ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 7 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Աշխարհն այսօր ավելի լավն է: Իհարկե, ավելի լավն է, քանի որ, ուրախ եմ հայտնել ձեզ, «¶ինես» գարեջուրը հասել է Հայաստան: Ես պարզ մարդ եմ: Սա պարզ պատմություն է:

Այս լուրն ինձ հայտնեցին իմ նոր սիրելի բարմենները՝ Արամն ու Սարգիսը, Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող իրենց նոր բարում, որին ես թերահավատությամբ էի վերաբերվում առաջին օրվանից, երբ բարի վրա վառվեց «Իռլանդական բար» ցուցանակը:

«Մենք այսօր Դուբլինից «¶ինես» ենք ստացել», սա էր առաջին խոսքը, որ ես լսեցի Արամից, երբ հինգշաբթի երեկոյան մտա բար: Նա իր հսկա թաթը պարզեց դեպի բարի ցուցափեղկը, որտեղ խնամքով շարված էին, ինչպես գոհարները զարդատուփում, Իռլանդիայից արտահանվող լավագույն ապրանքը՝ Զմրուխտե կղզուց բերված «սև գարեջրի» անհամար տուփերը:

(Տես երկրորդ նախադասությունը, որպեսզի հասկանալի լինի իմ երջանկության պատճառը:)

Արամ անունով բարմենը, մեկ ուրիշը՝ Սարգիս անունով, և Նունե անունով մենեջերը՝ հայ բանաստեղծի և աշուղի անունը կրող փողոցի անկյունում գտնվող «Էմիլի բար» կոչվող (դրան կանդրադառնամ ավելի ուշ) «իռլանդական» բարում այնպես էին ժպտում, կարծես հենց նոր «գրին քարդ» էին շահել: Միայն այս հանգամանքից իմ առաջին «¶ինեսը»
Երևանում ինձ թվաց այնքան անուշ, կարծես այն մատուցել էր ինքը սուրբ Պատրիկը՝ որպես սուրբ ջուր:

Հայաստանը հայտնագործելու այսքան տարիներից հետո աշխարհի այլ երկրների «ռեալիաները» նմանակելու հայաստանյան փորձերը դեռ առաջ են բերում իմ ժպիտը: Դեռ վերջերս էր, որ իր համար «Ակապուլկո» անվանումն ընտրած ռեստորանը առաջարկում էր «բուրիտո», որն իրենից ներկայացնում էր ռուսական «բլինչիկ»՝ կետչուպի և մայոնեզի խառնուրդից ստացված «սալսայով»: Եվ, փառք աստծո, անցել են այն օրերը, երբ «նրբերշիկով պիցցան» ոչ այլ ինչ էր, քան համեմված լավաշի վրա կտրտված նրբերշիկ:

Այժմ, երբ Հայաստանն առաջ է գնացել, ես մի տեսակ կարոտում եմ այն առաջին, գրեթե հաջողված փորձերին: Սակայն առաջին «իռլանդական» բարի բացումը կարողացավ լրացնել «էժան բաների» բացը իմ արտառոց մշակութային ախորժակում:

Մշակույթների բախումը սկսվում է պատշաճ կանաչ և ոսկեգույն ապակիներով դռնից, որը ներս է թողնում ձեզ «Էմիլի» իռլանդական բար:

Էմիլի:

Ես եղել եմ ավելի շատ «Պատրիկի» իռլանդական բարերում, քան ուզում եմ (կամ ի վիճակի եմ) հիշել: Բազմաթիվ «Օ'Ռայլիի» և «Մերֆիի» և «Օ'Շոնեսիի» և, այո, Դուբլիnում «Հյուզի» բարերում: Թող Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ ես առաջին անգամ եղա «Էմիլի» բարում:

«Էմիլի իռլանդական բար»: Այստեղ էլ ինձ մոտ ծագում է հետևյալ հարցը. իռլանդացիների մասին չխոսելով անգամ՝ ե՞րբ եք վերջին անգամ Էմիլ անունով հայÇ հանդիպել:

Բարի անվանակցիÝ կարելի է ծանոթանալ բարի պատին փակցíած նկարով: Նա մոտ 2 տարեկան է, կրում է կովբոյի հագուստ (կրկին մշակույթների բախում) և ձեռքին ունի իր սիրունիկ գլխից էլ մեծ գարեջրի (գերմանական) կավե գավաթ:

