ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Մարզական ակնարկ.


Թենիս

ՊԹԱ առաջնություն

Դավիթ Նալբանդյանը տանուլ տվեց Ֆելիքս Մանտիլյային

Ե՛վ Անդրե Ագասին, և՛ Դավիթ Նալբանդյանը տանուլ տվեցին մայիսի 5-ից 11-ը Հռոմում կայացած «Մասթերզ» մրցաշարի առաջին փուլում:

Խաղալով կավե ծածկույթի վրա ներկայիս լավագույն խաղացող և առաջին համարի տակ ցանված Անդրե Ագասին տանուլ տվեց Դավիդ Ֆերերին Իսպանիայից՝ 6-0, 6-7, 4-6:

Տասնմեկերորդ համարի տակ ցանված Նալբանդյանը 3-6, 6-1, 0-6 հաշվով զիջեց մեկ այլ իսպանացու՝ Ֆելիքս Մանտիլյային:

Չնայած պարտությանը Ագասին շարունակում է 371 միավորով գլխավորել ՊԹԱ աղյուսակը, իսկ Նալբանդյանն իջավ երկու տեղով և այժմ 88 միավորով 25-րդն է:

Իսկ այդ ընթացքում Վալենսիայում (Իսպանիա) մայիսի 5-ին ավարտված մրցաշարում հաջող հանդես գալով և քառորդ եզրափակիչ հասնելով՝ Սարգիս Սարգսյանը վաստակած 64 միավորով 52-րդ հորիզոնականից բարձրացավ 44-րդը:

ԿԹԱ առաջնություն

Շվեյցարիան ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարի-Գայանե Միքայելյանը Բեռլինում անցկացվող մրցաշարում հասավ մինչև երրորդ փուլ:

Առաջին փուլում Միքայելյանը հաղթեց Այի Սուգիյամային Ճապոնիայից, երկրորդում՝ Վիրջինիա Ռուանո Պասկուալին Իսպանիայից, սակայն երրորդում զիջեց Դանիելա Հանտուկովային Սլովակիայից:

Ներկայումս Միքայելյանը 871 միավորով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը:

Ֆուտբոլ (բարձրագույն խումբ, չորրորդ փուլ)

Բարձրագույն խմբի չորրորդ փուլի առանցքային խաղը հանդիպումն էր աղյուսակի առաջին երկու տեղերը զբաղեցնող «Կոտայք» և «Փյունիկ» ակումբների միջև:

Երեք խաղից հետո ինը միավոր վաստակած «Կոտայքը» պաշտպանում էր առաջատարի իր դիրքը, իսկ յոթ միավոր վաստակած «Փյունիկը» դաշտ էր դուրս եկել հյուրընկալողներից այն խլելու վճռականությամբ:

Սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել «Փյունիկի» համար: Առաջին խաղակեսն անցավ փոխադարձ գրոհներում, սակայն ավարտվեց անարդյունք:

Լարվածությունն աճեց մինչև 69-րդ րոպեն, երբ աբովյանցի Հայկ Հարությունյանը գրավեց «Փյունիկի» դարպասը: Չեմպիոնը հայտնվեց պարտության եզրին, քանի որ մնացել էր ընդամենը 21 րոպե, իսկ հակառակորդը կատաղի դիմադրություն էր ցույց տալիս:

«Փյունիկի» համար փրկությունը եկավ լրացուցիչ ժամանակում, երբ Էդգար Մանուչարյանի խփած գոլը ոչ-ոքի և մեկ միավոր պարգևեց թիմին:

Դա հնարավորություն տվեց 6 միավոր վաստակած երեք թիմերի՝ «Լեռնագործին», «Միկային» և «Շիրակին», հաղթանակի դեպքում շրջանցել «Փյունիկին»:

«Շիրակը» միակն էր, որ կարողացավ օգտվել իրավիճակից, 2-1 հաշվով հաղթեց «Լեռնագործին», վաստակեց 9 միավոր և դուրս եկավ երկրորդ տեղ՝ հետ մղելով «Փյունիկին»:

«Միկան» նույնպես հնարավորություն ուներ բարելավելու իր աղյուսակային դիրքը, սակայն 2-3 հաշվով զիջեց Երևանի «Դինամո-2000»-ին:

Իսկ «Բանանցը», երկու անպատասխան գնդակ խփելով «Արաքսին», ավելացրեց իր անունը նրան հաղթած թիմերի ցուցակին:


Ակումբ Խաղ Հղթ. Ոչ-ոքի Պարտ. Խփած գնդակներ Ընդունած գնդակներ Միավոր Տեղ
«Կոտայք» 4 3 1 0 5 1 10 1
«Շիրակ» 4 3 0 1 4 3 9 2
«Փյունիկ» 4 2 2 0 14 1 8 3
«Լեռնագործ» 4 2 0 2 8 5 6 4
«Միկա» 4 2 0 2 7 5 6 5
«Բանանց» 4 1 1 2 2 3 4 6
«Դինամո» 4 1 0 3 4 7 3 7
«Արաքս» 4 0 0 4 1 20 0 8


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.