Հաջորդ երկու տարիների ընթացքում «ՈՒորլդ վիժն
Հայաստան» կազմակերպությունը մտադիր է 3,2 միլիոն
դոլար տրամադրել Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելմանը,
բուժմանը և հիվանդության մասին տեղեկատվության տարածմանը:
Ծñագիրը ֆինանսավորվում է «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի,
տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային
հիմնադրամի» միջոցներից:
Üոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում
կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն
Դեյվիդ Թոմսոնը հայտնեց, որ «ՈՒորլդ վիժընը»(www.wvarmenia.am)
խրախուսելու է Հայաստանի հասարակական կազմակերպություններին
ծրագրեր առաջադրել ֆինանսավորում ստանալու համար՝
ցույց տալով, թե իրենք ինչ մասնակցություն կարող
են բերել վերոհիշյալ ծրագրի իրականացմանը:
Թոմսոնի և «Համաշխարհային հիմնադրամի» գրասենյակի
տնօրեն Գագիկ Հայրապետյանի հավաստմամբ ծրագիրը հիմնականում
Ïունենա կրթական ուղղվածություն. այն ÏիրականացնÇ
միջոցառումներ, որոնք ուղղված ÏÉÇÝեն
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի սոցիալական նշավակման դեմ և կոչված
ÏÉÇÝեն ձևափոխելու հասարակության
վերաբերմունքը հիվանդության Ýϳïٳٵ:
«Բարձր ռիսկի» խմբի անդամներին (օրինակ՝ թմրամոլներին,
միասեռականներին, սեռական շահագործման ենթարկվող
անձանց ու պոռնիկներին, միգրանտներին) Ïքաջալերեն
այցելելու այն վեց ստուգման կենտրոնները, որոնք
երկամյա ծրագրի առաջին տարում Ïբացվեն ամբողջ
հանրապետության տարածքում:
Սակայն, «»թե բարձր ռիսկի խմբերը զգան,
որ իրենց նշավակում են, ապա ոչ ոք ստուգվելու չի
գա, - ասում է Թոմսոնը: - Մարդկանց ավելի շատ սպանում
է ոչ թե բուն հիվանդությունը, այլ նշավակումը և
խտրականությունը»:
Հայաստանը ներկայումս համարվում է «ցածր ռիսկի»
երկիր, որը նշանակում է, որ «բարձր ռիսկի» խմբի
անդամներն այստեղ ընդհանուր բնակչության 1 տոկոսից
պակաս են: Փաստորեն Հայաստանում գրանցված ՄԻԱՎ-ի
վարակի ընդամենը 232 դեպքով (գումարած անցյալ տարի
ՁԻԱՀ-ի հետևանք դարձած 9 մահերը) «Համաշխարհային
հիմնադրամի» տրամադրած դրամաշնորհը յուրաքանչյուր
դեպքի համար կկազմի մոտ 14000 դոլար:
Բայց այն փաստը, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը Հայաստանում դեռևս
վարակի տարածման վաղ փուլում է, դրդում է «ՈՒորլդ
վիժընին» խրախուսելու հիվանդության կանխարգելումը,
ինչից ժամանակին կարող էին օգտվել նաև այն երկրները,
որոնք այժմ տառապում են հիվանդության զանգվածային
բռնկումներից (դրանց թվում և Ռուսաստանը):
«Մենք նախկին Խորհրդային Միությունում աշխատելու
որոշակի փորձ ունենք, ինչն օգնում է Հայաստանում
մեր աշխատանքի կազմակերպման գործում, - ասաց Թոմսոնը:
- Այստեղ շեշտը ավելի շատ կդրվի կրթության վրա:
Իրականում ավելի հեշտ է իրականացնել խնամք և բուժում
ապահովող, քան վերաբերմունքը փոխելու կոչված ծրագրեր»:
Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում թմրադեղերի
ներերակային օգտագործման համաճարակային տարածման
մակարդակի պարագայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը վերջին երեք տարիների
ընթացքում այնտեղ տարածվել է ավելի արագ, քան աշխարհի
որևէ այլ երկրում, բացի Անդրսահարյան Աֆրիկայի երկրներից:
Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև նման մեծ միգրացիայի
պայմաններում առողջապահության մասնագետները վախենում
են Հայաստանը չկարող³Ý³ խուսափել
վարակի արագ տարածումից:
«Հիմա է, որ վարակը պետք է կանգնեցնել, - ասաց
Թոմսոնը, - տասը տարի հետո չափազանց ուշ կլինի»:
Եթե երկու տարի հետո «Համաշխարհային հիմնադրամը»
գոհ մնա Հայաստանում «ՈՒորլդ վիժընի» իրականացրած
ծրագրից, ապա հնարավոր է, որ այն երկարացվի՝ դառնալով
7,2 միլիոն դոլար բյուջեով հնգամյա ծրագիր:
|