Այս տարվա առաջին երեք եռամսյակում
Երևանում Ýϳïí»É
¿ ·ñ³Ýóí³Í
³íïáÙ»ù»Ý³Ý»ñÇ
ù³Ý³ÏÇ ÏïñáõÏ
³× (ÑÇÝ·
ï³ñÇ ³é³çí³
óáõó³ÝÇßÝ»ñÇ
ѳٻٳïáõÃÛ³Ùµ):
Համաձայն Երևանի պետավտոտեսչու-
թյան տվյալների 2003 թվականի առաջին ութ ամիսների
ընթացքում գրանցվել է ավելի քան 21 հազար ավտոմեքենա,
որոնցից մոտ 18 հազարը՝ անձնական օգտագործման, իսկ
մնացածը՝ պետական: Իսկ դեռ 1998 թվականին տարեկան
գրանցվում էր 1000-ից էլ պակաս մեքենա:
Երևանի երթևեկության աճման մեջ համոզվելու համար
պարզապես պետք է կանգնել որևէ փողոցի անկյունում
կամ, ավելի ճիշտ, փորձել կտրել անցնել որևէ մայրուղի:
Մինչ հասարակության ուշադրությունը բևեռվել էր
անցյալ շաբաթ տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի
վրա, որի հետևանքով զոհվեցին 6 և վնասվածքներ ստացան
12 հոգի, մարդիկ գիտակցում են, որ մայրաքաղաքի փողոցները
պարզապես չափազանց ծանրաբեռնված են մեքենաներով,
մասնավորապես՝ այնպիսի մասնավոր մեքենաներով, որոնք
ընդամենը մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլինեին:
Դեռ վերջերս համեստ «Նիվան» (քառահաղորդ ռուսական
«Ջիպը») որոշակի բարեկեցության ցուցանիշ էր:
Սակայն այսօր քաղաքը վերածվել է մեքենայամոլների
տարաշխարհիկ ու թանկարժեք մեքենաների մի ցուցադրավայրի,
ինչը դժվար է համակերպվում անկում ապրող տնտեսության
հետ:
1999 թվականին Հայաստանում հիմնադրված «Ինտերմոթոր
Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Դայմլեր-Քրայսլեր» ընկերության
գլխավոր ներկայացուցիչն է Հայաստանում, սպառողներին
է առաջարկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ցանկացած
մոդել՝ երկու տարվա երաշխիքային սպասարկումով:
Ըստ ընկերության գործադիր տնօրեն Լևոն Արևշատյանի
ընկերությունը տարեկան Հայաստանում վաճառում է մի
քանի տասնյակ նոր մեքենաներ, որոնց գները տատանվում
են 70-110 հազար դոլարի սահմաններում:
 |
ä»ï³íïáï»ëãáõÃÛ³Ý
ïíÛ³ÉÝ»ñáí
³ÝóÛ³É
ï³ñÇ ºñ¢³ÝÇ
÷áÕáóÝ»ñáõÙ
³í»É³ó»É
¿ 21 ѳ½³ñ
³íïáÙ»ù»Ý³
|
Հաջորդ ամիս հանրապետություն կներկրվի «Մերսեդեսի»
առաջին «Մայբախ» բացառիկ մոդելը, որի արժեքը ¶երմանիայում
350-400 հազար դոլար է:
Այդ գումարին ավելացնելով Հայաստանի 32 % մաքսազերծման
տուրքը և փոխադրման ծախսերը՝ մեքենայի վաճառքի գինը
պետք է լինի շուրջ կես միլիոն դոլար:
Արևշատյանն ասում է, որ մեկ «Մայբախ» արդեն Հայաստան
է գալիս, իսկ իրենք ստացել են ևս մի քանիսի պատվերներ:
«Ողջունելի է, որ Հայաստանում նման մեքենայի պահանջարկ
կա, - ասում է Արևշատյանը: - Օրինակ՝ հարևան Վրաստանում
կա երկու նման մեքենա, որոնք պատկանում են նախագահի
ազգականներին: Մեր գնորդը նախագահի ազգականը չէ,
իսկ դա նշանակում է, որ Հայաստանում գործարարները
կարող են այդպիսի մեքենաներ ձեռք բերել»:
2000 թվականից հետո Արևշատյանի ընկերությունը
սպասարկել է մոտ 7000 «Մերսեդես», սակայն տնօրենի
հավաստմամբ դրանց հիմնական մասը ներկրել են անհատ
ավտովաճառողները, ընդ որում՝ շահագործված վիճակում:
 |
ä³ßïáÝ۳ݻñÇ
ѳí³ëïٳٵ
û¢ »ñâ»ÏáõÃÛáõÝÁ
ÇÝï»ÝëÇí³ó»É
¿, ³ÛÝ ¹»é¢ë
ϳé³í³ñ»ÉÇ
¿
|
«Վերջին տարիներին մասնավոր ավտոշուկան արագ տեմպերով
է զարգանում Հայաստանում, ինչն ունի և՛ դրական,
