Հայաստանի ամենահզոր քաղաքական կուսակցության աջակցությունից
ոգևորված հազարավոր երևանցիներ հավանաբար դատական
հայց կներկայացնեն «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի
դեմ՝ կազմակերպությանը մեղադրելով իր պարտականությունները
չկատարելու մեջ, ինչը հանգեցրել է հոկտեմբերի 25-ին
տեղի ունեցած ջրատարի վթարին:
Վթարն ազդել է Արաբկիր և Կենտրոն համայնքների
շուրջ 200 հազար բնակիչների առօրյայի վրա՝ առաջ
բերելով դիզենտերիայի համաճարակ և դառնալով 260
մարդու հոսպիտալացման պատճառ:
Բնակիչները մեղադրում են և՛ ջրմուղին, և՛ իշխանություններին
այն բանում, որ նրանք չեն դադարեցրել վարակված ջրի
մատակարարումը բնակարաններ: Դրա փոխարեն պաշտոնատար
անձինք հաջորդ օրը հանդես են եկել հեռուստատեսությամբ՝
բնակիչներին հորդորելով խմելուց առաջ ջուրը եռացնել:
«Այս օրերին մենք բավականին փող ենք ծախսել շշալցված
ջուր գնելու, ծորակի ջուրը եռացնելու համար ծախսված
էլեկտրականության ու գազի, ինչպես նաև դեղորայքի
վրա: Ո՞վ է հատուցելու մեր ծախսերը», հարցնում է
Արաբկիր համայնքի բնակչուհի Կարինե Մելիքսեթյանը:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության
նախաձեռնությամբ ձևավորվել է փաստաբանների մի խումբ,
որն օգնում է քաղաքացիներին նախապատրաստելու իրենց
հայցերը: Մելիքսեթյանը մեկն է այն շուրջ 600 բնակիչներից,
որոնք արդեն դիմել են Դաշնակցության Արաբկիրի ներկայացուցչությանը:
«Մենք կհաշվարկենք, թե մարդիկ որքան գումար են
ծախսել էլեկտրականության և շշալցված ջրի վրա: Մենք
պատրաստվում ենք բնակիչների հայցերը ներկայացնել
դատարան ու հատուցում պահանջել և՛ ֆինանսական ծախսերի,
և՛ բարոյական վնասի համար», ասում է փաստաբան ¶եորգի
Մարտիրոսյանը:
Իսկ այդ ընթացքում պաշտոնատար անձինք շարունակում
են մշուշոտ բացատրություններ տալ այն մասին, թե
ով է պատասխանատվություն կրում վթարի համար, և հայտարարում
են, որ պրոբլեմը հնացած խողովակներն են և դրանք
նորոգելու համար անհրաժեշտ գումարների պակասը: Նրանց
հավաստմամբ Հայաստանի ջրային համակարգը մաշված է,
իսկ որոշ շրջաններում խողովակներն ու ջրատարները
տասնամյակներով չեն նորոգվել:
Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ալբերտ
Համբարձումյանը հայտնեց «ԱրմենիաՆաու»-ին, որ հիմնական
պրոբլեմն այն է, որ ջրի և կոյուղու գծերը զուգահեռ
են գցված և մի քանի կետերում հատվում են միմյանց
հետ, ինչը նրա հավաստմամբ միանգամայն անթույլատրելի
է:
«Եթե ջրատար խողովակներն ապահով չեն, ապա միայն
շուրջօրյա ջրամատակարարումը կօգնի նվազեցնելու դրանց
վթարների վտանգը», ասում է Համբարձումյանը:
«Երբ պոմպը չի գործում, ջուրը ինքնահոսով առանց
ճնշման հոսում է խողովակով, - բացատրում է նա: -
Դա նշանակում է, որ եթե խողովակում որևէ անցք կա,
ապա այն շրջապատից կլանում է ամեն ինչ՝ լինեն դրանք
անձրևի, թե կոյուղու ջրեր: Եթե խողովակներում ճնշում
կա, ապա այն խցանում է անցքերը և կանխում է դրսից
ջրի վարակման հնարավորությունը¦:
