|
Àëï
üƸº-Ç Ð³Û³ëï³ÝÇ
É³í³·áõÛÝ
ß³ËÙ³ïÇëï
ìɳ¹ÇÙÇñ
гÏáµÛ³ÝÁ
22-ñ¹Ý ¿ |
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի հրապարակած՝
2003 թվականի հոկտեմբերի դրությամբ ուժեղագույն
շախմատիստների լավագույն հարյուրյակում տեղ են գտել
հինգ հայ շախմատիստներ, իսկ շախմատիստուհիների լավագույն
հիսնյակում՝ մեկ հայ ներկայացուցիչ:
¶րոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 2684 գործակցով
աշխարհում 22-րդն է: ¶րոսմայստեր Լևոն Արոնյանը
47-րդն է (2649), Սմբատ Լպուտյանը՝ 62-րդը (2630),
Ռաֆայել Վահանյանը՝ 73-րդը (2623), իսկ ¶աբրիել
Սարգսյանը՝ 81-րդը (2614):
Աշխարհի լավագույն շախմատիստը հայազգի ¶արի
Կասպարովն է, որը ներկայացնում է Ռուսաստանը: Նրա
գործակիցը 2830 է:
Չնայած անցյալ ամիս Բուլղարիայում Եվրոպայի թիմային
առաջնությունում տարած հաղթանակին միայն Լիլիթ Մկրտչյանին
հաջողվեց մտնել 50 լավագույն շախմատիստուհիների
ցուցակ՝ 2413 գործակցով գրավելով 43-րդ տեղը:
Հայաստանի շախմատիստներն ու շախմատիստուհիները
պատրաստվում են աշխարհի 13-րդ առաջնությանը, որը
կանցնի նոյեմբերի 13-19-ը ¶երմանիայի Բադ Ցվիշենան
քաղաքում:
|