 |
Six
people died in this "marshrutka",
the fourth fatal crash on Heratsi street
in recent months.
|
Մոտ երեք շաբաթ առաջ վթարված ջրի խողովակաշարի
հետ կապված մի քանի հարցեր դեռևս մնում են առանց
պատասխանի: Ո՞վ է պատասխան տալու ѳñÛáõñ
հազար³íáñ քաղաքացիներին
հասցված անհարմարություն-
ների և ավելի քան 200 քաղաքացիների հոսպիտալացման
համար: Եվ ե՞րբ:
«Ինչու՞ է տեղի ունեցել վթարը» հարցը ներկայումս
հետաքննում է գլխավոր դատախազությունը: Մասամբ դրա
պատասխանն են հին խողովակները և դրանք նորոգելու
համար անհրաժեշտ գումարի պակասի հին պրոբլեմը:
Սակայն միջին քաղաքացու համար այս պատմության
մեջ ամենազայրացուցիչն այն է, որ ոչ մի ընտրված
կամ նշանակված պաշտոնյա ներողություն չխնդրեց այն
բանի համար, որ իրենց ընտրողների և վստահողների
խմելու ջրին կոյուղաջրեր էին խառնվել:
Դա չի նշանակում, որ այս ամենը պաշտոնյաներին
բոլորովին չի հուզում, պարզապես նրանք երևի լավ
դաստիարակված չեն: Այս հարցի վերջին խորհրդարանական
քննարկումներից մեկը ցույց տվեց, որ ջրի վթարի հետ
կապված այս դեպքը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից:
Ամենակարևորը հարցի տնտեսական առումն է. պարզ
է, որ ամբողջ ջրային համակարգը նորոգման կարիք ունի:
Ըստ Երևանի ջրմուղի մամլո քարտուղար Մուրադ Սարգսյանի
քաղաքի ջրախողովակների 30 տոկոսը կարելի է համեմատել
ժանգոտ մաղի հետ: Եվս 30 տոկոսը կքայքայվի հաջորդ
տասը տարիների ընթացքում: Մնացած 40 տոկոսը պետք
է որ նորմալ գործի:
«Երևանը զարգացել է ավելի արագ, քան նրա ջրային
համակարգը, - ասում է Սարգսյանը: - Առաջին խողովակաշարը
գործարկման է հանձնվել 1911 թվականի դեկտեմբերի
23-ին: Այն ժամանակ կար ընդամենը մեկ 150 խմ տարողությամբ
ջրամբար, որը լցվում էր Կաթնաղբյուրից (Երևանից
20 կմ դեպի հյուսիս), իսկ քաղաքում կար ջրի վաճառքի
9 կետ:
«Քաղաքը մեծանում էր, կառուցվում էին նոր խողովակաշարեր,
սակայն դրա՛նք էլ չէին բավարարում քաղաքացիների
կարիքները: Օրինակ՝ նոր շենքերը միացնում էին խողովակաշարին
ժամանակավոր սխեմաներով և այդպես էլ թողնում էին:
Խորհրդային իշխանությունները ո՛չ նորմալ ջրային
քաղաքականություն ունեին, ո՛չ էլ կառավարում: Դրա
հետևանքով Երևանը տառապում էր (և հիմա էլ տառապում
է) ջրի պակասից, թեև քաղաքի շրջակայքում գտնվող
աղբյուրները բավական են առնվազն երկու նման քաղաքի
ջուր մատակարարելու համար»:
Վերջին վթարում ոմանք մեղադրում են «Էյ յութիլիթի»
իտալական ընկերությանը, որը 1999 թվականին շահել
է Երևանում ջրային տնտեսության կառավարման միջազգային
տենդերը: Ընկերության տնօրեն Ռիչարդ Վոլկլինգն ասում
է, որ վթարները սովորական երևույթ են Հայաստանի
ջրային համակարգում և որ վերջին վթարի պատճառը պարզելը
քննիչների գործն է:
«Համակարգը կառավարել՝ նախ և առաջ նշանակում էր
իմանալ, թե որքան ջուր կա և՛ խողովակներում, և՛
մարդկանց բնակարաններում, - ասում է Սարգսյանը:
- Մենք պետք է իմանայինք, թե քանի լիտր ջուր է օգտագործվում,
ինչ տոկոս են կազմում կորուստները, որպեսզի պարզեինք
խողովակների վիճակը, քաղաքի ջրի կարիքները և ծրագրեինք
մեր հետագա անելիքը: Անհավատալի է, բայց անգամ գլխավոր
խողովակաշարերի վրա ջրաչափեր տեղադրված չէին»:
Ըստ Սարգսյանի մոտ 12 միլիոն դոլար է ծախսվել
պոմպերի, լաբորատորիաների, ջրաչափերի, ավտոմեքենաների,
արտագնա գրասենյակների, աշխատակազմի և այլ նպատակների
համար:
Մնացած 15 միլիոն դոլարը (Համաշխարհային բանկի
և ՀՀ կառավարության հատկացրած 27 միլիոնից) ծախսվելու
է նոր խողովակների ձեռքբերման (որոնք ներկրվելու
են ¶երմանիայից՝ 50-տարվա երաշխիքային ժամկետով),
մասնակի նորոգման և քաղաքի յուրաքանչյուր շրջանի
համար առանձին մատակարարման գոտի ստեղծելու համար:
Երևանի ջրմուղը քաղաքի 80 տոկոսին շուրջօրյա ջրամատակարարում
է խոստանում մինչև 2004 թվականի վերջը (ներկայումս
