 |
Þ³ÕáÛ³ÝÁ
ÏÇñ³éáõÙ
¿ Þí»Ûó³ñdzÛáõÙ
Ùß³Ïí³Í
Ù»Ãá¹Á
|
Չորսամյա Նինան լուռ նստել է աթոռին և անտարբեր
հայացքով նայում է այս ու այն կողմ:
Սուրդոմանկավարժ Էռնա Շաղոյանն անցնում է նրա
թիկունքը, սկսում է թափահարել կոճակներով ու կորիզներով
լցված պոլիէթիլենե տուփը, և Նինայի դեմքը կենդանանում
է:
àõëáõóÇãÁ
ÙÇïáõÙݳíáñ
ãÇ Ï³Ý·ÝáõÙ
í³ï ÉëáÕ
³Õçϳ ³é³ç:
ܳ ó³ÝϳÝáõÙ
¿, áñ ³ÕçÇÏÝ
³å³íÇÝÇ
áã û ßñÃáõÝùÝ»ñÇÝ
áõ Ó»éùÇ
Å»ëï»ñÇÝ,
³ÛÉ Ñ³Õáñ¹³ÏóÙ³Ý
³ÛÉ ÙÇçáóÝ»ñÇ:
«Մեր խնդիրն է զարգացնել խուլ երեխաների բանավոր
խոսքն ու լսողությունը: Աշխատում ենք նոր շվեյցարական
մեթոդիկայով, չենք օգտագործում ձեռքերի շարժումներն
ու չենք նայում շրթունքներին, - բացատրում է Շաղոյանը:
- Երեխայի հետ խոսում ենք թիկունքից կամ կողքից,
որպեսզի զարգանա լսողությունը»:
Նինայի խլությունը ժառանգական է: Նա հաղորդակցվում
է մեծ դժվարությամբ: Սուրդոմանկավարժը հորդորում
է աղջկան որևէ բան ասելու կամ պարելու թմբուկի հարվածների
տակ: Ի վերջո Նինան բացվում է և արտաբերում է հայերեն
տառերի հնչյունները:
Շաղոյանի հավաստմամբ Նինան շատ խելացի աղջիկ է,
սակայն նրա արատը կարող էր ծանր հետևանքներ ունենալ:
Նինան այն 24 երեխաներից մեկն է, որոնք ընդգրկված
են «Արաբկիր» բուժմիավորման մանկական հանրապետական
սուրդոկենտրոնի ծրագրում: Ծրագիրը ֆինանսավորում
է «Հավատ» կազմակերպությունը: Երեխաներն այստեղ
սովորում են խոսել հանրակրթական դպրոց հաճախելուց
առաջ: Նրանցից երկուսը այս տարի դպրոց են գնացել:
Մյուսներին նախապատրաստում են մյուս տարվա համար:
Շաղոյանն աշխատում է օրական չորս հոգու հետ՝ յուրաքանչյուրին
հատկացնելով 45 րոպե: Դասերը տեղի են ունենում շաբաթական
երկու անգամ: Ցանկալի արդյունքի հասնելու համար
մեծ են ակնկալիքները նաև ծնողներից, որոնք իրենք
պետք է գրեթե մասնագետ դառնան:
«Երբ խորհրդային համակարգը փլուզվեց, Հայաստանի
վատ լսող երեխաները դուրս մնացին մասնագետների ուշադրությունից,
- ասում է սուրդոկենտրոնի վարիչ, «Հավատ» կազմակերպության
համանախագահ Թամարա Մանուկյանը: - Սոցիալ-տնտեսական
ծանր վիճակը ծնողներին հնարավորություն չէր տալիս
գնելու լսողական սարքեր»:
«Հավատը» հիմնադրվել է 1996 թվականին նման երեխաների
կարիքները հոգալու համար: Առաջին օգնությունը՝ մոտ
40 հազար դոլար, ²ØÜ-áõÙ
ï»Õ³Ï³Ûí³Í
«Ջինիշյան» հիմնադրամից էր, որը կենտրոնին հնարավորություն
տվեց ձեռք բերելու անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորում:
Մանուկյանն ասում է, որ մանկական կենտրոնը, լինելով
միակը հանրապետությունում, ի վիճակի չէր անհրաժեշտ
օգնություն ցույց տալ խուլուհամր երեխաներին, որովհետև
կենտրոնի ախտորոշիչ սարքավորումը նորոգման կարիք
ուներ:
Ներկայումս ստուգվելու համար կենտրոն են բերում
վեց ամսականից բարձր տարիք ունեցող երեխաներին:
Այսօր կենտրոնում գրանցված է 1000 երեխա, սակայն
մասնագետների հավաստմամբ հանրապետությունում նրանց
