 |
лñÃ
ϳݷݳÍÝ»ñÇó
Ûáõñ³ù³ÝãÛáõñÁ
ÑáõÛë áõÝÇ,
áñ ÇÝùÝ
¿ ÉÇÝ»Éáõ
§Ñ³çáñ¹
ѳçáÕ³ÏÁ¦
|
Հայաստանում տարածված տարբեր վիճակախաղերի գործունեությունը
սահմանափակող նոր օրենքի հեռանկարը ավելի է մեծացրել
լոտոների ժողովրդականու-
թյունը, քանի որ դրանց կազմակերպիչները ձգտում են
մինչև նոր օրենքի կիրառումը առավելագույն օգուտ
քաղելու այս խաղամոլական խելահեղությունից:
Նոյեմբերի 7-ին Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ
ընդունվել է վիճակախաղերի մասին նոր օրենքի նախագիծը,
որով նախատեսվում է 4 անգամ ավելացնել վիճակախաղերի
կազմակերպման տուրքերը (տարեկան 25 միլիոն դրամից
հասցնելով100 միլիոն դրամի): Բացի այդ, նոր օրենքը
պահանջում է սահմանափակել վիճակախաղերի հեռուստատեսային
գովազդի ժամանակը՝ մեկ ժամում 10 րոպեի փոխարեն
այն հասցնելով 90 վայրկյանի:
ܳ˳·ÍÇ
³é³çÇÝ ÁÝûñóٳٵ
ÁݹáõÝí»Éáõ
անմիջական հետևանքն այն է, որ Երևանի փողոցների
անկյունները վերածվել են միկրոխաղատների. քանի որ
լոտոյատենդը սաստկացել է, պետք է առավելագույն շահույթ
պոկել, քանի դեռ ավելի լիբերալ օրենքը չի կորցրել
իր ուժը:
Լոտոների հաղթական շքերթը Երևանի կենտրոնական
փողոցներով սովորական երևույթ է դարձել: Կարմիր
ժապավեններով զարդարված և հատուկ կառուցված հարթակներում
կանգնեցված մեծաթիվ մեքենանները գովազդվում են հեռուստատեսությամբ:
Օրինակ՝ «Ավտոակնթարթ» հեռուստատեսային վիճակախաղը
խաղարկում է 40 ավտոմեքենա, իսկ «Բարի դոմինոն»
գայթակղում է խաղամոլներին 54 մեքենայով »ñÏáõ
³Ùëí³ ÁÝóóùáõÙ:
Փողոցի տեսարանները կրկնվում են հեռուստատեսությամբ,
գրեթե անդադար գովազդները գայթակղում են մարդկանց
քիչ ծախսով մեծ գումարների շահումով:
«Որ ալիքն ուզում ես միացրու, լսում ես այդ «տարան-տարան»
կամ «տարոսը ձեզ լինի» արտահայտությունները: Իսկ
այդ «Շահող լոտոն» պարզապես խելագարություն է, այդ
ինչպե՜ս են հորդորում խաղի ¶անձարան փուլի
մասնակիցներին՝ «թալանե՛լ, թալանե՛լ»: Երբ այդ գովազդները
սկսվում են, անջատում եմ հեռուստացույցի ձայնը»,
բողոքում է 45-ամյա Սուսաննա Հարությունյանը:
Խաղամոլության ոգին առանձնապես ուժեղ է մեքենաներ
ցուցադրող հարթակների մոտակայքում, որտեղ ներկայացված
են «Լադա»-ի Ýáñ մոդելներ՝
7 հազար դոլար արժողությամբ: Այստեղ առաջանում են
հերթեր՝ նոր մեքենայով տուն վերադառնալու հնարավորության
համար 300 դրամ վճարելու պատրաստ կամավորներից:
Լոտո խաղացողները 10 դրամանոց մետաղադրամներով
խանդավառությամբ ջնջում են պաշտպանիչ շերտը՝ հուսալով,
որ կբացվի շահող թիվը:
Աբովյանցի Յուրա Առուշանյանը ջանասիրաբար ստուգում
է հենց նոր գնած տոմսերը: Նրան ուշադիր հետևում
են 10-ամյա որդին` Արմենը, և կինը` Մարիամը: Նա
այնքան կենտրոնացած է ստուգում, որ անգամ հրաժարվում
է զրուցել çÝç»Éáõ
ųٳݳÏ:
 |
´³½Ù³ÃÇí
µ³ÕÓ³ÉÇ
§ÜÇí³¦-Ý»ñÇó
Ù»ÏÁ, áñÁ
ëå³ëáõÙ
¿ Çñ ѳçáÕ³Ï
ïÇñáçÁ
|
«Ամեն օր լոտոյի 10 տոմս եմ գնում: Հավատում եմ,
որ մի օր բախտս պիտի բերի, թե չէ չեմ գնի, չնայած
երբեք չեմ շահել, շատ շատ՝ 1000 դրամ», ասում է
Յուրան:
Նրա լավատեսությունը ընդհատում է մի տարեց կին
ու բարկացած ասում. «Մեռա լոտոյի տոմս առնելով,
բա ու՞ր է դրանց «Տարոսը ձեզ»-ը: Սո՛ւտ է, սո՛ւտ:
Բոլորն էլ խաբում են»:
ԱԺ-Ç պատգամավոր Արտակ Առաքելյանը խորհրդարանի
այն անդամներից է, որոնք մտահոգված են բնակչության
վրա վիճակախաղերի ազդեցությամբ:
