ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Բացառությամբ «հարկեր» և «Ջոն Էշքրոֆթ» բառերի, քիչ արտահայտություններ են ինձ այնպիսի սարսափ պատճառում, ինչպես «ատամի արմատուղիները»:

Մեր հայ ընթերցողների համար ատամնաբուժական այս գործողությունն ավելի պարզ կարելի է ձևակերպել այսպես՝ «Shat, shat, shat vat. Shat»:

Դա է պատճառը, որ երբ դոկտոր Սեդրակն արտաբերեց այդ բառերը, իմ անութները վերածվեցին շատրվանների, իսկ ոտքերիս թաթերը կծկվեցին փոքրիկ սաղմերի նման: Նա ասաց, որ պետք է բուժվեն չորսը: (Shat, կամ նման մի բառ):

Ես տառապում եմ լայնորեն տարածված, սակայն մեծահասակների կողմից հազվադեպ խոստովանվող մի հիվանդությամբ, որը հայտնի է որպես «ուժեղ արտահայտված հիպոակտիվ մշտառկա տրավմատիկ չկարգավորվող էգոֆոբիա»:

«Ավելի լավ է սպանեք» տեսակի զոհերը տառապում են ատամնաբույժների նկատմամբ ահավոր սարսափով: Այդ պատճառով է, որ ես առաջին անգամ եմ հանդիպում դոկտոր Սեդրակին, թեև բնակվում եմ այստեղ արդեն երրորդ տարին:

Ատամնաբույժի մոտ ես գնում եմ այնպես, ինչպես եկեղեցի, այսինքն, երբ ինչ-որ սարսափելի բան է կատարվում (թաղում, արմատուղիներ): Նայեք «Նյու իմիջ» ատամնաբուժական կլինիկայում նոր բացված իմ գործին և կտեսնեք դրա տագնապալի հետևանքների ապացույցները՝ հանված ատամներ, ատամնապսակներ, ատամնապրոտեզներ, բութակներ, պտուտակներ... Բժիշկը նույնիսկ առաջարկեց ջարդել իմ ծնոտը և նորից վերականգնել իմ ատամնանստվածքը, որը պարզապես զմայլել էր նրան:

Ես ըմբոշխնում էի Զատկի ավանդական ձուկն ու բրնձով փլավը, երբ քառատամ կամուրջս, որ կրում էին մանուկ տարիքից, ծամելիս կոտրվեց ու չնայած զգալի ցավին, մտքովս անցավ, որ պետք է արագ սովորել, թե ինչպես են ասում «եթե ես մեռնեմ, խնդրում եմ, մի կարծեք, որ պատճառը ճաշն էր»:

Հաջորդ օրը գնացի դոկտոր Սեդրակի մոտ: Այսուհետ ես տեսնելու եմ նրան պարբերաբար ՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում:

Որպես «Ավելի լավ է սպանեք» տեսակի հիվանդ, ես ինձ առանձնապես չեմ կոտորել հայաստանյան ատամնաբուժությանը ծանոթանալու համար: Սակայն փողոցներում հաճախ եմ հանդիպել հետիոտների, երբ վերջիններս իրենց ծամածռված դեմքերը փաթաթած դուրս են եկել մեծ ատամով ցուցանակներ կրող այդ տանջախցերից:

Ես ձգտում չունեի անձամբ տեղեկանալու, թե ինչպես է այս գիտությունը կիրառվում մի երկրում, որտեղ տառապանքներ կրելը համարվում է ազնվականին վայել:

Սակայն ես շատ ուրախ եմ հայտնելու, որ «Նյու իմիջ» ատամնաբուժական կլինիկան ձեր պապիկների «atamnabuzharan»-ը չէ:

Հաստատությունը, որը ես այցելեցի, կարող էր լիներ մարզա-առողջական կենտրոն՝ այն մեծ բացառությամբ, որ այստեղ կային սուր առարկաներ և գործիքներ, որոնք էմալը շաղափող մետաղի շատ որոշակի ձայներ են արձակում:

40 տարվա յուղազարդ պատերով «պերաշկու» տաղավարի հարևանությամբ գտնվող ատամնաբուժական կլինիկայի հատակն այնքան մաքուր է, որ դրա վրայից կարելի է տառացիորեն բան վերցնել և ուտել (իսկ ուտելը հենց իմ այստեղ գալու նպատակն է):