թիվն ավելի մեծ է: 2003 թվականի մարտից ՅՈՒՆԵՍԿՈ-ի
և «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ իրականացվոÕ
«Խուլ երեխաների ինտեգրացիա» ծրագñÇ
ÝíÇñ³ïíáõÃÛ³Ý
ßÝáñÑÇí
Ï»ÝïñáÝÁ
ѳٳϳñ·ÇãÝ»ñ
¿ Ó»éù µ»ñ»É:
Բացի բանավոր խոսքի զարգացումից, դպրոցական տարիքի
երեխաները այստեղ սովորում են նաև օգտվել համակարգիչներից:
 |
²ß³Ï»ñïÝ»ñÇÝ
Ëñ³ËáõëáõÙ
»Ý ã³å³íÇÝ»É
¹»Ù-³é-¹»Ù
ëï³ó³Í
Ññ³Ñ³Ý·Ý»ñÇÝ
|
«12 խուլ երեխաներ արդեն ավարտել են համակարգչային
դասընթացները և շարունակում են ինֆորմատիկա ուսումնասիրել
ինստիտուտում, - ասում է Մանուկյանը: - Երկուսն
ապագա ծրագրավորողներ են, մյուսները՝ համակարգչային
դիզայնի մասնագետներ: Սա շատ կարևոր է. հաշմանդամ
երեխան ժամանակակից կրթության հնարավորություն է
ստանում»:
Կենտրոնի հաջողություններից մեկն էլ համարում
են լսողական սարքերի ձեռքբերումը, քանի որ սոցապ
նախարարությունը ի վիճակի չէ օգնելու այդ հարցում:
2002 թվականից «Հավատը» մշտական ծրագիր է իրականացնում
ë÷Ûáõéù³Ñ³Û
Հովարդ ԿարագյոզյանÇ հետ համատեղ, որի շնորհիվ
մինչև 14 տարեկան երեխաներին անվճար տրամադրվում
են «Օթիկոն» տիպի լսողական սարքեր (150-200 դոլար
արժողությամբ):
Ըստ մասնագետների, եթե երեխաների ախտորոշումը
կատարվում է վաղ տարիքում՝ մինչև 5 տարեկանը, հնարավոր
է զարգացնել բանավոր խոսքը, հակառակ դեպքում մնում
է միայն ժեստերի լեզուն:
Կենտրոնը համագործակցում է նաև «Համաշխարհային
ուսուցում» կազմակերպության հետ՝ փորձելով իրականացնել
մի ծրագիր, որը հնարավորություն կտա հեռարձակելու
սուրդոթարգմանությամբ հաղորդումներ մեծերի և փոքրերի
համար:
Մանուկյանն ասում է, որ «սուրդոթարգմանության
կիրառումը հանրապետության լսողության արատ ունեցող
3500 մարդկանց (å³ßïáݳϳÝ
ïíÛ³ÉÝ»ñ)
տեղեկատվություն տալու ամենաարդյունավետ միջոցն
է»:
Ըստ «Հավատի» անցկացրած հարցման արդյունքների
խուլ մարդիկ գերադասում են դիտել տեղեկատվական,
բժշկական և մանկական հաղորդումներ: Նրանց հետաքրքրում
է նաև «02» հաղորդաշարը:
64-ամյա Սեդա Մարտիրոսյանը լսողությունը կորցրել
է 10 տարեկանում: Նա ասում է. «Ես ապրում եմ մենակ:
Ռադիո չեմ կարող լսել, թերթեր չեմ կարող գնել: Եթե
հանրապետությունում արտակարգ իրավիճակ լինի, ինչպե՞ս
կարող եմ իմանալ: Հեռուստատեսությամբ էլ մնում է
կռահել, թե ինչ են ասում»:
Մանուկյանը նշում է, որ «ՀՀ հաշմանդամների մասին»
օրենքում որոշ փոփոխություններ են կատարվել: Նախկինում
ծնողները երկու տարին մեկ պետք է թարմացնեին երեխաների
փաստաթղթերը, ինչը կապված էր մեծ քաշքշուկի հետ:
Այսօր այդ պահանջը վերացվել է, և հաշմանդամության
փաստաթուղթը թարմացվում է մեկ անգամ՝ 18 տարեկանում:
Այս տարվա ապրիլից «Հավատը» ձգտում է հաշմանդամների
համար իրականացնելու հարկային դաշտի օրենսդրական
բարեփոխումներ, որոնք թույլ կտան ավելացված արժեքի
հարկից ազատել այն գործատուներին, որոնց աշխատակազմի
50 տոկոսից ավելին հաշմանդամներ են:
|