Սեղանի թենիս
(աշխարհի առաջնություն)
Հայաստանի սեղանի թենիսիստները մեկնեցին Ֆրանսիա,
որպեսզի աշխարհի 117 երկրների մարզիկների հետ միասին
մայիսի 19-25-ը մասնակցեն Փարիզում կայանալիք սեղանի
թենիսի աշխարհի 47-րդ անհատական առաջնությանը:
Հայաստանը ներկայացնում են Մեսրոպ Ղուկասյանը
(855-րդ տեղ), Մուրադ Ասատրյանը (854-րդ տեղ), Դավիթ
Սարգսյանը (612-րդ տեղ) և կանանց մեջ 196-րդ ցուցանիշն
ունեցող Աննա Պողոսյանը:
Պողոսյանը հայ թենիսիստներից միակն էր, որ կարողացավ
անցնել մենախաղերի առաջին փուլը՝ հաղթելով 376-րդ
ցուցանիշն ունեցող Անաստասիա Կուցովային Ուկրաինայից
և Բոդովոահանգի Ռամանամբիտանային Մադագասկարից (639-րդ
տեղ):
Երկրորդ փուլում Պողոսյանը տանուլ տվեց Լի Ջիա
Վեյին Սինգապուրից:
Տղամարդկանց զուգախաղերում Սարգսյանը և Ղուկասյանը
առաջին փուլում տանուլ տվեցին Ման Քուոնգ Վուին
և Նամ Հայ Նգուենին Վիետնամից:
Խառը զուգախաղերում Պողոսյանը և Սարգսյանը զիջեցին
Ռյուսուկե Սակամոտոյին և Սայակա Հիրանոյին Ճապոնիայից:
|