շուրջօրյա ջրամատակարարում ունի 35 տոկոսը): Սակայն
ջրմուղը չի խոստանում, որ ջուրը կրկին չի աղտոտվի:
«Ջուրը Երևան է գալիս մեր վերահսկողությունից
դուրս գտնվող վայրերից, - ասում է Սարգսյանը: -
Եվ խնդրում եմ, մի՛ մոռացեք, որ կոյուղին նույնպես
նորոգման կարիք ունի: Ջրի հետ կապված բոլոր պրոբլեմներից
ազատվելու համար անհրաժեշտ է համալիր ծրագիր՝ մոտ
450 միլիոն դոլար արժողությամբ: ¶ումարն այնքան
մեծ է, որ դրա մասին երազել անգամ չարժե»:
Երևանը վայրկյանում ստանում է 13 հազար լիտր մաքուր
աղբյուրի ջուր: Ի՞նչ է կատարվում այս մաքրագույն
ջրի հետ Հայաստանի մայրաքաղաք հասնելու ճանապարհին:
«Մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե իրենք ինչ
են խմում», ասում է թոշակառու Արմենուհի Շիլաջյանը:
Այս եզակի դեպքում ԱԺ-ի պատգամավորները վերջին
մի քանի օրում համամիտ են թոշակառուի հետ: Այս օրերին
խորհրդարանում քաղաքականությունը խառնվել է ջրի
բանավեճերին (իբր այն քիչ էր աղտոտվել կոյուղաջրերից):
Դիմելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ Սահմանադրական
իրավունք միության նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց.
«Մարդկանց անասունի տեղ եք դրել: Դուք անգամ չեք
պատկերացնում, որ կան մարդիկ, ովքեր չեն կարող իրենց
թույլ տալ 200 դրամով ջուր գնել: Եվ դուք ուզում
եք, որ այդ մարդիկ վճարեն կոյուղաջրերով աղտոտված
ջրի համա՞ր»:
Մարգարյանը մերժեց մեղադրանքը՝ հայտարարելով,
որ կառավարությունը երբեք մարդկանց այդպես չի վերաբերվել,
և խոստացավ, որ ջրի աղտոտման համար բոլոր մեղավորները
կպատժվեն:
Մեկ այլ պատգամավոր՝ հաջողակ գործարար և Միացյալ
աշխատանքային կուսակցության անդամ ¶ուրգեն
Արսենյանը, որն ապրում է վարակված ջրից առավել տուժած
տարածքում, ասաց.
«Որպես քաղաքացի ես հույս ունեի, որ ինձ կզգուշացնեն,
որ իմ բնակարանին տրվող ջուրը վնասակար է իմ առողջության
համար: Միայն վթարից 30 ժամ հետո մենք իմացանք այդ
մասին: Ես ուզում եմ հարցնել այն մարդկանց, որոնք
շահույթ ունեն այս բիզնեսից, որոնք մեր վճարած հ³րկերից
աշխատավարձ են ստանում, թե ինչու են նրանք զլանում
կատարելու իրենց պարտականությունները, և թե ով է
պատասխան տալու 300 հազար մարդու (տուժած համայնքերի
բնակչությունը) առողջությունը վտանգելու համար»:
Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ամդամներն
ասում են, որ իրենք արդեն գտել են մեղավորին:
«Մենք չենք կարող ապավինել ո՛չ պաշտոնյաներին,
ո՛չ էլ քննիչներին: ¶լխավոր մեղավորը նախագահն
է», հայտարարում է «Արդարություն» խորհրդարանային
խմբակցության անդամ Արամ Սարգսյանը:
Նրա և դաշինքի նրա գործընկերների կարծիքով ջրի
աղտոտումը բավարար հիմք է նախագահի հրաժարականը
պահանջելու համար:
Իսկ այդ ընթացքում դաշնակ պատգամավոր Հրայր Կարապետյանը
մյուս պատգամավորների հետ կոչ է անում չքաղաքականացնել
այս հարցը:
«Հարցը բավականաչափ բարդ է և այն շահարկելու փոխարեն
ավելի լավ է լուծում փնտրել», ասաց նա: Քաղաքական
մեծամասնությունը կիսում է նրա կարծիքը, թեև քչերն
են հավատում, որ բոլոր հարցերին պատասխան կտրվի:
«Որոշ քաղաքական գործիչներ ուրախ են, որ կարող
են շահարկել միջադեպը, և շատ են ուզում գտնել ու
պատժել մեղավորներին: Վախենամ, որ ամենահեշտ բանը
Երևանի ջրմուղին պատժելն է, անգամ եթե մենք ջրի
վարակման հետ ոչ մի կապ չունենք», ասում է Մուրադյանը:
«Իսկ ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե
մենք պետք է ավելի շուտ տեղեկացնեինք բնակչությանը,
ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան մեզ
հեռուստաեթեր չտրամադրեցին: Այն հեռուստակայանները,
որոնք հիմա խստորեն քննադատում են մեզ, եթերաժամ
չտրամադրեցին քաղաքացիներին զգուշացնելու համար:
Ճիշտն ասած, այդ ժամանակ (երբ կատարվում էին ջրի
անալիզները) մենք պատկերացնել անգամ չէինք կարող,
որ միջադեպը կարող է այդքան լուրջ լինել»:
|