու: Սակայն ուսումը Լենինգրադում երկար չի տևել:

«Իմ անսովոր, ստանդարտից դուրս մտածելակերպը խորհրդային ռեժիմի համար անընդունելի էր, և մի օր ինձ ասացին՝ դու սյուրռեալիստ ես, իսկ մեզ ակադեմիական նկարիչներ են հարկավոր», պատմում է նա:

Վերադառնալով Երևան՝ երիտասարդ նկարիչը շարունակում է իր ուսումը Երևանի գեղարվեստի ակադեմիայում: Միաժամանակ բեմանկարչական ձևավորումներ է անում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում:

«Օպերան արվեստների մի խառնարան է, որտեղ միաձուլված են արվեստի բոլոր տեսակները, խաչաձևվում են պարն ու նկարչությունը, երաժշտությունն ու թատրոնը», ասում է նկարիչը:

1997 թվականին նկարիչն իր նոր խոսքն ասաց բեմական արվեստում` ներկայացնելով սինթետիկ արվեստի մի աննախադեպ իմպրովիզացիոն բեմադրություն:
Torosyan's Khachaturyan-inspired paintings include this one of the slaves in the ballet "Spartak".

Նրա այդ առաջին բեմադրությունը իսպանական ժողովրդական մեղեդիներով և «Կարմեն» օպերայի հատվածներով ստեղծված մի կոմպոզիցիա էր, որի ներքո Հայաստանի Ժողովրդական արտիստ Հովիկ Դիվանյանը պարային իմպրովիզացիաներ էր անում, իսկ բեմում տեղադրված մեծ կտավների վրա Թորոսյանը ստեղծում էր կոմպոզիցիաներ՝ երաժշտության ելևէջները փոխակերպելով գունային երանգների:

«Ամեն ինչ ստեղծվում էր պահի թելադրանքով. մենք գիտեինք, թե ինչ ենք ուզում, ունեինք կոնցեպցիա, բայց այդ ամենն իմաստավորվում էր իմպրովիզացիայով», ասում է նկարիչը:

Բեմադրությունը մեծ արձագանք ունեցավ նաև Բեյրութում և Հալեպում: 1998 թվականին նկարիչը հանդես եկավ մի նոր բեմադրությամբ, Մոցարտի «Ռեքվիեմի» թեմաներով՝ այն նվիրելով 1988-ի երկրաշարժի 10-րդ տարելիցին: Պարարվեստի և նկարչության միջոցներով նա «փորձեց հաղթել մահին»: Ըստ բեմադրության կոնցեպցիայի մահին հաղթելու գաղափարն արտահայտված էր գույների միջոցով: Բեմում կար երկու կտավ` սև և սպիտակ: Ներկայացման վերջում սևը պատվում է վառ, կենսալի գույներով ու միաձուլվում սպիտակի հավերժական մաքրությանը:

«Այս բեմադրության համար մենք տոմսեր չվաճառեցինք, այլ խնդրեցինք հանդիսականներին մանկական գրքեր բերել, որոնք հետո նվիրեցինք յումրիի և Սպիտակի երեխաներին», պատմում է Թորոսյանը:

«Թորոսյանի երևակայությունը զարմանալի մտքեր է արարում, իսկ նրա նկարները դիտելիս իմ ականջներում հնչում է դրանցից արտահոսող երաժշտությունը», ասում է Հովիկ Դիվանյանը, որի կարծիքով նկարչի ամեն մի պատկերը պարային բեմադրության գաղափարների մի անսպառ աղբյուր է:

եղանկարչության ու բեմարվեստի վարպետը իրեն լավագույնս է դրսևորել նաև երգիծանկարչության ասպարեզում: Վերջին 8 տարիների ընթացքում նրա այդ կարգի գործերը տպագրվել են «Ազգ» և «Առավոտ» թերթերում, Տոտո ստորագրությամբ: Նկարչի կարծիքով երգիծանկարը պետք է երևան հանի տողերի արանքում, մտքի ամենախոր ծալքերում թաքնված բառերն ու խնդիրները: «Եվրոհումորի» անդամ Տոտոյի երգիծանկարները ցուցադրվում են Բելգիայում, Ճապոնիայում, Նիդեռլանդներում, երմանիայում և այլուր:

«Արվեստի տարբեր ճյուղերը զարմանալի կերպով են միաձուլվել Սուքիասի մեջ: Նրա հումորից անվերջ ծիծաղում ես, բայց, ըմբռնելով գեղանկարչական որևէ գործի խորությունն ու էությունը, համակվում ես տրտմությամբ: Դա տրված է միայն ի վերուստ տաղանդավոր մարդուն», ասում է արվեստաբան րիգոր Սարիբեկյանը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Health Holiday: Extended break for students as mumps continue spread in Lori

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

A Queue for Calls

Big crowds gathered outside the Armentel office at Republic Square on ??? to register for mobile phone chips. It is the first time new chips have been available in more than a year.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.