ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 23, 2003 




Սպորտ. ՖԻՖԱ-ի ղեկավարը ժամանում է Երևան մասնակցելու վերակառուցված մարզադաշտի բացմանը


Ֆուտբոլ

Իր երկօրյա այցը սկսելուց առաջ Յոզեֆ Զեպպ Բլատտերն արժանացավ ավանդական ընդունելության:

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Զեպպ Բլատտերը երեկ երկօրյա այցով ժամանեց Երևան մասնակցելու Մալաթիայի մարզադաշտի վերաբացման արարողությանը:

ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագիրը 400000 դոլար է հատկացրել մարզադաշտի վերակառուցմանը:

Իր այցի ընթացքում Բլատտերը նաև հանդիպումներ է ունենալու նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Սեղանի թենիս (աշխարհի առաջնություն)

Հայաստանի սեղանի թենիսիստները մեկնեցին Ֆրանսիա, որպեսզի աշխարհի 117 երկրների մարզիկների հետ միասին մայիսի 19-25-ը մասնակցեն Փարիզում կայանալիք սեղանի թենիսի աշխարհի 47-րդ անհատական առաջնությանը:

Հայաստանը ներկայացնում են Մեսրոպ Ղուկասյանը (855-րդ տեղ), Մուրադ Ասատրյանը (854-րդ տեղ), Դավիթ Սարգսյանը (612-րդ տեղ) և կանանց մեջ 196-րդ ցուցանիշն ունեցող Աննա Պողոսյանը:

Պողոսյանը հայ թենիսիստներից միակն էր, որ կարողացավ անցնել մենախաղերի առաջին փուլը՝ հաղթելով 376-րդ ցուցանիշն ունեցող Անաստասիա Կուցովային Ուկրաինայից և Բոդովոահանգի Ռամանամբիտանային Մադագասկարից (639-րդ տեղ):

Երկրորդ փուլում Պողոսյանը տանուլ տվեց Լի Ջիա Վեյին Սինգապուրից:

Տղամարդկանց զուգախաղերում Սարգսյանը և Ղուկասյանը առաջին փուլում տանուլ տվեցին Ման Քուոնգ Վուին և Նամ Հայ Նգուենին Վիետնամից:

Խառը զուգախաղերում Պողոսյանը և Սարգսյանը զիջեցին Ռյուսուկե Սակամոտոյին և Սայակա Հիրանոյին Ճապոնիայից:

Հունա-հռոմեական ըմբշամարտ (Եվրոպայի առաջնություն)

Այսօր Բելգրադում (Սերբիա և Չեռնոգորիա) մեկնարկեց հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 50-րդ առաջնությունը:

Յոթ քաշային կարգերում մրցանակների համար պայքարելու համար երեսուն եվրոպական երկրներից ժամանած 144 մարզիկների թվում են նաև վեց հայ ըմբիշներ:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Age and Wage: New law offers social change but also social concern

Full story

 
 
 
 

Healthy Outlook: Visitors to Day Center find new view on mental disorder

Full story

 
 
 
 

Space to Grow: US cooperation gives boost to astro research

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  Happy Birthday Chuck

 
 

Charles Aznavour was in Yerevan Thursday to celebrate his 79th birthday. The French recording artist (and "Ararat" film star) was welcomed by fans and dignitaries.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.