«Եթերում հաղորդումներն ընդհատում ու ցուցադրում
են այդ անբովանդակ գովազդները, - ասում է Առաքելյանը:
- Նրանցում օգտագործում են երեխաների, ինչը օրենքով
հակացուցված է: Ցուցադրում են կիսամերկ աղջիկների,
որոնք նստում են խաղարկվող մեքենաների վրա և առաջարկում
շահել դրանք: Այս ամենը լրջորեն ազդում է մարդկանց
հոգեվիճակի վրա»:
Ըստ Առաքելյանի հնարավոր է, որ ԱԺ-ի պատգամավորները
հանդես գան նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով ավելի
կրճատել նոր օրենքի առաջին ընթերցման ընթացքում
հավանության արժանացած ժամանակը: Որոշ պատգամավորներ
գտնում են, որ անգամ օրական 12 րոպեն (նոր օրենքով
թույլատրվող ժամանակը) չափազանց շատ է գովազդի համար:
«Մարդիկ ոգևորվում են այս գովազդներից և ծախսում
են իրենց վերջին կոպեկը լոտոների վրա, - ասում է
Առաքելյանը: - Պատկերացրեք թոշակառուներին, որոնք
գնում են այդ տոմսերը և տանուլ տալիս: Սա հիվանդություն
է, ինչպես թմրամոլությունը»:
Իսկ արմավիրցի Արմեն ¶րիգորյանը համոզված
է, որ հեռուստատեսային վիճակախաղերի այս իրարանցումը
բնորոշ է անցումային շրջանում գտնվող երկրների համար:
«Եթե զարգացած երկրներում մարդիկ վիճակախաղերին
վերաբերվում են ինչպես խաղի և լոտոների վրա չեն
ծախսում իրենց վերջին փողերը, ապա այստեղ հակառակն
է: Հաճախ վատնում են վերջին լուման ու ոչինչ չեն
շահում»:
«Ընտանեկան լոտո»-ի գրասենյակի տնօրեն Վարդգես
Վարդանյանը գոհունակությամբ է վերաբերվում նախատեսվող
փոփոխություններին:
«Կկարգավորվի լոտոյի մրցակցային դաշտը և կմնան
2-3 խոշոր վիճակախաղեր», ասում է նա:
Իսկ «Բարի լոտո»-ի գործադիր տնօրեն Երվանդ Մարությանը
դժգոհ է պետական տուրքերի բարձրացումից: Նրա հավաստմամբ
ծանրանալու է վիճակախաղերով զբաղվող կազմակերպությունների
վիճակը: Փոխարենը համաձայն է գովազդի սահմանափակմանը:
Ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լրատվության
ծառայության տվյալների վիճակախաղով զբաղվելու իրավունք
ունեն 9 կազմակերպություններ, որոնցից 7-ը հեռուստատեսային
են:
Արտակ Առաքելյանը պնդում է, որ վիճակախաղերից
առաջացած եկամուտների դաշտը և նրա ձևավորման մեխանիզմը
անվերահսկելի են դարձել:
«Մարդիկ խաղարկում են էժանագին կենցաղային ապրանքներ,
որոնք ներկրում են Հայաստան և լոտոների «ծածկի»
տակ ներկայացնում են ավելի մեծ ծախսեր», բացատրում
է նա:
Համաձայն գործող օրենքի վաճառվող տոմսերի 50%-ը
պետք է շահում ունենա: Ø»Í
Ùñó³Ý³ÏÝ
³íïáÙ»ù»Ý³Ý»ñÝ
»Ý, ë³Ï³ÛÝ
ϳñ»ÉÇ ¿
ß³Ñ»É Ý³և
Ñ»éáõëï³óáõÛóÝ»ñ,
Ñٳϳñ·ÇãÝ»ñ,
÷é»ñ, µçç³ÛÇÝ
Ñ»é³ËáëÝ»ñ,
í³ñë³ãáñÇãÝ»ñ:
Վարդգես Վարդանյանն ասում է, որ իրենք ապահովում
են 70-75 % շահում, հակառակ դեպքում մրցակցությանը
չեն դիմանա, մինչդեռ պատգամավորները պնդում են,
որ դա օրենքի խախտում է:
28-ամյա Արսեն Դուխանյանը արդեն 5 տարի լոտո է
վաճառում: Փոքրիկ սեղանի մոտ, որը գտնվում է Աբովյան
և Պուշկին փողոցների խաչմերուկում, նա կանգնում
է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 5-ը:
Նա ասում է, որ այդ աշխատանքը օգնում է իրեն պահելու
իր ութ հոգիանոց ընտանիքը: Վաճառված յուրաքանչյուր
տոմսից նա 20 դրամ է վաստակում:
«Այսօր վաճառել եմ 500 տոմս և վաստակել եմ 10000
դրամ: Մեկ տոմսի մեջ աշխատում եմ 20 դրամ», ասում
է նա ու հետո ավելացնում լոտոյատենդի մաղթանքը՝
«Տարոսը ձեզ լինի»:
|