ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 23, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Կիրակի օրը Հայաստանում կկայանան հերթական ընտրությունները, իսկ մենք բոլորս գիտենք, թե դա ինչ է նշանակում:

Ճիշտ է, դա մի քանի հարյուր օտարերկրացիների համար հնարավորություն է հարկատուների հաշվին լցվել քաղաք, հայտնել աշխարհին, թե սա ինչ անհույս վայր է և հետո վերադառնալ կատարյալ ընտրություններով իրենց երկրներն ու նահանգները: Ինչպես օրինակ՝ Ֆլորիդա (քվեների «թերի» հաշվարկի հայրենիքը):

Նրանցից մի քանի հարյուրն արդեն այստեղ են և այսօր Երևանից ցրվելու են Հայաստանով մեկ՝ ինչպես քանոններով զինված միանձնուհի- դաստիարակներ, որոնք պատրաստ են պատժելու վատ վարքի համար:

Երեքշաբթի օրը կկարդանք նրանց զեկույցը: Ինչու՞ այդքան սպասենք: Ես հիմա ձեզ կասեմ, թե նրանք ինչ են ասելու.

«...Վերջերս կայացած նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված զանգվածային խախտումների համեմատ որոշակի առաջընթացով հանդերձ, խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների քանակը բավական է Հայաստանում ժողովրդավարական գործընթացի համար լուրջ մտահոգություններ առաջ բերելու համար: Դիտորդների մեծ մասն այն կարծիքին են, որ խախտումների նվազումն ավելի շուտ արտացոլում է ավելի պասիվ վերաբերմունք նվազ կարևոր ընտրությունների նկատմամբ, քան խոսում է ընտրությունների գործընթացի իրական բարելավվման մասին...»

Զեկույցներում կօգտագործվեն «լուրջ մտահոգություն» և «առաջարկվում են էականորեն փոխել» տիպի արտահայտություններ: Հետո այդ զեկույցների հեղինակներն օդանավ կնստեն իրենց «լուրջ մտահոգություններով» և կվերադառնան իրենց դրախտավայրերը շատ ավելի շուտ, քան այդ «էական փոփոխությունների առաջարկները» կհասնեն քննարկման սեղաններին:

Գրեթե չորս տարի այստեղ ապրելով, կարծում եմ, որ իրավունք եմ վաստակել ասելու ձեզ, որ այդ դիտորդները ճիշտ են: Այս երկիրն անհույս է, երբ խոսքը վերաբերում է (այլ բաների թվում) ընտրություններին:

Իսկ ի՞նչ խթան կա փոփոխությունների համար: Հայերը գուցեև մի քիչ դանդաղ են ընկալում ժողովրդավարական գործընթացը, սակայն նրանք բնավ անխելք չեն: Իմ միտքը հետևյալն է (հիմա, որ յուրացրել եմ այն իմ մի ընկերոջից, իմն է դարձել).

Ինչու՞ պիտի Հայաստանը կարգի բերի իր ընտրական համակարգը, եթե տնտեսությունը նման հզոր խթան է ստանում ներկա պայմաններում: Ես չեմ խոսում կոռուպցիայի կամ ստվերային տնտեսության կամ այլ նման բաների մասին: Ես նկատի ունեմ հետևյալը.

Ամեն անգամ, երբ այդ մի քանի հարյուր օտարերկրացիներն այցելում են նման փոքր երկիրը, դա պետք է ֆինանսական բում առաջ բերի առնվազն մի քանի խոշոր ձեռնարկությունների համար: Նրանք ճաշում են լավագույն ռեստորաններում, իջևանում են լավագույն հյուրանոցներում, լավ աշխատավարձ են տալիս թարգմանիչներին ու վարորդներին և օդանավի հետադարձ տոմսեր են գնում:

Ես կարծում եմ, որ ընտրություններն ամեն հինգ տարին մեկ անցկացնելը կարճատեսություն է և սահամանափակում է հայկական բիզնեսի հնարավորությունները: Այս երկիրը պետք է դիտորդների հավանությանը չարժանացող ընտրություններ անցկացնի իր ամեն մի հնարավոր պաշտոնի համար:

Ընտրություններ ուսուցիչների համար, մարզիչների համար, փողոց մաքրողների համար: Հնարավորությունները շատ են:

Այդ նպատակով մեծ ընտրարշավները տասնամյակը երկու անգամ անցկացնելու փոխարեն պետք է անցկացնել տարին երկու անգամ, ընդ որում օրինականության այնպիսի ակնհայտ ոտնահարումով (Աստված վկա, հայերը դրա փորձն ունեն), որ միջազգային գործակալությունները այստեղ մշտական ներկայացուցչություններ հիմնեն բարերաների համար՝ բաց ժամկետներով պայմանագրերով և անսահմանափակ լիազորություններով:

Իսկ այժմ ես ներկայացնում եմ իմ զեկույցը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Ազգային ժողովրդավարական հաստատությանը կամ որևէ այլ հասցեատիրոջ.

Եթե ձեզ իսկապես «լրջորեն մտահոգում» է այն, ինչ կատարվում է այս երկրում, ապա ասեք նախագահ Ռոբին, որ եթե այս երկիրը իրեն ինչպես հարկն է չպահի, ապա դուք կդադարեցնեք այստեղ ուղարկել իրենց աշխատանքի վարձատրությունն ակնկալող հարյուրավոր դիտորդների, որպեսզի վերջիններս նրա արարքների մասին «խաբար տան» ամբողջ աշխարհին: Եվ դուք կտեսնեք, թե ինչպես կաշխատի ժողովրդավարական գործընթացը:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Age and Wage: New law offers social change but also social concern

Full story

 
 
 
 

Healthy Outlook: Visitors to Day Center find new view on mental disorder

Full story

 
 
 
 

Space to Grow: US cooperation gives boost to astro research

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  Happy Birthday Chuck

 
 

Charles Aznavour was in Yerevan Thursday to celebrate his 79th birthday. The French recording artist (and "Ararat" film star) was welcomed by fans and dignitaries.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.