 |
ÜáÛ»Ùµ»ñÇ
7-Ç ßù»ñÃÁ
ÊáñÑñ¹³ÛÇÝ
г۳ëï³ÝáõÙ
|
Այսօր նախկին «խորհրդային հասարակությունը» եթե
չի տոնում, ապա առնվազն հիշում է Մեծ հոկտեմբերյան
հեղափոխությունը, որը նշանավորեց բոլշևիկյան վարչակարգի
հաստատումը:
Նոյեմբերի 7-ը շարունակում է «կարմիր օր» մնալ
օրացույցում, սակայն միայն հեղափոխության օրրանում՝
Ռուսաստանում: Թեև այժմ այն կոչվում է Համաձայնության
և հաշտության օր: «ՈՒ՞մ հետ հաշտության», հաճախ
հեգնում են քննադատները:
Հնարավո՞ր է արդյոք չհեգնել, երբ խոսքը վերաբերում
է մի իրադարձության, որը փոխել է պատմության զարգացման
ընթացքը: Ցանկություն է առաջանում ասելու՝ «պատմության
զարգացման բնականոն ընթացքը»:
Եթե 1917 թվականի հեղափոխությունը տեղի չունենար,
ապա «այդքան տառապալիորեն ցավալի չէր լինի աննպատակ
ապրած տարիների համար», մտածում են մեզնից շատերը,
ում կյանքը ձևավորել է հոկտեմբերը:
Ընդհանուր տրամադրությունը կարծես հետևյալն է.
«Հեղափոխության պատճառով մենք ավելի քան 70 տարի
դեգրադացիայի ենք ենթարկվել և դրա հետևանքով հայտնվել
ենք քաղաքակրթության եզրին...» Ցանկացած տեսակետ
կարելի է հիմնավորել փաստերով և փաստարկներով: Սակայն
ո՞վ գիտե, թե հաստատ ինչ կկատարվեր, եթե չլիներ
հոկտեմբերյան հեղափոխությունը: Եվ մի՞թե հիմա այդքան
կարևոր է տեսական հարցադրումներով զբաղվել: Մանավանդ
որ, մերժելով 1917 թվականի հեղափոխությունը, մենք՝
հետխորհրդային տարածքում ապրող հետխորհրդային մարդիկ,
կարծես չենք մերժում բուն հեղափոխությունը (որպես
հասարակարգի փոփոխման միջոց): Ժամանակ առ ժամանակ
տարբեր հետխորհրդային տարածքներում հնչում են «գահընկեց
անել», «էքսպրոպրիացնել», «ճնշել հականերին» բոլշևիկյան
կոչերը: Իսկ «Կայծից բոց կբռնկվի» կարգախոսը հարազատ
է բոլորին «Մոսկվայից մինչև ամենահեռուները¦,
(ինչպես ասվում էր մեր լավ հիշվող կոմունիստական
օրհներգում):
Ի տարբերություն Ռուսաստանի, նոյեմբերի 7-ը շարքային
աշխատանքային օր է Հայաստանում և շատ այլ հանրապետություններում:
Այն տոն է Բելառուսում և Ղրղզստանում: Սակայն Ղրղզստանի
քաղաքացիները տոնում են իրենց Մամուլի օրը և ոչ
թե 1917 թվականի հեղափոխությունը:
Այո՛, հոկտեմբերի «դրոշմը» դեռ ծանր է: Այն արտահայտվում
է մեր մտածելակերպում, մեր շարժուձևում, նրանում,
թե ինչպես ենք մտածում, խոսում և անգամ քայլում
ու նայում: Եվ չնայած այսօր միացյալ Խորհուրդների
երկիր այլևս գոյություն չունի, «հոմո սովետիկուսի»
ընդհանուր մտածելակերպը միավորում է մեզ, և այն
ավելի դժվար է փոխել, քան վարչակարգը: Եվ այդ նույն
կադրերը, որոնք դուրս են եկել
միևնույն խորհրդային «շինելից», այժմ ղեկավարում
են նախկին խորհրդային հանրապետությունները: Եվ այլ