Կլինիկան հիմնադրել են Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժները, և այն այնպիսի տպավորություն է թողնում, կարծես ինչ-որ մեկը պարզապես պոկել է այն Լոսի Սանսեթ բուլվարից և «ճպպացրել» է Եզնիկ Կողբացու փողոցի վրա:

Ես պառկած եմ անթերի մաքուր կաշվե բացովի բազկաթոռի վրա, երբ քույրը սաթագույն մթնեցրած ակնոց է դնում աչքերիս՝ պայծառ լույսից պաշտպանելու համար (ու թերևս, որպեսզի մտածեմ, որ ամեն ինչ վարդագույն է): Բժիշկն ինչ-որ դոնդողանման նյութ է քսում լնդերիս, և ես նույնիսկ չեմ զգում, թե ինչպես է ասեղը գտնում իր թիրախը:

Քիչ անց բերանս վերածվում է ատամնա-վիրաբուժական գործիքների տուփի: Էլ ինչ ասես, որ այստեղ չկա՝ թուլացած կտրիչը բռնած աքցան, լեզվիս վրա ոստնակի նման նստած ռետինի շերտով ինչ-որ սարք, ծնոտներիս միջև տեղադրված հաստ ռետինե մի հարմարանք՝ որպեսզի առանց որևէ ջանքի բերանս բաց պահեմ:

Այս պատկերը շատ հեռու է նրանից, ինչ կարող է թվալ ձեր երևակայությանը՝ Հայաստանը և բերանի խոռոչի վիրաբուժությունն իրար կապելիս: Հնարավոր է, որ ես զգայապատրանքների գրկում էի, սակայն պատրաստ էի երդվել, որ ատամնաբուժական բազկաթոռից նույնիսկ դասական երաժշտության հնչյուններ էին գալիս:

Իմ ֆոբիան մասամբ բացատրվում է նրանով, որ ատամնաբույժները համառորեն քայլ առ քայլ նկարագրում էին իրենց գործողությունները: Երբ Նահանգներում ինձ զոռով գամում էին ատամնաբուժական բազկաթոռին, բժիշկը միշտ սկսում էր մոտավորապես այսպես. - «Իսկ հիմա, Ջոն, մենք կսղոցենք հետին չգիտեմինչը և կթափանցենք անդրաեսիմինչագագաթը, հետո կկարենք հիպոթորաքսը հետքթային էպիմանդուլային»:

Կարծես թե՝

Ա. Դա ինձ հետաքրքրում է:
Բ. Դրանից թեկուզ մի բառ հասկանում եմ:

Ձեզ դա նույնպե՞ս անհանգստացնում է: Ահա մի խորհուրդ. բուժեք ձեր ատամները մի երկրում, որի լեզուն չեք հասկանում: (Թեև դոկտոր Սեդրակը վարժ խոսում է անգլերեն, նա ինձ պարզապես խնայեց):

Ձեզ, իհարկե, հետաքրքրում է գինը: Անկեղծ ասած, տեղաբնակների մեծ մասը ցավոք չեն կարող թույլ տալ իրենց օգտվել այս կլինիկայից: Սակայն կարող եմ ասել ձեզ, որ վեց ամիս հետո ես հաստատ կարող եմ հինգ տարով մոռանալ իմ ատամների մասին և դրա համար ես վճարել եմ ավելի քիչ, քան դա ապահովագրությամբ կնստեր ինձ վրա Նահանգներում:

Ճիշտն ասած, ես մտածում եմ այն մասին, որ կարելի է միանալ դոկտորի հետ և նոր ճամփորդական ընկերություն բացել: Ըստ իմ հաշվարկների, սփյուռքի հայերը, օրինակ Ֆրեզնոյից, կարող են երկու շաբաթով գալ Երևան, օթևանել որևէ լավ հյուրանոցում, ենթարկվել բերանի խոռոչի մանրակրկիտ զննման ու բուժման, տեսնել ազգականներին, շրջագայել Հայաստանով և վերադառնալ տուն՝ ծախսելով ավելի քիչ, քան կարժենա մի լուրջ ատամնաբուժական գործողությունն Արևմուտքում: Գումարի տարբերությունը կարող է գնալ անվճարունակ խավի ատամնաբուժական սպասարկման հիմնադրամի ֆինանսավորմանը:

Կարծում եմ, կաշխատի: Իսկ գուցե և գլուխս դեռ նովոկայինի ազդեցության տակ է:


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.