 |
гñáõÃÛáõÝÛ³ÝÇ
ÁÝï³ÝÇùÁ
½³ñÙ³ÝáõÙ
¿, û ÇÝãáõ
íóñÇó
³ÝÙÇç³å»ë
Ñ»ïá ãÇ
¹³¹³ñ»óí»É
í³ñ³Ïí³Í
çñÇ Ù³ï³Ï³ñ³ñáõÙÁ
|
ՀՀ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել,
պարզելու համար անցյալ շաբաթ կոյուղաջրերով
Երևանի խմելու ջրի թունավորման պատճառը, մի թունավորում,
որն առաջ է բերել աղիքային հիվանդությունների բռնկում,
իսկ որոշ բնակիչներ ընկել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 25-ին զուգահեռ գցված կոյուղու և խմելու
ջրի խողովակները վթարի են ենթարկվել, ամենայն հավանականությամբ՝
անձրևաջրերի պատճառով: Դրա հետևանքով կոյուղաջրերը
խառնվել են Արաբկիր և մասամբ Կենտրոն համայնքների
խմելու ջրին:
Վարակված ջուրն առաջ է բերել դիզենտերիայի համաճարակ:
Շուրջ 200 հոգի հոսպիտալացվել են Նորքի ինֆեկցիոն
հիվանդանոցում:
Հիվանդանոցի բժիշկների հավաստմամբ հիվանդների
քանակը նվազել է, թեև շարունակում են բերել վարակված
ջրի նոր զոհերի: Նախկինում հիվանդանոց ընդունված
հիվանդներից 54-ը դուրս են գրվել:
«Դեռևս հիվանդանոցում գտնվող հիվանդների վիճակը
կայուն է: Դիզենտերիան հեշտությամբ բուժվում է դեղամիջոցներով,
այն վտանգավոր հիվանդություն չէ, եթե բուժվում է
ժամանակին», ասում է հիվանդանոցի վերակենդանացման
բաժնի վարիչ Էդուարդ Զարդարյանը:
Զարդարյանի հավաստմամբ հիվանդանոցը արդյունավետ
միջոցներ է ձեռնարկել դիզենտերիայի բռնկումը վերահսկելու
և բուժելու ուղղությամբ: Կային երկյուղներ, որ վարակը
կարող է հանգեցնել ավելի լուրջ հիվանդությունների,
ինչպես տիֆը և հեպատիտը: Սակայն առայժմ այդ հիվանդությունների
դեպքեր չեն արձանագրվել:
Սաստկացել է հասարակության զայրույթը այն բանի
նկատմամբ, թե ինչպես են իշխանությունները լուծում
ջրի պրոբլեմը, մինչդեռ կառավարությունը կարծես չի
կարողանում կանգնեցնել վարակված ջրի մատակարարումը
բնակիչների բնակարանները: Ջուրը շարունակում է մնալ
ուժեղ քլորացված, իսկ պաշտոնատար անձինք ամեն օր
մամլո ասուլիսներ են հրավիրում, որպեսզի մարդկանց
տեղեկացնեն պրոբլեմի լուծման հարցում ձեռք բերված
առաջընթացի մասին, սակայն առայժմ պարզ չէ՝ խողովակաշարերը
նորոգվել են, թե ոչ:
Առողջապահության նախարարության պաշտոնյաները հավաստում
են, որ ջուրն այլևս վարակված չէ:
«Հայտնաբերվել է խմելու ջրի վարակման աղբյուրը:
Անցյալ շաբաթվանից ջրի որակը համապատասխանում է
սանիտարական չափորոշիչներին», ասում է Երևանի փոխքաղաքապետ
Վանո Վարդանյանը:
Սակայն մասնագետները հորդորում են բնակիչներին
խմելուց առաջ եռացնել ջուրը և այն չօգտագործել լվացվելու
և սնունդ պատրաստելու համար: Բացի այդ, բնակիչները
տարակուսում են, թե ինչու է խմելու ջուրն այդքան
քլորացված, եթե պիտանի է օգտագործման համար:
Նախագահի մամլո խոսնակ Աշոտ Քոչարյանը հայտնել
է «ԱրմենիաՆաու»-ին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
հրահանգել է դատախազությանը մանրամասն հետաքննել
վթարի հանգամանքները և հարկ եղած դեպքում քրեական
գործ հարուցել դրա համար պատասխանատու անձանց նկատմամբ:
 |
ì»ó³ÙÛ³
γÛÍÇÝ
ÑÇí³Ý¹³Ýáó
»Ý ï³ñ»É
ãáñ»ùß³µÃÇ
ûñÁ áñáí³ÛÝÇ
ó³í»ñáí
|
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ¶ագիկ
Մարտիրոսյանը հայտնել է լրագրողներին, որ այն մարդիկ,
ովքեր տուժել են վարակված ջուրն օգտագործելու հետևանքով,
իրավունք ունեն հատուցում պահանջելու այն մարմնից,
որը պատասխանատվու կհամարվի ստեղծված իրավիճակի
համար:
Առայժմ իշխանությունները չեն ասում, թե ով է մեղավորը,
միայն հայտարարել են, որ կոյուղու գիծը խցանված
է եղել աղբով, և որ վերջերս տեղացած հորդ անձրևները
ավելի են քայքայել առանց այդ էլ անմխիթար վիճակում
գտնվող խողովակների համակարգը:
Թերահավատ երևանցիները պնդում են, որ կոյուղագծի
վթարը բոլորովին էլ պատահական չի եղել, որ այն միտումնավոր
կերպով առաջ են բերել շշալցված ջուր և հյութեր արտադրող
ընկերությունների տերերը:
«Ինձ զարմացնում է, թե ինչու են իշխանություններն
այդքան անտարբեր այս պրոբլեմի նկատմամբ, - ասում
է Ռուզաննա Հարությունյանը, որը չորեքշաբթի օրը
աղիքային պրոբլեմների պատճառով հիվանդանոց է տարել
իր հնգամյա դստերը` Անիին: - Ինչու՞ միանգամից չեն
դադարեցրել վարակված ջրի մատակարարումը, որպեսզի
մարդիկ այսքան չտառապեին»:
Մեկ այլ հիվանդացած երեխայի` վեցամյա Կայծի մայր
Աղավնի Սողոյանն ասում է, որ մտադիր է նամակ գրել
նախագահին, ջրմուղ-կոյուղու տնտեսություն և բացատրություն
պահանջել:
«Ես շատ գոհ եմ այս հիվանդանոցի բժիշկների վերաբերմունքից,
մենք ստանում ենք անհրաժեշտ բուժումը: Բայց ո՞վ
պետք է պատասխան տա այն բանի համար, որ մենք այստեղ
ենք հայտնվել, - ասում է նա: - Երբ մյուս երեխաները
վայելում են դպրոցական արձակուրդները, իմ որդին
տառապում է և ամբողջ օրը ներերակային ներարկումներ
է ստանում»:
Մինչ բժիշկները հավաստիացնում են, որ եռացրած
ջուրը վտանգ չի ներկայացնում առողջության համար,
շատ երևանցիներ կասկածներ ունեն մատակարարվող ջրի
որակի նկատմամբ:
Իսկ այդ ընթացքում կտրուկ աճել են շշալցված ջրերի
վաճառքը և դրանց գները: Մի խանութպանի հավաստմամբ
մինչև ջրի աղտոտումը 500 դրամով (մոտ 90 սենթ) վաճառվող
«Նոյի» 5-լիտրանոց շիշն այժմ վաճառվում է 800 դրամով
(մոտ 1,4 դոլար):
|