Նա բարի տիրոջ թոռն է, և աստված վկա, եթե իռլանդացիները կարող են իրենց անունները տալ իրենց բարերին, ինչու՞ «իռլանդական» բարը Հայաստանում չի կարող անել նույն բանը, նույնիսկ եթե անունը ո՛չ իռլանդական է, ո՛չ էլ՝ հայկական (ես արդեն ասե՞լ եմ, որ մի անգամ այստեղ «Ալ Պաչինո» ջինս եմ տեսել):

Հատը մոտ 5,35 դոլարով նույնիսկ տեղի արտասահմանցիներն ու կարոտախտով տառապողները դժվար թե սրբեն բարի դարակները «¶ինեսի» շշերից, այնպես որ «իռլանդական» բարի հիմնական խմիչքը մնում է օղին: Այն շշալցված է բացառապես Հայաստանի առաջին «իռլանդկան» բարի համար և ունի համապատասխան պիտակ՝ «Էմիլի»:

(Նոթեր լուսանցքում. ես նայում եմ իմ 50 տարիների բարձունքից և պարզում եմ, որ միակ անվանակիցը, որ այս անառակ կյանքը պարգևել է ինձ, զուգարանն է, այն էլ՝ ժարգոնով (john բառն անգլերեն ժարգոնում ունի նաև այդ իմաստը): Իսկ երկու տարեկան հայի անունով «իռլանդական» բար են անվանում, որն իր անունը կրող պիտակով տնական օղի ունի: Էս ի՞նչ աշխարհ ա):

Այստեղ մատուցում են նաև տնական «իռլանդական» գինի, որը տակառից շշալցվում է 15 սանտիմետրանոց տառերով գրված «Այստեղ «¶ինես» է վաճառվում» ցուցանակից մի քայլի վրա: ¶ուշակեցիք, գինին կոչվում է «Էմիլ»:

Այնպես որ, ես նստած եմ «Էմիլի իռլանդական բար»-ում և մտածում եմ, թե ինչ կարող եմ պատմել ձեզ այս բարի մասին և այն մասին, թե ինչ է ասում այն այս երկրի մասին: Ասում է հետևյալը՝ այն հրաշալի է:

¶նացեք Թբիլիսի և գտեք իռլանդական բարեր, որոնք կարծես դուրս թռած լինեն «Ինքդ պատրաստիր. իռլանդական պանդոկ» կոմպլեկտից: Նույնը՝ Բաքվում, որտեղ կարող եք գարեջուր վայելել «Ֆլանիգանի բարում»: Վերջերս Ալմաթիում (Ղազախստան) ես եղա «Մերֆիի բարում», իսկ Ստամբուլում ծննդյան օրս նշեցի «Ջեյմս Ջոյս» բարում:

Նրանք բոլորն էլ հավակնոտ նմանակողներ են: Իռլանդացիները, հայերի նման, այնպիսի պնդաճակատ անհատապաշտներ են (ընդ որում՝ կոլեկտիվ կերպով, եթե դա հնարավոր է), որ, ի վերջո, միշտ էլ տուժում են դրանից:

Այնպես որ, նրանց անունից, ովքեր «իսկական» իռլանդական բար էին ակնկալում Հայաստանում, ուզում եմ հարցնել՝ ինչու՞ այն չի կարող ունենալ ավանդույթը խախտող անվանում: Շնորհակալ եմ քեզնից, փոքրիկ լեփրիկոն (թզուկ) Էմիլ: Քո «¶ինեսը» ինձ համար շատ թանկ է: Բայց ինձ դուր է գալիս քո մոտեցումը:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Water Worries: Portions of Yerevan still taking extreme measures resulting from broken pipes

Full story

 

 

We, children of October: A reflection on an (almost) forgotten holiday

Full story

 
 
 
 

Outbreak: Schools shut down to curb spread of mumps

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holy Land

The blessing of the territory for a new church in Masis took place this week. It will be the first dominical temple in this town (for years it has been populated by Azerbaijanis) and the second biggest after the St. Grigor Lusavorich in Yerevan. The construction is estimated at $1 million and is sponsored by "Vardanyan Family" foundation.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.