բան չէր էլ կարող լինել, քանի որ նորանկախ հանրապետությունները
չափազանց երիտասարդ են: Նոր ժամանակներում ծնվածները
դեռ «որոշիչ» տարիքի չեն հասել: Իսկ նրանք, ովքեր
աճել են հոկտեմբերի գաղափարներով, դեռևս շատ երիտասարդ
են ղեկավար դառնալու համար, սակայն այնքան տարիքով
չեն, որ մոռանան անցած «դպրոցը»:
«Ըստ երևույթին, մոտ ապագայում մարդիկ կխոսեն
«խորհրդային իշխանության 70 պայծառ տարիների մասին»,
ինչպես Հարյուրամյա պատերազմի մասին: Բոլորը սովորել
են դպրոցում, որ այդպիսի պատերազմ է եղել, սակայն
ոչ ոք, մասնագետներից բացի, չի կարող ասել, թե երբ,
որտեղ, և ինչու է այն տեղի ունեցել», նշում է վերջերս
ռուսական մի լրագիր:
Մոռացության մատնելու ցանկությունը կարծես հոկտեմբերից
«վրեժ լուծելու» լավագույն ձևը չէ: Չի օգնի նաև
ձևացնելը, թե այն երբեք չի եղել: Առնվազն միջին
և ավագ սերունդների համար: Երիտասարդ սերունդը,
իր հերթին, փախչում է հոկտեմբերից կատակների ու
զվարճասույթների միջոցով: Ինտերնետում կան հազարավոր
բացիկներ՝ հեղափոխության առաջնորդ Լենինի նկարով,
նրանց համար, ովքեր սիրում են «կարմիր» խորհրդանիշները:
Կան նաև անեկդոտներ և այլ զվարճալի նյութեր՝ կատակներ
մի բանի մասին, որը ծիծաղելի չէր: Սակայն դրանք
կրկին տեղեկություններ են: Եվ դա նշանակում է, որ
խոսք անգամ չկա մոռանալու մասին: Օրինակ՝ ղազախները
«մոռանում են» 1917 թվականի նոյեմբերը հետևյալ ձևով.
«Նոյեմբերի յոթին
Ռուսաստանը երեք օր քեֆ է անում,
Իսկ մեզ մոտ ամեն ինչ կարգին է,
Մենք դրա մասին վաղուց ենք մոռացել»:
Ինտերնացիոնալ «ոչ ֆորմալ երիտասարդությունը»
իր բողոքի հիմներն է նվիրում հեղափոխությանը: Բնական
է, որ բողոքելու համար նրանք ստիպված թերթում են
պատմության էջերը.
«Տասնյոթ թիվը կայֆ չէր,
Ցուրտ էր ու յուղ էր,
Բայց հլավ մեր ախպերը, անունը՝ Լենին,
¸զող ու լավ մի տղա,
Հլավ բորդյուրին ու ասեց իրա խոսքը,
Որ ցարը բիջ ա ու տականք...»
Եթե սա բողոք է, ապա շատ յուրահատուկ բողոք է:
Սա բավականին նոր և թարմ հայացք է այն պատմական
դեպքերին, որտեղ Լենինը հիմնական գործող անձն է:
Ուրիշ հարց է, թե այդ դեպքերն ինչ ավարտ ունեցան,
և դա ինչ հետևանք ունեցավ մեզ բոլորիս համար:
Որքան էլ տափակ հնչի, պատմությունը չես փոխի ու
չես խմբագրի: Ամենախելոք բանը նրա հետ հաշտվելն
է: Համաձայնությունն ու հաշտությունը պատահական
բառեր չեն ռուսական այս տոնի անվանման մեջ: Եվ ինչու՞
պիտի մոռանանք: Այնպես է ստացվել, որ մենք հոկտեմբերի
զավակներն ենք: Այնպես որ, հիշելով ճակատագրական
17 թիվը, հառենք մեր հայացքներն ապագային: Պարզ
ասած, ինչպես մենք սովոր էինք ասելու որպես խորհրդային
պիոներներ՝ «Առա՛ջ, շեփորն է կանչում»:
|