Սակայն Հայաստանում պոմպերը շուրջօրյա չեն: Սովորաբար
դրանք գործում են օրական չորս ժամ, և յուրաքանչյուր
շրջան ունի պոմպերի իր համակարգը: Ջրի խողովակների
ընդհանուր երկարությունը մոտ 1000 կիլոմետր է: Մի
քանի աղբյուրներից եկող խմելու ջուրը կուտակվում
է ջրի կոլեկտորների մեջ, որտեղից խողովակներով տրվում
է բնակիչներին:
Արզնիի կոլեկտորը, որտեղ տեղի է ունեցել վթարը,
դրանցից մեկն է: Պաշտոնատար անձանց հավաստմամբ վթարի
պատճառ են դարձել հորդ անձրևները. Արզնիի կոլեկտորի
մի քանի գծեր վնասվել են, և կոյուղու ջրերը խառնվել
են խմելու ջրին:
«Քաղաքացիները բողոքում են, որ վերջին օրերին
ջուրը գերքլորացված է: Բայց դրա շնորհիվ մեզ հաջողվեց
կանխել վարակի տարածումը», ասում է Երևանի սանէպիդկայանի
տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Հայաստանում ջրի մեջ քլորի պարունակությունը
սովորաբար կազմում է 0,3-0,4 տոկոս: Վթարից հետո
այն չի գերազանցել 0,7 տոկոսը, ինչը համապատասխանում
է Առողջապահության համաշխարհային կազմակերպության
թույլատրելի ստանդարտներին», ասում է Վանյանը:
Մասնագետները չեն բացառում տիֆով և հեպատիտով
վարակվելու հնարավորությունը. դրանց ինկուբացիոն
շրջանը 20-50 օր է:
«Այս հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը
չնչին է, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ
դրանք բացառված են», ասում է առողջապահության փոխնախարար
Ռուսլանա ¶ևորգյանը:
«Մեզ հաջողվեց կանխել դիզենտերիայի տարածումը,
ջրատար խողովակները մաքրվեցին քլորով: Երկու հարյուր
հոգի արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, և ես հույս
ունեմ, որ վարակի նոր դեպքեր չեն լինի», ասում է
¶ևորգյանը:
Առաջին ջրատար խողովակաշարը Հայաստանում կառուցվել
է դեռ 1911 թվականին: Տասնամյակներ շարունակ ջուրը
Հայաստանում համարվել է ազգային արժեք: Հայերը հպարտացել
են իրենց ջրով և պատրաստ են եղել վիճաբանել ցանկացած
օտարերկրացու հետ, որը կասեր, թե ծորակից ջուր խմելը
անվտանգ չէ:
Այժմ մարդիկ ասում են, որ չեն վտանգի իրենց և
իրենց երեխաների առողջությունը ծորակի ջուրը խմելով
և որ չեն հավատում, որ ջուրը առաջվա նման մաքուր
և համեղ կլինի:
Առայժմ ոչ մի պաշտոնատար անձ երաշխիքներ չի տվել,
որ նոր վթարներ չեն լինի: Փոխարենն ասում են, որ
ջրի համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ են հսկայական
ներդրումներ:
«ԱրմենիաՆաուն» Հայաստանի սպառողների միության
հետ համատեղ ձեռնարկել է ջրի որակի անկախ զննում,
որպեսզի պարզի՝ արդյոք Երևանի կենտրոնին մատակարարվող
ջուրը վտանգավոր խառնուրդներ է պարունակում: Միության
անդամները Երևանի Արաբկիր և Կենտրոն համայնքերից
վերցված ջրի նմուշները հանձնել են Առողջապահության
ազգային ինստիտուտի անկախ լաբորատորիա:
Արդյունքները ցույց են տալիս, որ »ñÏáõ
ѳٳÛÝùÝ»ñÇó
í»ñóí³Í
ÝÙáõßÝ»ñÝ
¿É ѳٳå³ï³ë˳ÝáõÙ
»Ý ÑáïÇ,
ѳÙÇ, Ù³ùñáõÃÛ³Ý
áõ ùÉáñÇ
å³ñáõݳÏáõÃÛ³Ý
µáÉáñ ÁݹáõÝí³Í
óáõó³ÝÇßÝ»ñÇÝ:
|