և՛ բացասական կողմեր, - ասում է Արևշատյանը: - Ներկրվում
են հիմնականում 5-7 տարի շահագործված մեքենաներ,
որոնք փոխարինում են հանրապետության շատ ավելի հին
ավտոմեքենաներին»:
Բնական է, որ մարդկանց մոտ կարծիք է ստեղծվում,
որ մեքենաների քանակի աճումը հանգեցնում է վթարների
քանակի աճմանը:
Սակայն տրանսպորտի բնագավառի մասնագետները հավաստիացնում
են, որ քաղաքի փողոցներն այսօր ավելի վտանգավոր
չեն, քան առաջ:
«Երթևեկության կազմակերպման տեսանկյունից բնականաբար
բարդություններ կան, բայց չեմ կարծում, թե դրանք
անկառավարելի աստիճանի են հասել», ասում է Երևանի
տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը:
Նրա կարծիքով երթևեկության ինտենսիվությունը դեռ
չի հասել այն մտահոգիչ աստիճանին, որը նկատվում
է այլ երկրների ավելի խոշոր քաղաքներում:
Նույն կարծիքին է նաև Հայաստանի ավտոմոբիլային
ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը, որը հավաստիացնում
է, որ Երևանում նման ինտենսիվությամբ երթևեկել են
նաև խորհրդային տարիներին:
 |
ºñ¢³ÝÇ
ÙÇ »ñç³ÝÇÏ
µÝ³ÏÇã
ßáõïáí
Ïí³Û»ÉÇ
Çñ Ýáñ
500 ѳ½³ñ
¹áɳñ³Ýáó
§Ø³Ûµ³ËÁ¦
|
«Պարզապես Երևանը դարձել է քաղաք-պետություն, և
այստեղ կենտրոնացած է ազգաբնակչության մեկ երրորդը»,
ասում է Պիլտոյանը:
Անկախացմանը հաջորդած տարիների մեծ տարբերությունը
նախորդ տարիներից այն է, որ նախկինում խորհրդային
սպառողների համար անմատչելի մեքենաներն այժմ փոխարինում
են խորհրդային մեքենաներին:
Հայաստանը կատարում է ավտոշուկայի ձևավորման առաջի
քայլերը, որոնք պայմանավորված են սպառողի պահանջարկով:
Ավտոմեքենաներ են ներկրում ինչպես անհատները, այնպես
էլ դիլեր ընկերությունները:
Հայաստանում պաշտոնապես ներկայացված են «Մերսեդես»,
«ԲեԷմՎե», «Շկոդա», «Պեժո», ինչպես նաև ռուսական
մի քանի ընկերություններ: Շուտով դրանց կավելանան
«Աուդին» և «Վոլքսվագենը»:
Ավտոմեքենա ներկրող «Արմենիա-Լադա» ՓԲԸ-ի աշխատակից
Շահեն Հովհաննիսյանի կարծիքով մասնավոր ներկրողները
լուրջ մրցակից են դարձել դիլեր ընկերությունների
համար:
«Ճիշտ է, անհատները խմբաքանակով մեքենաներ չեն
բերում, բայց ներկրողների թիվը չափազանց մեծ է,
- ասում է Հովհաննիսյանը: - Կարծես նոր ավանդույթ
է ձևավորվել. յուրաքանչյուր արտասահման մեկնող իր
պարտքն է համարում մեքենայով վերադառնալ: ¶րեթե
յուրաքանչյուր շենքի բակում մեքենա է կանգնած, որի
վրա գրված է՝ «Վաճառվում է»»:
«Արմենիա-Լադան» սպառողին առաջարկում է ամենաէժան
մեքենաները՝ ռուսական ավտոընկերությունների շուրջ
ութ մակնիշների, որոնց գները տատանվում են 4300-
9100 դոլարի սահմաններում: Այն նաև «Պեժո» ընկերության
պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաև ներկրում
է «Նիսսան» և հնդկական «Մահարաջո» մակնիշի ավտոմեքենաներ:
Միակ ճանապարհը, որով ավտոմեքենաները բերվում
են Հայաստան, անցնում է Վրաստանով: Սակայն և՛ ընկերությունները,
և՛ անհատ ներկրողները խիստ հիասթափված են հարևան
երկրի հյուրընկալությունից: Ըստ ավտոներկրողների,
Վրաստանով անցնելիս հայ վարորդները տառացիորեն թալանվում
են: Մաքսային տուրքերը, վճարումները ոստիկանությանը
և «ռեկետից պաշտպանության համար» զգալիորեն բարձրացնում
են մեքենաների գինը:
|